զարթանախշ
զարթ
նախշ
թան
խաշ
շախ
նար
զար
նախ
ախազ
նազ
Արա
Category: Հայոց լեզու
հայոց լեզու
1.Փոքրիկ պատմություն գրի՛ր, որից հետևյալ հետևությունն արվի. Ի՛նչ էլ լինի, կյանքը հրաշալի է:
Բոլորն ունեն խնդիրներ, և բոլորն ունեն այդ խնդիրների տարբեր լուծումներ։ Ես նախընտրում եմ փակվել իմ սենյակում։ Փակելով անձնական օրագրի բուռն էջերը՝ աղջիկը նայեց փակ դռանը, որից բղավոցներ էին լսվում։ Նա պարզապես փակեց ականջները։
– Դե, երբ նրանք կհանգստանան… – ասաց աղջիկը՝ մի փոքր նյարդայնանալով։
Այնուամենայնիվ, նա վեր կացավ սառը հատակից և իր անձնական օրագիրը դրեց պայուսակի մեջ, որը հավաքել էր դեռ երեկ։ Նա դուրս եկավ սենյակից և գնաց ելքի կրպակ՝ հանգիստ փակելով դուռը իր հետևից։ Աղջիկը թեթևացած հառաչեց և հանեց ականջակալները պայուսակից՝ դրանք հագնելով։ Նա միացրեց երաժշտությունը իր հեռախոսում և գնաց դպրոց։
Փողոցում գեղեցիկ եղանակ էր քայլելու համար, բայց նա տխրեց, քանի որ ոչ ոքի հետ չէր քայլում։ Աղջիկը հասավ դպրոց, մտավ դասարան և նստեց իր տեղը՝ մենակ սպասելով դասի սկզբին։
Դասերից հետո աղջիկը մենակ գնաց տուն։ Տուն գնալիս նա զգաց, որ տանը ինչ-որ բան կլինի, և չսխալվեց. պարզվեց, որ նրա ծնողները ամուսնալուծվել են։ Նա մնաց մայրիկի հետ, և նրանք տեղափոխվեցին մեկ այլ քաղաք։
Այնտեղ նա սկսեց հաճախել նոր դպրոց։ Հենց առաջին օրը նրա մենությունը վերջացավ․ նա նոր ընկերներ ունեցավ, նոր հաղորդակցություն, և հասկացավ, որ ինչ էլ որ պատահի, կյանքը հրաշալի է։
2.Սխալները գտի՛ր և
ա) ըստ կազմված խոսքի՝ կետադրությունը ճշտի՛ր,
Մի առիթով Սոֆոկլեսն ասաց,
-Իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել եմ: -Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց,- որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր
բ) ըստ կետադրության՝ խոսքը ճշտի՛ր:
Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել է:
-Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց,- որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց․- -Միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր։
Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել եմ: -Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց,- որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր
3.Բաց թողնված ստորակետերը կամ փակագծերը նշանակի՛ր:
Այս գիրքը (դու դեմ չես լինի չէ՞ ) կնվիրենք Գևորգին: Տատիկին ծաղիկներ կտանես (նա այնքա՜ն շոյված կզգա): Այդ նամակն ուղարկված էր (ինքներդ տեսաք լրագրում տպելու համար): Փոքրիկները խաղալիքից ու քաղցրավենիքից բացի (ինձ գոնե այդպես է թվում) ուրիշ բան չեն էլ ուզում: Հանկարծ տեսավ իրենց հին, մի կողմի թեքված տունը (ի՜նչ անհոգ ու ուրախ էր ապրել այնտեղ և բակի ծեր թթենին:)
4.Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
•Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:
Քենիայի, Կամերունի, Կոնգոյում պատմում են օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Պատմում են նաև, որ ոչ ոք չի համարձակվում մտնել այդ հրեշների թագավորությունը: Երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց տներում, որի պատճառով գյուղացիները վախենում են և փախչում:
5. Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:
6.Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
•Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:
7.Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:
Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտի վրա: Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդը ցնցում է զգում: Կամչատկայի բնակիչը այն համոզմանն է եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որր երբեմն սահնակով է տեղ գնում: Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շունը վրայից թափ է տալիս լվին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտում
լուսացույց
լույս
ցույց
ցուլ
լաց
սու
սուլ
ուս
Ստուգաբանություն
ստուգաբան
թույն
նյութ
գույն
ութ
բույս
անբան
բայ
թան
նա
տուն
բուն
գան
բան
թագ
գաթա
նույն
բագ
բութ
թումբան
Հայոց լեզու 08.12.2024
«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»:
Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել:
Լուրջ պրոբլեմ է, որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ:
Որքան հաճախ է առաջանում «երբ կարդալ» հարցադրումը, նշանակում է՝ այդքան չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտենենք, որ կարդալու ժամանակ ոչ ոք երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը: Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:
— Կարդալ…Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:
— Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ո՞վ ունի սիրահարված լինելու ժամանակ: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում:
Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն:
ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ ( ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:
Հեղինակ՝ Դանիել Պենակ
Առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
- Դուրս բեր կարևոր մտքերը, մեկնաբանիր:
Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի: - Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս:
Որ բոլորը ունեն ազատ ժամանակ բայց ոչ բոլորը օգտագործում են նրան իրանց ուզած ձևով։ - Բացատրի՛ր վենագիրը:
վերնագիրը նշանակում է որ մարդը չի սիրում կարդալ
Հայոց լեզու 05.10.2023
1..Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմիր:
Լվաց-լվացատուն, եղել-եղելություն, առ-առակ, տուր-տուրիստական, կաց-կացին:
2. .Այստեղ, խաղուպար, աջուձախ, սարնիվեր բառերով և այս տեղ, խաղ ու պար, աջ ու ձախ, սարն ի վեր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ։
Ընղգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Մեր ժամանակի ամենից կարևոր խնդիրներից մեկն այն է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների ոչ խնայողաբար օգտագործման և ջրի ամբարների ու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելու աղտով լցվելու հետևանքով: Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտի և անոթների համակարգը հիվանդ է դաոնում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի
փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա։
3.
Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:
Հեռախոս-հեռուստացույց, հանրածանոթ-հանրահաշիվ, ձյունածածկ-ձնագնդիկ, երկրագունդ-երկրաշարժ, կենսակերպ-կենսաբանություն, հնավանդ-հնատուն, մտահոգ-մտածել, բարենպաստ-բարեկամ, ակնթարթ-ակնոց, լուսանցք-լուսավոր:
Հայոց լեզու 17.09.2023
Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:
Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա երբևէ Անգլիայում ինչ-որ ժամանակ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գնահատում է ունեցել այն պատճառով, որ 1963 Թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:
46. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:
Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:
հերիք է՝ նայել գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է համընկնում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա տեսել է դեռևս 1620 թիվ: 1912 թիվ գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չհաստատեց: Հիմա երկրաբանները Ենթադրում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:
Հայոց լեզու 14.09.2023
Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մեռվալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասի այի տոշակեզ անանձրև կլիմատի պատճառով անըդըատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղըությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռվալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդըանուր քանակը քարասուն միլիոն տոննա է
29.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեկ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չի, բայց ինչքա՜ն հաճելի էր թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինն հարյուր հի.ունին.թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորթում տվեց: Ունկըդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադոր.ման վերջը տկող լռություն:
Հայոց լեզու 10.09.2023
1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:
Օրինակ`
հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:
Յուրաքանչյուր-Յ,ու,ր,ա,ք,ա,ն,չ,յ,ու,ր արհամարհել-ա,ր,հ,ա,մ,ա,ր,հ,ե,լ ակնդետ-ա,կ,ն,դ,ե,տ լուսնկա-լ,ու,ս,ն,կ,ա ուղևորվել-ու,ղ,է,վ,ո,ր,վ,ե,լ երկաթյա-ե,ր,կ,ա,թ,յ,ա Սեբաստիա-Ս,ե,բ,ա,ս,տ,ի,ա հիացմունք-հ,ի,ա,ց,մ,ու,ն,ք:
2. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:
ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:
բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:
գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:
դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:
ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:
3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:
ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:
բ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով:
գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով:
դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով:
4.Տրված բառերում կետերի փոխարեն գրիր այնպիսի տառեր, որ յուրաքանչյուր դեպքում ստացվի ոչ պակաս, քան երկու նոր բառ:
Վազք-վարք, բարի-բարդ, վերան-բերան, հատել-հանել, երգ-երբ, հարկ-հարդ, ազատ, բարակ, կարճ-կարք, հաքուստ-հարուստ, զարդարել-հարադարել, երես-երեք, պարել-պատել, հյուղակ, հատակ-հասակ, վարդ-վարք, հանգ-հանց, շարժում, երգահան-երգարան, անգին, հունական-հուզական, քերթել-քերվել, անցավ-անբավ, ներել-նետել, վազել-վարել, ծաղկել-ծածկել, մածուն, հատակ-հապակ:
Օրինակ՝ նկա…ել- նկարել, նկատել:
5. Օգտվելով հոմանիշների բառարանից գրիր տրված բառերին հոմանիշ մեկական բառ,որոնցում լինի`
բ տառը.
ծնողազուրկ-որբ
մաքրել-սրբել
սգալ-Ողբալ
քեռի-Մորեղբայր
մաքրամաքուր-
փ տառը.
երկյուղել-սարսափել
արեգակ-արփի
ավաղ-Ափսոս
գույնզգույն-երփներանգ
պնակ-Ափսե
6. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Իր անկյունում նստած՝ մրմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)
Սիրտը մռմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
Նա անապատում բարբառով, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)
7. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:
ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:
բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:
8. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):
Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև: