Posted in Մայրենի

Մայրենի

 ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Տառերի անունները կարդա´:

Ա ա -այբ     Ժ ժ- ժե        ճճ – ճե        Ռ ռ – ռա

Բ բ-   բեն    Ի ի – ինի     Մ մ- մեն     Ս ս – սե

Գ գ-   գիմ    Լ լ- լյուն     Յյ-հի           Վ վ – վեվ

Դ դ-   դա     Խ խ – խե     Ն ն – նու     Տ տ – տյուն

Ե ե –  Եչ      Ծ ծ – ծա      Շշ- շա         Ր ր – րե

Զզ-    զա     Կ կ – կեն    Ո ո – ո (վո)  Ց ց – ցո

էէ-     Է       Հ հ – հո       Չչ- չա          ՈՒ ու – ու

Ը ը-   ըթ     Ձ ձ – ձա      Պ պ – պե     Փ փ – փյուր

Թ թ    – թո   Ղ ղ – ղատ   Ջջ-ջե          ֊Քք-քե

                                                           Եվ և – և

                                                           О о – о   

                                                           Ֆֆ-ֆե

2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»:

3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:
Աա, Բբ, Գգ, Եե, Էէ, Ըը, Թթ, Ժժ, Իի, Ծծ, Կկ, Հհ, Ձձ, Ղղ, Ճճ, Մմ, Յյ, Նն, Ոո, Ջջ, Ռռ, Սս, Վվ, Տտ, Րր, Ցց, Փփ։

Դդ, Զզ, Լլ, Խխ,

4.Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թե բառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:
Ապակի, Բալ,

5.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:
Դարպաս, Եղինջ, Թակարդ, Կաթսա, շյուղ, սրճեփ

6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

2Մթերք, մղկտալ, մողես, մխիթարել, 1մատյան, միլիոն, մրջյուն, մեղավոր:

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:

8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները,

բ) սիրածդ գրքերի անունները,

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ – արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

Posted in Մայրենի

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը

Ամառը իմ ամենասիրելի եղանակն է։ Ես գնացի տատիկիս գյուղ, որը գտնվում է Սյունիքում։ ը յդ գյուղ գտնվում է մի փոքրիկ  քաղաքում Սիսիան իսկ գյուղիս անունը դարաբաս։ Եվ ես գնացելմ Սևանա լիճ, Վաղաշեն գյուղ, որտեղ մենք պետք է մնայինք վրաններով։ Այնտեղ շատ հավես էր։ Շատ էին միջատները՝ մեղուները, սարդերը։ Սևանում մենք քնում էինք վրաններում։ Ես հանդիպեցի իմ ընկերներին որոնց ծատ եմ կարոտել և մենք խաղացինք բազում խաղ եր։ Եվ ես գնում էի Սևանալճում լողի, որտեղ ես սովորեցի ավելի լավ  լողալ։

Posted in Մայրենի

Ինչի համար են արձակուրդները

Ինչպես գիտենք, արձակուրդները միայն ամռանն է և շաբաթ, կիրակի օրերին։

Արձակուրդները մտածված են նրա համար, որ մարդիկ հանգստանան։

Եթե մարդիկ չհանգստանան նրանք կսկսեն հիվանդանալ։

ՈՒ եթե նրանք հիվանդանան չենկարողանա աշխատել ու կմնան առանձ ուտելիքի, փողի։

Եվ երեխաները կմնան առանձ ուտելիքի։

Դրա համարեն մտածել են արձակուրդները, որ մարդիկ հանգստանան չհիվանդանան։

ՈՒ ունենան ուտելիք ու փող։

Եվ, որ երեխաները չմնան առանձ ուտելիքի։

Posted in Մայրենի

Մայրենի 03․09․2021

Լրացուցիչ աշխատանք

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի- Ընկույզ

Ծուլություն-Ծուլ

Փութաջան-Փույթ

Ջրազուրկ-Ջուր

Գուժել-Գույժ

Լուսանալ-Լույս

Ձնաբուք-Ձյուն

Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորիր այնպես, որ նոր բառ ստանաս:

Ափսե-փեսա, գեր-երգ,սարդ-դարս, վիճակ-կավիճ, թանաք-քաթան, կանթ-թանկ, նուշ-շուն, մական-նամակ, հյուս-հույս, մուկ-կում, տեգ-գետ, ուլ-լու, թութ-թութ:

Բառերի սկզբից և վերջից ավելացրո՛ւ մեկական հնչյուն և նոր բառ ստացիր:

Վազ-ք, կար-ճ, ա-շուն, փ-ական, վար-ձ, բար-ի, հեր-թ, ք-որ:

Տրված հնչյուններնն այնպես դասավորիր, որ բառեր ստանաս:

Ա մ ի ք- քամի

Ռ ա թ ո –աթոռ

Ռ ե ձ ք — ձեռք

Կ ա ժ բ ա – բաժակ

Ղ ն ի ա կ-կաղին

Ք ո ս խ- խոսք

Տ ք ի մ —միտք

Ր ի պ ն ա –պանիր

Կ չ ա կ ա –կակաչ

Posted in Մայրենի

Ջրի կաթիլը Գոհար Եգանյան

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող:Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

 — Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգառան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում ենտկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

 — Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
       
 հոգսն

         կախարդության կարգուկանոն փորձում




2. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

         ա/աչքը վնասել

         բ/ ուշադրություն գրավել

         գ/ աչքը բուժել

         դ/չորս կողմը նայել

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

     Կլոր-կլորաձև
ծերուկ-ծերունի
տկլոր հոլանի
Պարզ
Մաքուր

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

       ա/ կախարդություն – պարզ

        բ/գինի – պարզ

        գ/ծերուկ – պարզ

         դ/ գազանիկ — պարզ

5. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/մարդկանցով

      բ/վայրենիներ

      գ/կախարդություն

      դ/գազանիկներ
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

     ա/կաթիլ – գոյական

      բ/ կախարդություն – գոյական

    գ/ զարհուրելի — գոյական

     դ/ երանգ – գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

   երևալ-երևացին
վազվզել-վազվզելով
ճանկռոտել-ճանկռոտում
պատասխանել-պատասխանեց

8. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

     Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:                                                            
  ենթակա- զննում էր

  Ստորոգյալ- Ծերուկը

9. Տեքստից դու՛րս գրիր  մեկ հարցական նախադասություն:
Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:
Ծերուկը մտածեց, մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ:

11. Գրի՛ր մեկ բառով.

       ա/ վազ տալ                                       վազել

        բ/ պատառ-պատառ անել             Պատառոտված

       գ/ գուշակություն անել                 գուշակել

       դ/ որոշում կայացնել                    վորոշել

12. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ:

13. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

      ա/ կախարդություն անելը

      բ/ բոլորին զարմացնելը

      գ/ ամեն ինչ իրար խառնելը

      դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
 — Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն:

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը
ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում ենտկլոր վայրենիներ:

Posted in Հաշվետվություն, Մայրենի

Հաշվետվություն մայրենի


Ես սիրում եմ մայրենի առարկան, այն շատ հետաքրքիր է ու շատ թեմաներ կան՝ սովորելու։ Մենք անցել ենք Հովհանես Թումանյանի, Մխիթար Գոշի ստեղծագործությունները և շատ այլ հեղինակների գործեր, այս պահին ես ունեմ 81 հատ նյութ։ Ես մի փոքր էլ տարվա ընթացքում ակտիվացա։ Ես այդքան էլ չեմ փոխվել, բայց հույս ունեմ, որ մյուս տարի կակտիվանամ ավելի ու շատ բան կանեմ։

Պոչատ աղվեսը
Թեսթն 7 էքզյուպերի, Փոքրիկ իշխանը (հատված)
մայրենի
ՌԱՖԱԵԼԻ ՄԱՍԻՆ
ԻՄ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ
Մեծամիտ գետը
Մայրենի 30․04․2021
Մայրենի
Ջելսոմինոյի արկածները․ թեսթ
Մայրենի
Հնարագետ Ջուլհակը
Մայրենի
Մարկ ՏվենԹոմ  Սոյերի արկածները
Ցախավելի գաղտնիքը
09․04․2021
Հիշողություն
Ինչպես են տոնում Զատիկը տարբեր երկրներում․ մի քանի հետաքրքիր ավանդույթ
Զատկական հանելուկներ ու բարեմաղթանքներ
Ինչպես ես անցկացրեցի իմ մարտ ամսվա արձակուրդները
Մայրենի
Անբախտ վաճառականներ
Մայրենի 10․03․21
ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
Մայրը
Մայրենի
Մայրենի
Հովհաննես Թումանյան Քառյակներ
Ինչպես ճանաչեցի Հովհաննես Թումանյանին
«Մոծակն ու մրջյունը»
Մայրենի 16․02․2021
ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ
Թումանյանի մասին
Մայրենի 11․02․21
Փոքրիկ Արտաշեսը
Համերգ

Posted in Մայրենի

Պոչատ աղվեսը

Պոչատ աղվեսը

Ուշադի՛ր կարդա՛ և դիտարկի՛ր տեքստերի բովանդակային տարբերությունները։

Առակ

Եզոպոս

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Փախավ աղվեսը,
Փախավ թակարից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակըձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։

որսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։
Աղվեսը պոջը թողեց դակարդում։ Նա չգիտեր ոնց ապրել առանձ պոջի։ Եվ նա որոշեց միուս աղվեսներինել համուզել որ թողնեն իրենց պոջեր։ Հավաքեց աղվեսներին և ասաց։
-Աղվեսներ նայեք ես պոջ չուն էմ, դուքել ձեր պոջեր կտրեք խանգարում են մեզ։
Իսկ միհատ աղվես ասաց։
-Դու դա կասեյր եթե դրա կարիք կունենաս։

Բնութագրի՛ր աղվեսին։

անգոհ, խորամանկ,

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։
Աղվես պետք է քո ունեցածը խնամես։

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։

Posted in Մայրենի

Թեսթն 7 էքզյուպերի, Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորորդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 – Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
     դարձավ, գաղտնիքը, փորձեցի, խորորդավոր։

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

       ա/ չընդհատվող   

       բ/ ընդհանուր

      գ/ընդհանրապես

      դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
     ուղիղ-ծուռ, երկար-կարճ, գեղեցիկ-տգեղ, պարզ-բառդ։

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

      ա/ մեղմորեն – ածանցավոր

       բ/ ինքնաթիռ – բարդ

      գ/ մանչուկ – ածանցավոր

      դ/ տունածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

      ա/ հարց-հարցեր

      բ/ նկար-նկարներ

       գ/ գառ-գառներ

       դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

    Ո՞րն  է  սխալ.

     ա/երկար – ածական

     բ/ մոլորակ – գոյական

      գ/ ինքնաթիռ – գոյական

      դ/ փոքրիկթվական

7. Դու՛րս  գրիր տեքստի  մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

      Տեսավ, ընկավ, կապես, տխրեց։
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
     ենթակա-Նա     

     Ստորոգյալ-օրորում  

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական  և  բացականչական  նախադասություն:
    Որտե՞ղ է քո տունը, Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
       Սա ի՞նչ առարկա է

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
      

– Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

       Սահմանափակ է  այն մարդու միտքը ով նայում է միայն ուղիղ և չունի երեվակայություն։

Posted in Մայրենի

Մայրենի

ԲԱՐԻ ԳՈՐԾԸ

Գայլը մոտեցավ դրախտի դռանը, թե.

— Ներս գամ։ Գիտեմ, որ աստված արդար դատաստան կանի, եթե մեղք գործել եմ, բարություն էլ եմ արել։

Հարցնում են.

— Ի՞նչ բարի գործ ես արել:

— Մի զառամյալ գուսան եմ կերել և մի գզիր:

ԱՂՎԵՍԸ ԵՎ ՍԱԳԵՐԸ

Աղվեսը մտավ սագերի բույնը: Իսկ սրանց բնությունն այնպիսին է, որ սվսվոց են արձակում, ասելով.

— Սո՜ւո՜ւս։

— Եթե դուք սուս եք,— ասում է աղվեսը,— ես ավեէթ սուս եմ ու սուս։


ԽԱԲԵԲԱ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

Մի վաճառական բարի անուն էր վաստակել, որովհետև ուրիշ մարդկանց ապրանքը, որ պահ էր տրվում նրան, հավատարմությամբ պահում և ետ էր վերադարձնում ժամանակին։ Բայց հենց որ առիթ էր լինում գողանալու, չէր հապաղում։ Մի օտարական, լսելով նրա բարի համբավը, ահագին գանձ տվեց նրան պահելու: Երեք տարի հետո այդ մարդը վաճառականից պահանջեց իր ունեցվածքը։ Իսկ վաճառակալը, գիտենալով, որ ո՛չ վկա կա, ո՛չ մուրհակ, ուրացավ։

— Ո՛չ քո ունեցվածքն եմ տեսել, ո՛չ էլ ճանաչում եմ քեզ։

Լսելով այս ամենը, մարդը տրտմեց։

Մի պառավ կին, տեսնելով նրան այդպես խիստ տրտում, հարցնում է պատճառը։

— Ով կի՛ն,— ասում է նա, դու չես կարող ինձ օգնել, ինչո՞ւ ես իզուր հարցնում։

— Աղաչում եմ, ասա՛, ի՞նչ է պատահել, թերևս կարողանամ բարի խրատ տալ։

Մարդը պառավին պատմում է իրեն պատահած դժբախտությունը:

— Ունե՞ս այս քաղաքում հավատարիմ բարեկամ մեկը։

— Շատ բարեկամներ ունեմ,— պատասխանում է մարդը:

— Գնա նրանց մոտ,— խրատում է պառավը,— ասա, թող շատ գեղեցիկ կողովներ գնեն, լցնեն անպետք իրերով, իբրև թե շատ մարգարիտներ, տեսակ-տեսակ ոսկեղեն գանձեր են լցրել մեջը։ Տանելով վաճառականի մոտ, թող ասեն, թե «Լսել ենք քո բարի համբավը, ուզում ենք այս գանձերը քեզ մոտ թողնել, որովհետև օտար աշխարհ ենք գնալու»։ Եվ երբ նրանք, այդ մասին խոսելիս կլինեն, այն ժամանակ դու, մոտենալով վաճառականին, կխնդրես նրանից քո գանձերը, որ նրա մոտ թողել ես։ Հուսով եմ, որ, ակնկալելով ավելի մեծ շահ և ամաչելով քո բարեկամներից, որպեսզի նրանց աչքում արդար երևա, նա անմիջապես քո ամբողջ ունեցվածքը ետ կվերադարձնի:

Մարդն արեց այնպս, ինչպես խրատել էր պառավը: Եվ երբ նրա բարեկամները վաճառականի հետ խոսում էին մտացածին գանձերի մասին, իբր թե կամենում են նրա մոտ թողնել, գալիս է մարդը վաճառականի մոտ և պահանջում իր ունեցվածքը։

— Շատ լավ եմ ճանաչում քեզ,— ասում է վաճառականը,— դու այսինչ մարդն ես և այսինչ օրն ես բերել ունեցվածքդ։ Ւնչ որ ինձ պահ ես թողել, ահա հավատարմությամբ վերադարձնում եմ քեզ:

Եվ գանձը ետ վերադարձրեց նրան։ Իսկ օտարականը, վերցնելով գանձը, ուրախությամբ գնաց իր տունը։

Այն եղկելի վաճառականը, խաբվելով իր ագահությունից, մնաց դատարկաձեռն:

ԿՆՈՋ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Մի մարդ երկրից երկիր էր շրջում, գրի առնելով կանանց խորամանկությունները։ Այսպես կազմեց երեք մեծ հակ ու դեռ շարունակեց հավաքելը։ Նա գնաց, մտավ մի քաղաք ու հանդիպեց մի շատ խորամանկ կնոջ:

— Բարի՛ եկար,— ասաց կինը նրան ու առաջնորդեց իր տուն, մտածելով, թե բեռների մեջ կերպաս, ոսկի ու արծաթ շատ կա։ Երեկոյան կինը դիմեց հյուրին։

— Բեռներդ ի՞նչ են, ուզում եմ ինձ անհրաժեշտ բաներ գնել։

— Ծախու ոչինչ չունեմ,— պատտասխանեց մարդը։

— Հապա ունեցածդ ի՞նչ է։

— Կնոջ խորամանկություններն են,—- ասաց հյուրը,– շրջել եմ երկրից երկիր, գրի առել։ Եկա այստեղ, որ էլի գրեմ։

Եվ կինը որոշեց վառել նրա բեռները։ Հնարը գտավ։ Տան մեջ կար մի մեծ փուռ, որ երեք բեռ թուղթ էր տեղավորում։ Կինը փուռը վառեց ու վերադառնալով՝ ձուկ տապակեց: Նա տապակած ձուկը դրեց հյուրի առջև ու փակեց տան երեք դռները։ Հյուրն սկսեց ձուկն ուտել։ Իսկ ինքը, օգնություն կանչելով, սկսեց ճչալ բարձր ձայնով։ Հարևանները սրեր ու բահեր առած եկան բախեցին դուռը:

— Վառի՛ր թղթերդ, թե չէ սպանել կտամ քեզ,–— ասաց կինը հյուրին։

Մարդն ստիպված վառվող փռի մեջ նետեց բոլոր թղթերը։ Կինը գնաց, բացեց դուռը և ասաց հավաքված հարևաններին.

— Այս քանի տարի է, չէի տեսել իմ միակ հորեղբորոր–

դուն։ Նա եկավ իմ տուն, ու ես հյուրասիրեցի ձկով: Փուշը մտավ կոկորդը, և նա մեռնելուց հազիվ ազատվեց։

Հարևանները՝ ներս մտան, տեսան, որ, իսկապես, ձուկ կար դրված սեղանին։ Հավատացին ու գնացին։

ԻՄԱՍՏԱՍԵՐՆ ՈԻ ԳԻՆԻՆ

Մի իմաստասերի հրավիրեցին թագավորական խնջույքի։ Նա իշխանների հետ սեղան նստեց, և մատռվակը ոսկե բաժակով գինի մատուցեց նրան

— Ո՛վ բարի թագավոր,– ասաց նա ոտքի կանգնելով,— խմում եմ այս գինին հանուն քո՛ փառքի:— Ու գինին թափեց գետնին:

— Հիմարացա՞ր, ով իմաստասեր,— ծիծաղելով հարցնում են, իշխանները։

— Դուք եք ծիծաղելի,— ասաց իմաստասերը,–– ես գետնին թափեցի գինին, եթե խմեի՝ գինի՛ն պիտի ինձ գետներ: