Posted in Կենսաբանություն 9

Դաս21(16․03-20․03)

1․ Ի՞նչ են մուտացիաները և ինչպիսի՞ փոփոխություններ կարող են առաջացնել։
Մուտացիաները գենետիկական նյութի (ԴՆԹ-ի) փոփոխություններն են։
Դրանք կարող են փոխել գեների կառուցվածքը, ինչի պատճառով կարող են փոխվել օրգանիզմի հատկությունները (օրինակ՝ արտաքին տեսքը կամ առողջությունը)։


2․ Ի՞նչ տարբերություն կա գենային, քրոմոսոմային և գենոմային մուտացիաների միջև։
Գենային մուտացիա դա փոփոխություն մեկ գենի մեջ, Քրոմոսոմային մուտացիա դա փոփոխություն քրոմոսոմի կառուցվածքում, Գենոմային մուտացիա դա փոխվում է քրոմոսոմների ամբողջ քանակը


3․ Որո՞նք են մուտացիաների առաջացման հիմնական պատճառները (մուտագենները)։
Մուտացիաները առաջանում են մուտագենների ազդեցությամբ, օրինակ՝
ճառագայթում, քիմիական նյութեր, վիրուսներ։ Դրանք կարող են վնասել օրգանիզմը, առաջացնել հիվանդություններ կամ փոփոխել հատկությունները։


4․ Ինչու՞ են որոշ մուտացիաներ վնասակար, իսկ որոշները՝ օգտակար։
Որոշ մուտացիաներ վնասակար են, որովհետև խանգարում են օրգանիզմի նորմալ աշխատանքը։
Բայց որոշ մուտացիաներ կարող են օգտակար լինել, եթե օգնում են օրգանիզմին ավելի լավ հարմարվել միջավայրին։


5․ Ինչպե՞ս են մուտացիաները նպաստում բազմազանությանը և էվոլյուցիային։
Մուտացիաները ստեղծում են նոր հատկություններ օրգանիզմների մեջ։
Դրա շնորհիվ առաջանում է բազմազանություն, և որոշ օրգանիզմներ ավելի լավ են հարմարվում, ինչը կարևոր է էվոլյուցիայի համար։

Posted in Կենսաբանություն 9

Դաս21(09.03_12.03)

1. Ի՞նչ են ժառանգական փոփոխությունները։
Ժառանգական փոփոխությունները այն փոփոխություններն են, որոնք լինում են գեներում։ Դրանք փոխանցվում են ծնողներից երեխաներին, որովհետև երեխաները գեներն ստանում են իրենց ծնողներից։


2. Ո՞րն է տարբերությունը ժառանգական և ոչ ժառանգական փոփոխությունների միջև։
Ժառանգական փոփոխությունները փոխանցվում են սերունդներին, իսկ ոչ ժառանգականը՝ ոչ։
Օրինակ՝ աչքերի գույնը ժառանգական է, իսկ արևայրուքը՝ ոչ ժառանգական։


3. Ի՞նչ է մուտացիան։ Ինչպիսի՞ գործոններ կարող են առաջացնել մուտացիաներ։
Մուտացիան գեների փոփոխությունն է։
Այն կարող են առաջացնել ճառագայթները, քիմիական նյութերը, վիրուսները կամ ԴՆԹ-ի սխալները։


4. Ինչպե՞ս կարող են շրջակա միջավայրի գործոնները ազդել ժառանգական փոփոխությունների վրա։
Շրջակա միջավայրի գործոնները կարող են փոխել գեները և առաջացնել մուտացիաներ։
Օրինակ՝ արևի ճառագայթները և վնասակար նյութերը։


5. Ինչո՞ւ են ժառանգական փոփոխությունները կարևոր էվոլյուցիայի համար։
Դրանք կարևոր են, որովհետև ստեղծում են տարբերություններ օրգանիզմների միջև։
Այս տարբերությունների շնորհիվ որոշ օրգանիզմներ ավելի լավ են հարմարվում, և այդպես առաջանում է բազմազանություն։

Posted in Կենսաբանություն 9

Դաս 10(17․11-21․11)

ԹԵՍՏ 1

1. Գենը ինչի՞ միավոր է․
ա) Քրոմոսոմի սպիտակուցային հատված
բ) Ժառանգական տեղեկատվության միավոր
գ) Միտոզի փուլ
դ) Ռիբոսոմի կառուցվածքային միավոր


ԹԵՍՏ 2

2. Մարդու սոմատիկ բջիջներում որք՞ան քրոմոսոմ կա:
ա) 23
բ) 24
գ) 46
դ) 48


ԹԵՍՏ 3

3. Ինչպե՞ս է կոչվում մարդու քրոմոսոմների ամբողջական հավաքը, դասավորված ըստ չափի և կառուցվածքի:
ա) Գենոմ
բ) Կարիոտիպ
գ) Գենոտիպ
դ) Ֆենոտիպ


ԹԵՍՏ 4

4. Ո՞ր տեսակի քրոմոսոմներն են որոշում անձի սեռը:
ա) Սոմատիկ քրոմոսոմներ
բ) Ավտոսոմներ
գ) Սեռական քրոմոսոմներ
դ) Միտոխոնդրիալ քրոմոսոմներ


ԹԵՍՏ 5

5. Գենի տարբեր ձևերը, որոնք պայմանավորում են հատկանիշների տարբեր դրսևորումներ, կոչվում են․
ա) Կարիոտիպեր

բ) Ալելներ
գ) Հոմոլոգներ
դ) Մուտագեններ

Posted in Կենսաբանություն 9

ԹԵՍՏ — Վիրուսներ և բակտերիաներ

  1. Ո՞րն է վիրուսների հիմնական առանձնահատկությունը։
    A) Ունեն բջջային կառուցվածք
    B) Չունեն բջջային կառուցվածք 
    C) Կարող են ինքնուրույն բազմանալ
    D) Կենդանի են բոլոր պայմաններում
  2. Բակտերիաները պատկանում են․
    A) Ակամա օրգանիզմներին
    B) Միաբջջանի օրգանիզմներին 
    C) Բազմաբջիջ օրգանիզմներին
    D) Չեն պատկանում կենդանի աշխարհին
  3. Ո՞րն է վիրուսի կառուցվածքի հիմնական մասը։
    A) Միջուկ և մեմբրան
    B) Թաղանթ և օրգանոիդներ
    C) Թաղանթ և սպիտակուցային պատյան՝ ԴՆԹ կամ ՌՆԹ 
    D) Միայն սպիտակուց
  4. Վիրուսները բազմանում են միայն․
    A) Կենդանի բջիջների ներսում 
    B) Հողի մեջ
    C) Օդում
    D) Ջրում
  5. Բակտերիաների բջիջը չի պարունակում․
    A) Պլազմային թաղանթ
    B) Ռիբոսոմներ
    C) Կորիզ
    D) ԴՆԹ
  6. Ո՞րն է բակտերիաների սնման ձևերից մեկը։
    A) Միայն ֆոտոսինթեզ
    B) Միայն հումքի սպառում
    C) Ավտոտրոֆ և հետերոտրոֆ
    D) Միայն օքսիդացում
  7. Ո՞ր հիվանդությունն է առաջանում վիրուսների միջոցով։
    A) Տուբերկուլյոզ
    B) Գրիպ 
    C) Անգինա
    D) Շարունակական փորացավ
  8. Ո՞ր հիվանդությունն է առաջանում բակտերիաների միջոցով։
    A) Ջրծաղիկ
    B) Տուբերկուլյոզ
    C) Գրիպ
    D) COVID-19
  9. Բակտերիաների բազմանման հիմնական եղանակը․
    A) Միտոզ
    B) Բազմացման բողբոջում
    C) Բջջի կիսմամբ
    D) Սեռական բազմանում
  10. Ո՞րն է հակաբիոտիկների դերը
    A) Կործանում են վիրուսները
    B) Կործանում են բակտերիաները 
    C) Ապահովում են էներգիա բջջին
    D) Բարձրացնում են ջերմաստիճանը
  11. Ինչու են վիրուսները համարվում ոչ լիովին կենդանի օրգանիզմներ։
    A) Որովհետեւ չեն սնվում, չեն աճում և չեն բազմանում առանց հյուրընկալ բջջի 
    B) Որովհետեւ ունեն շատ փոքր չափեր
    C) Որովհետեւ նրանք թափանցիկ են
    D) Որովհետեւ չեն շարժվում
  12. Բակտերիաների օգտակար դերը՝
    A) Հիվանդություններ առաջացնել
    B) Քայքայում են մհացած օրգանիզմների մնաղորդները
    C) Միայն վնասակար են
    D) Քայքայում են սնունդը
  13. Ո՞ր բակտերիաներն են ապրում մարդու մարսողական համակարգում և օգնում մարսմանը։
    A) Վիրուսներ
    B) Պաթոգեն բակտերիաներ
    C) Օգտակար մանրէներ (օգտակար միկրոֆլորա) 
    D) Միկրոսկոպիկ սնկեր
  14. Վիրուսների գենետիկական նյութը կարող է լինել․
    A) Միայն ԴՆԹ 
    B) Միայն ՌՆԹ
    C) Կամ ԴՆԹ, կամ ՌՆԹ 
    D) Ոչինչ
  15. Ո՞ր միջոցը անօգուտ է վիրուսային հիվանդությունների դեմ։
    A) Հակաբիոտիկներ 
    B) Վակցինա
    C) Հանգիստ և հեղուկներ
    D) Հակավիրուսային դեղեր