Posted in Կենսաբանություն

Կենսաբանություն 11.10.2023

  1. Ի՞նչ կառուցված ունեն  գլխարկավոր սնկերը 

Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:

Սնկամարմինը կազմված է հիֆերից և գտնվում է հողի տակ: Այն գրավում է հսկայական մակերես և հողից կլանում է սննդարար նյութեր:

Պտղամարմինը ևս կազմված է հիֆերից, որոնք շատ խիտ միահյուսվելով` հողից դուրս ձևավորում են կեղծ հյուսվածք:

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը

Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ: 

  1. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի 

1․ Աշխարհի ամենամեծ օրգանիզմը համարվում է մեղրի սունկը: Դրա միկելիումը ընդգրկում է մոտ 900 հա հողատարածքի հավասար տարածք և մոտավորապես 2500 տարեկան է:

2․ Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Հետաքրքիր փաստ է այն, որ 1 կգ նման նրբության գինը կարող է հավասար լինել $ 7000-ի:

3․ Սնկերը, ինչպես մարդիկ, արևի ճառագայթների ազդեցությունից ստանում են վիտամին D։

4․ Ամենաարագ աճող սունկը սովորական Veselka- ն է: Դրա աճի տեմպը ժամում 5 մմ է:

5․ Սնկերի որոշ տեսակներ գիշերը կարող են փայլ հաղորդել:

Posted in Կենսաբանություն

Կենսաբանություն 13.09.2023

  1. Ի՞նչ կառուցվածք ունի բակտերիան
    Բակտերիալ բջիջը բաղկացած է ցիտոպլազմայից, որի մեջ գտնվում են.
    բջջի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանոիդը` ռիբոսոմները,
    տարատեսակ պիտանի օրգանական մոլեկուլներ` ներառուկներ, օրինակ` սպիտակուցներ,
    նյութափոխանակության արգասիքներ,ժառանգական նյութ:
  2. Ինչպե՞ս են բազմանում բակտերիաները
    Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով: Յուրաքանչյուր 20−30 րոպե պարբերականությամբ՝ մեկ մայրական բջիջը կիսվելով առաջացնում է 2 դուստր բջիջ և այսպես շարունակ: 
  3. Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաների մի քնի տեսակներ։

Վնասակար բակտերիաներ-կլեբսիելլա բակտերիաները, էնտերոբակտերիաներ, ստրեպտոկոկները, ստաֆիլոկոկը: