Posted in Հայրենագիտություն

Պատմություն Զանգեզուրի բարբառով

Պատմությունը գտել եմ համացանցից:

Նյութը`Սասուն Համբարձումյանի կողմից:

Ուրեմն Լեռնահայաստանի կռիվների ժամանակ Զանգեզուրի գյուղերից մեկում` Արծվանիկում, Նժդեհի տղաները մի հոգու բռնած են լինում, բոլշեվիկ լինելու կասկածանքով: Էս տատիկը պատմում է էդ դեպքերի մասին:

– Ատա, պա Նժդեհը դայուն հունց ա պեց թողա?

– Դե Նժդեհեն տղերքը դայուն փռնած ըն լա, թա բոլշեվիկ ա:

Մինա մի քանի օր հետո Նժդեհը եկալ ա Ըրցվանեգ: Սաղ գյուղացիք տուս ըն լա եկած տսնալի: Ինքն ա` մաքուր շորերավ, պընդ մի մարդ, ծիանը յրան նստած: Մոտիկացալ ըմ ասալ. “Սպարապետ մի պեն խնդրիմ?” Նժդեհը ծիանը յրան նստած կռացալ ա: Ասալ ըմ. “Սպարապետ, մըր խըխեն փռնած ըն, իբր թա բոլշեվիկ ա: Այ բալամ, նա վըչ դպրոց ա քեցած, վըչ կիրել ա գյուդում: Նա հինչ ա գյուդում բոլշեվիկը հինչ ա, դաշնակը հինչ ա: Պեց թող թո քինի, մատաղ նիմ”: Նժդեհը կլոխը պըրցրըցրալ ա, ասա. “Այստե’ղ բերեք կալանավորին”: Դայուն պերալ ըն: Նժդեհը կռացալ ա, դայուն անջուկեն երկու պեն ասա, հետո պըրցրացա, թա. “Բա’ց թողեք կալանավորին”: Տի դայուն պեց ըն թողա:

– Ատա, պա Նժդեհը դայուն անջուկեն հինչ ա ասա?

– Բալա գյուդում չըմ, բայց դային էդ օրը վըր գյուղան քեցալ ա, մինչև մեհենգ եկած չի:

Posted in Հայրենագիտություն

Ծագումով որտեղի՞ց ես

Ողջու՜յն: Ես Գոհար Եգանյանն եմ: Ես ծնվել եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Ես շատ եմ սիրում իմ քաղաքը և իմ երկիրը: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, այն նաև անվանում են վարդագույն քաղաք, քանի որ քաղաքի շենքերը կառուցված են հիմնականում վարդագույն տուֆից: Իմ հայրիկը և մայիրկը նույնպես ծնվել և մեծացել են Երևանում: Պապիկս և տատիկս նույնպես Երևանում են ծնվել և մեծացել: Արդյունքում մեր ընտանիքի բոլոր անդամները ծնվել և մեծացել են Երևանում, այնուամենայնիվ մեր նախնինրը սերում են Հայաստանի այլ շրջաններից, օրինակ՝ հայրկիս պապերը արմատնորով Արցախից են, իսկ մայրիկիս պապերը՝ Զանգեզուրից:

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետությունը և իր 4 հարևանները

Ողջու~յն, ես Գոհար Եգանյանն եմ: Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում՝ մայրաքաղաք Երևանում: Ես շատ եմ սիրում իմ երկիրը և քաղաքը: Երևանը շատ գեղեցիկ է:

Հյուսիսից մենք սահմանակից ենք Վրաստանին, որի մայրաքաղաքը Թբիլիսին է: Այն նույպես շատ գեղեցիկ քաղաք է:

Հարավից մենք սահմանակից ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի մայրաքաղաքը Թեհրանն է: Իրանի ժողովուրդը մեզ շատ է սիրում և փորձում է այս դժվարին օրերին մեզ աջակցել:

Արևմուտքից մենք սահմանակից ենք Թուրքիային, որի մայրաքաղաքը Անկարան է: Նրանք թեև մեր հարևաններն են, բայց մեզ չեն սիրում և թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ:

Արևելքից մեզ սահմանակից է Ադրբեջանը, որի մայրաքաղաքը Բաքուն է: Այս օրերին մենք պատերազմում ենք Ադրբեջանի հետ: Մեր զինվորները հերոսաբար պայքարում են հանուն մեր հայրենիքի և իրենց արյան գնով պահում են մեր հողերը. Հայրիկս նույնես Արցախում է և պաշտպանում է մեր հայրենիքը:

Posted in Հայրենագիտություն

Ճանապարհորդություն դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ։

Ես համադասարանցիներիս հետ ճամփորդություն կատարեցի դեպի Ամբերդ ամրոց և Քարե լիճ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Այժմ մի փոքր կպատմեմ Ձեզ Ամբերդ ամրոցի և Քարի լճի մասին։

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է, կառուցվել է 11-13-րդ դարերում՝ Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղի մոտակայքում: Նրա կողքով հոսում են Արքաշեն և Ամբերդ գետերը: Այն գտնվում է Արագածոտնի մարզում։

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Քարի լիճը, որը նաև անվանում են Սև լիճ։ Այն Արագած լեռան լանջին է։ Լիճը առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճում Իշխան ձուկ կա։

Լճի ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը։

Posted in Հայրենագիտություն

«Իմ ազգանվան ծագումը: Տոհմածառ»

Ողջույն: Ես Եգանյան Գոհարն եմ: Այսօր ես կպատմեմ իմ ազգանվան ծագման պատմությունը:

Իմ նախապապը եղել է Եգանը, որից էլ առաջացել է իմ ազագնունը: Նա ծնվել և մահցել է Պարսկաստանում: Նրա որդին՝ Ջհանը, ծնվել է Պարսկաստանում, ապա տեղափոխվել է Լեռային Ղարաբաղ՝ Հադրութի շրջան, Խծաբերդ գյուղ: Ջհանի որդին՝ Հովսեփն է, իսկ Հովսեփի որդին՝ Մելիքսեթը, որը հանդիսանում է իմ պապու պապը: Մելիքսեթի որդին՝ Ալեքսանդրը, որը իմ պապիկի հայրն է, երիտասարդության տարիների Լեռնային Ղարաբաղից գալիս է Երևան համալսարան ընդունվելու համար: Բարեհաջող ավարտելով Երևանի պետական համալսարանը որպես մաթեմատիկայի ուսուցիչ տեղափոխվում է Թալին: Այնտեղ ծնվում է պապս՝ Սամվելը: Այնուհետև տեղափոխվում են Երևան, քանի որ Ալեքսանդրը դասախոսում էր Երևանի պետական համալսարանում: Նա գիտությունների թեքնածու էր, ունի բազում գիտական հոդվածներ հրատարակած և թվաբանության երկրորդ դասարանի դասագրքի հեղինակ: Սամվելը՝ պապս, ունի երկու որդի, Ալեքսանդրը՝ հորեղբայրս և Վարդանը՝ հայրս: Ահա և իմ ազգավան պատմությունը և իմ տոհմածառը հակիրճ: