Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 02․04․2021

  • Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
    7+15=22
    22+1=23
  • Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինենտարբեր գույնի գնդակներ։
    2+4+7=13
  • Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը  լինի կարմիր։
    4+6=10
    10+2=12
  • Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը  լինի կանաչ։
    5+15=20
    20+3=23

Posted in Բնագիտություն, Բնագիտություն

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
  6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:
Posted in Մայրենի

Զատկական հանելուկներ ու բարեմաղթանքներ

Հանելուկ-Այն ի՞նչն է, այն ի՞նչը, կարմիր են ներկում, բայց իր իրական գույնը սպիտակ է։
Հանելուկ-Այն ի՞նչն է, այն ի՞նչը, կլոր է ու կարմիր գույն։ Նա սև կետիկներ ունի մեջքին։

Բարեմաղթանք-Սիրելի՛ Զատիկ , ցանկանում եմ, որ շատ մարդիկ քո տոնը նշեն։
Բարեմաղթանք-Բարություն բերես մեզ, Զատի՛կ:

Զատիկ կարմիր, անուշիկ,
Գարնան հետ արի մեզ հյուր,
Ուրախություն բեր քեզ հետ
Ու կարմիր նվեր ձու։

Posted in русский

Дворец из мороженого /29 марта — 2 апреля/

Прочитайте сказку.

Дворец из мороженого

Выпишите незнакомые слова. Составьте предложения с этими словами.

Выполните упражнения.

  1. Прочитай слова, запиши их в три столбика по родам.
    Девочка, ручка, книга, журнал, письмо, врач, музей, задание, дом, пальто, тетрадь, день, заря, платье, солнце, яблоко, дядя, бабушка, сын, полка, озеро.

    Женски-девочка, ручка, книга, полка, бабушка,
    мужской-дядя, сын, врач
    среднй-дом,

2. Составь и запиши предложения с выделенными словами.
музей-Маша любит посешать музей.
письмо-Андрей пишет письмо.
книга-Дашаш читает книгу.

3. Составь словосочетания. Тебе помогут слова для справок.

Окно, село, зерно, яйцо, море, платье, колесо, расписание, упражнение, масо, молоко, небо, солнце, метро, перо, озеро.

Слова для справок.

Широкое, новое, спелое, белое, синее, круглое, школьное, контрольное, сливочное, московское, свежее, голубое, гусиное, яркое, красивое, глубокое.

Гусиное яйцо, гусиное пиро.
Глубокое море.
Красивое платье.
Яркое солнце.
Голубое море, голубое окно, голубое небо, голубое озеро.
Свежее зерно, свежее молоко.
Московское колесо.
Сливочное молоко.
Контрольное упражнение.
Школное расписание.
Круглое платье.
Синее озеро.
Белое молоко.
Спелое зерно.
Новое село.
Широкое озеро.

Posted in Մայրենի

Ինչպես ես անցկացրեցի իմ մարտ ամսվա արձակուրդները

Ես իմ գարնանային արձակուրդների ընթացքում գնացի Եգիպտոս և շատ ուրախ անցկացրեցի այդ օրերը։ Ես Եգիպտոս մեկնեցի   հայրիկիս և հորեղբորս հետ։ Մենք արթնացանք ժամը չորսին և գնացինք օդանավակայան։ Մենք այնտեղ անցանք բազում ստուգման կետերո, որից հետո մեկ ժամ սպասեցինք մեր թռիչքին։ Մենք թռանք ժամը ութին, իսկ Եգիպտոս հասանք նորից ժամը ութին։
Մենք լողում էինք լողավազանում, եղանակը տաք էր, բայց քամին առավոտյան ուժեղ էր։ Մենք գնացինք սաֆարի։ Սաֆարին դա անապատ է, որտեղ ճանապարհներ կան ու այդքան շոգ չի, ինչպես անապատում։ Սաֆարիում մենք վարեցինք չորս անիվանի մոտոցիկլ։ Մենք նաև գնացինք նավահանգիստ, այնտեղ հայրիկս ու հորեղբայրս դայվինգ արեցին։ Այնտեղ կար երկու ակվապարկ, որոնցից բաց էր մեկը, ես շատ ուրախ էի իջնելով ոլորաններից։ Ես շատ էմ սիրում արձակուրդս անցկացնել ակտիվ։

Posted in Մայրենի

Անբախտ վաճառականներ

Լեգենդ

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

Առաջադրանքներ

  • Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։

Քիրմանի-գոտի
սընանկ- նյութական միջոցներից զուրկ
կորուստն- Կորչել
Կանխիկ- Անմիջապես

  • Նկարագրիր բալլադի հերոսներին։

    Փուշ-Համբերատար։
    Ճայ-Ագահ։
    Չղջիկ-Ազնիվ։
  • Արձակ շարադրանքի միջոցով պատմիր լեգենդի բովանդակությունը։

    Չղջիկը չի ուզում կամ վեխենում է, որ իրեն կտեսնեն դրա համար նա առավոտյան թաքնվում է քարանձավում կամ ինչ-որ ուրիշ մութ տեղ, իսկ հենց որ մթնում է նա դուրս է գալիս։ Իսկ ճայը սարերում է լինում։
  • Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

    Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
    Ջուրն է մըտնում,
    Դուրս է պըրծնում,
    Թևին տալիս,
    Ման է գալիս,
  • Ջղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրու։

միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։

Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։

  • Փորձիր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։

    Կար-չկար մի չղջիկ ու մի փուշ կար։ Մի անգամ չղջիկն ու փուշը որոշեցին պախկվոցի խաղալ։ Փուշը սկսեց հաշվել մինչև տասը։
    -Մեկ երկուս երեք չորս հինգ վեց յոթ ութ ինն տասը։
    Իսկ չղջիկ պախկվեց քարանձավում։ Փուշը ման էր գալիս-ման էր գալիս և չկարողացավ չղջիկին գտնել։ Եվ փուշը որոշեց հարցնել մարդուն, որ անցավ իր կողքով։
    -Կներեք իսկ դուք չե՞ք տեսել չղջիկին։
    Մարդը չհասկանալով պոկում է փուշը և շաուրնակում իր ճանապարհը։ Իսկ փուշը մտածելով, որ մարդը ցույց է տալիս որտեղ չղջիկը սկսում է գնալ մարդու հետևից։ Մարդը
    փուշին բերում է մի գետակի մոտ։
    -Շնորհակալություն։
    Իսկ մարդը տեսնելով գետակը գնում է հետ իրա ճանապարհով։
    -Չղջիկ չղջիկ ուր ես դու չղջիկ։
    Փուշը ման էր գալիս, ման էր գալիս և եկավ գիշեր։ Փուշը մտածելով, որ չղջիկը գնաց տուն և փուշնել որոշեց գնալ տուն։ Իսկ չղջիկը մնաց քարանձավում։ Մի քանի րոպե հետո չղջիկը որոշեց դուրս գալ քարանձավից և ման գալ փուշին։
    -Փուշ, փուշ որտեղ ես դու փուշ։
    Այտպես չղջիկը ման եկավ փուշին մինչև արավոտ իսկ հենց, որ սկսեց արևը դուրս գալ չղջիկը վախեցավ և մտավ քարանձավ։