Posted in Կենսաբանություն 9

Դաս21(16․03-20․03)

1․ Ի՞նչ են մուտացիաները և ինչպիսի՞ փոփոխություններ կարող են առաջացնել։
Մուտացիաները գենետիկական նյութի (ԴՆԹ-ի) փոփոխություններն են։
Դրանք կարող են փոխել գեների կառուցվածքը, ինչի պատճառով կարող են փոխվել օրգանիզմի հատկությունները (օրինակ՝ արտաքին տեսքը կամ առողջությունը)։


2․ Ի՞նչ տարբերություն կա գենային, քրոմոսոմային և գենոմային մուտացիաների միջև։
Գենային մուտացիա դա փոփոխություն մեկ գենի մեջ, Քրոմոսոմային մուտացիա դա փոփոխություն քրոմոսոմի կառուցվածքում, Գենոմային մուտացիա դա փոխվում է քրոմոսոմների ամբողջ քանակը


3․ Որո՞նք են մուտացիաների առաջացման հիմնական պատճառները (մուտագենները)։
Մուտացիաները առաջանում են մուտագենների ազդեցությամբ, օրինակ՝
ճառագայթում, քիմիական նյութեր, վիրուսներ։ Դրանք կարող են վնասել օրգանիզմը, առաջացնել հիվանդություններ կամ փոփոխել հատկությունները։


4․ Ինչու՞ են որոշ մուտացիաներ վնասակար, իսկ որոշները՝ օգտակար։
Որոշ մուտացիաներ վնասակար են, որովհետև խանգարում են օրգանիզմի նորմալ աշխատանքը։
Բայց որոշ մուտացիաներ կարող են օգտակար լինել, եթե օգնում են օրգանիզմին ավելի լավ հարմարվել միջավայրին։


5․ Ինչպե՞ս են մուտացիաները նպաստում բազմազանությանը և էվոլյուցիային։
Մուտացիաները ստեղծում են նոր հատկություններ օրգանիզմների մեջ։
Դրա շնորհիվ առաջանում է բազմազանություն, և որոշ օրգանիզմներ ավելի լավ են հարմարվում, ինչը կարևոր է էվոլյուցիայի համար։

Leave a comment