Ռաֆաել շատ լավն է։ Ռաֆաել սիրում է խաղալ։ ՄԻ անգամ մենք Ռաֆաելի համար խաղեր էինք պատրաստում կամել խաղ խաղում։ Մեզ ընկավ գրատախտակ մենք գրատախտակին նկարեցին նկար օրինակ արև և գրեցինք արևի առաջին տառը Ա։ Ռաֆաելը պետք է Ա-ն կպցներ արևի նկարին։ Բայց մենք չհասցրեցինք։
Category: Մայրենի
ԻՄ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ
Իմ ընկերուհինները
Նա իմ առաջին ընկերուհին է, ով 8 տարեկան է։ Մենք ծանոթացանք 2-րդ դասարանում։ Նա գեղեցիկ է, երկար մազեր ունի, նա կարճահասակ է։ Նա շատ է սիրում դասամիջոչներին խաղալ։
Նա իմ երրորդ ընկերուհին է, նա 10 տարեկան է։ Մենք ծանոթացանք 2-րդ դասարանում։ Նա կարճ մազեր ունի, կարճահասակ է։
Նա կարճահասակ է, կարճ մազեր ունի, նա սիրում է ինձ։ Նա իմ կողքն է նստում։
Մյուս նկերուհիս բարձրահասակ է, երկար մազեր ունի, ատամների բրեկետներ ունի։ Այսօր ես նրա կողքն էի նստել։
Նա շատ խելացի է, ուրախ ու ժպտերես։
Մեծամիտ գետը
Կատարել տեքստային առաջադրանքները։
Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։
Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։
Առաջադրանքներ
1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։
Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։-Ձեռքի ափը ցավում է երկար աշխատելուց։
2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
ծառ, ծառաստան, ծառատունկ։
3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։
լեռներ
երկրներ
Կան երկրներ, որտեղ շատ են բարձրադիր լեռները։
4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական
գոյական- գետ, Աֆրիկա
ածական – բարձր ծառ, Հորդահոս գետ
բայ- հոսում էր, կուլ տալ
5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։
Գետը գլորում է՞ր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէ՞ր կարող։
6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։
Դուրս գրել երկու բառդ բառ։
սառնորակ, ջրառատ
Մայրենի 30․04․2021
30 ապրիլի
ուրբաթ
Կատարել առաջադրանքները
Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․
-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։
-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։
Իսկ մյուս որդին էլ թե․
-Ես նրանց գութան կնվիրեմ։ Ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։
Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։
Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։
Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։
Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։
Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։
․․․․․ թագավոր
․․․․․ որդի
․․․․ գահաժառանգ
․․․․․ գյուղացի
—— գութան
․․․․ հող
Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։
Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։
| Ածանցավոր բառ | արմատ | ածանց |
| թագավոր | ||
| գյուղացի | ||
| շռայլորեն | ||
| անվերջ |
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Արքա
Ընծայել
Ավարտել
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։
Քիչ
Երիտասարդ
Տխրել
Կազմի՛ր բառակապակցություններ։
․․․․ գահ
․․․․ոսկի
շռայլորեն ․․․․
նվիրել ․․․․
Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։
Ծեր թագավորը շատ ուրախացավ։
Շարունակի՛ր։
Երբ մարդիկ կարիքի մ եջ են․․․․
Թագավորը հայտարարեց , որ․․․․
Միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը և կարդա առածը։
Աշխատասիրությունը
Անգործությունը
Անբանի համար
Աշխատասեր մարդուն
Ծուլություն է ծնում։
Բախտի աջ ձեռքն է։
Երկինքն էլ է օգնում։
Ամեն օր տոն է։
Մի քանի նախադասությամբ շարունակի՛ր պատմությունը։
Մայրենի
28 ապրիլի
չորեքշաբթի
Կատարի՛ր առաջադրանքները։
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Շատ տարիներ առաջ, երբ թուղթը դեռևս հայտնի չէր, մարդիկ գրում էին մագաղաթի վրա։ Այն պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց։ Հատկապես օգտագործում էին հորթի կամ ուլի մորթին։
Ինչի՞ վրա էին գրում մարդիկ, երբ թուղթ չկար։-մագաղաթի վրա
Ի՞նչ նշանակություն ունի թուղթը մեր օրերում։
Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից թղթի ստեղծման մասին մի քանի հետաքրքիր տեղեկություն գտի՛ր և պատճենի՛ր։
Թուղթը բուսական թելերից մշակված և միահյուսված բարակ թերթանման նյութ է, որի թելերը միմյանց կապվում են կառչման մակերևույթային ուժերով։
Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը Չինաստանում ( 2-րդ դար)։ 6-ից 8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում։ Եվրոպայում երևան է եկել 11- 12-րդ դարերում։ Հայաստանում թուղթը օգտագործվել է 8 – 9-րդ դարերից։ Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է։
- Տեքստից դուրս գրի՛ր երկու բառակապակցություն։-ուլի մորթի, շատ տարիներ, ձագերի մոր
- Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երկու բառ։-տարիներ, կենդանիների։
- Կենդանիներ և օգտագործել բառերը բաժանի՛ր վանկերի։ Նշի՛ր վանկերի քանակը։-կեն-դա-նի-նե-րի, օգ-տա-գոր-ծել։
- Գտի՛ր հոդակապ ունեցող բառը։
Միջանցք, հացթուխ, դասամիջոց, վայրէջք։
Ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։
Կանաչ անտառ, քաղցր ձայն, սուր կացին, բարձր սար
Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշներ չեն։
Զեփյուռ-քամի
Արատ-թերություն
Գթալ-խղճալ
Բամբասել-ծաղրել
Ջելսոմինոյի արկածները․ թեսթ
Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Continue reading “Ջելսոմինոյի արկածները․ թեսթ”Մայրենի
Պատմել սովորել <<Հնարագետ ջուլհակը>> ավանդազրույցը։ Կատարել առաջադրանքները։
Դուրս գրի՛ր տեքստի դարձվածքները և բացատրի՛ր։
կշտին նստում-Բերանը փակել, խոսալ չթողնել
ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին-գործը լրիվ փչացնել
երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել-երկու տարին լրացել է, երորդն է սկսում
մութ հարցմունքներ-գաղտնի հարցեր տալ
Դուրս գրի՛ր ջուլհակի հնարամտությունը ներկայացնող հատվածները։
Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։
Բնութագրի՛ր Շահ-Աբասին։
Շահ-Աբասը, շատ արհեստասեր, արդարամիտ թագավոր էր։
Հնարագետ Ջուլհակը
Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է: Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…
Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։
Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…
Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։
— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։
Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։
Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։
Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։
Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։
Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.
— Չլինի՜մ, չլինի՜մ…
— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։
Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։
— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։
— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։
Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։
Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։
— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։
— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։
Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։
«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։
Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։
— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։
— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։
Գիտնականները մնացին ապշած։
— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։
— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։
Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։
Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։
Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։
Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։
Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։
Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։
Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…
Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։
— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…
Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։
Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.
— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…
— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։
— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։
Մայրենի
Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Աշխարհում ոչ մի թռչուն այնքան չի սիրում հացահատիկը, որքան արտույտը։ Նա ծնվել է ցորենի հետ, դարձել արտերի առաջին տերը։ Վաղեմի ժամանակներում արտույտի ճռվողյունը խառնվում էր հասկերի մեղմիկ սոսափյունին և հնչում որպես երջանկության մեծ համանվագ։ Այդ փետրավորը ուտում է վայրի արտերի քաղցր հատիկները, և ինքն իրեն անվանում արտ ուտող, արտուտիկ։ Նա մարդու աճեցրած արտից կտուցով հատիկներ է վերցնում, տանում ու թաղում կողքի հանդերում։
Նշի՛ր՝ տրվա նախադասության մեջ ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։
Գեղեցիկ աղջնակը մեծ ոգևորությամբ էր պատմում իր թափանցիկ երազների մասին։
թափանցիկ երազների
Դուրս գրի՛ր 3-ական հատուկ և հասարակ գոյական։
Հայոց թագավոր Տիգրանը խարտյաշ, գանգրահեր, թիկնեղ ու վայելչակազմ տղամարդ էր։ Արքան նվաճում է Հունաստանը և ստեղծում ծովից ծով Հայաստան։
Հատուկ գոյական
Տիգրանը
Հունաստանը հասարակ գոյական
ծով
տղամարդ
թագավոր
Հայաստան
Ձախ և աջ սյունակների բառերն այնպես միացրու, որ ստացվեն բարդ բառեր։
Ձյուն մուտ
Մայր պատ
Սառն փետուր
Կարմիր երանգ
Երփն շունչ
Ձյունապատ, մայրմուտ, սառնաշունչ, կարմրափետուր, եփներանգ։
Ձյունապատ, մայրամուտ, սառնաշունչ, կարմրափետուր, երփնաերանգ։
Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։
Կանաչ խոտ։
Կատաղի- շուն
Դեղնած- տերև
Քաղցր-Քաղցր բլիթ
Հանդարտ- գետ
Նշի՛ր՝ որ նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։
Մարտից առաջ հրամանատարը սիրտ էր տալիս ազատամարտիկներին։- տալիս
Սոխակը աղեղնաձև պոչով երգեցիկ թռչուն է։- երգեցիկ
Երեխաները սիրում են համակարգչային խաղեր խաղալ։- խաղեր
Ածանցները միացրո՛ւ արմատներին և գրի՛ր նախածանցավոր բառեր։
Ընդ գույն
Տ հանուր
Ան կամ
Դժ գեղ
Չ գին
Ընդհանուր, տգեղ, անգույն, դժկամ, անգին,չկամ
Տրված բառերից ընտրի՛ր և գրի՛ր հոմանիշ բառերի 5 զույգ։
Աղքատ, զարթնել, արքա, լուսամուտ, մշուշ, նժույգ, արփի, արթնանալ, մառախուղ, չքավոր, թագավոր, ձի։
աղքատ-չքավոր, զարթնել-արթնանալ, արքա-թագավոր, մառախուղ-մշուշ, ձի-նժույգ։
Գրի՛ր տրված բառերի հականիշները։
Լայն –բարակ
Առողջանալ-հիվանդանալ
Հարուստ-աղքատ
Հանգստանալ-տանջվել
Քաղցած-կուշտ
Նախադասությունները լրացրո՛ւ համապատասխան շաղկապներով (ու, թե, որպեսզի, որ)
Ասում են, որ աքլորի քայլվածքը վեհ ու թեթև է։ Իբր նա կտուրին մի ոտքով է կանգնում, որ սյուները չկոտրվեն, որպեսզի տունը չփլվի։
Բառակապակցությունը միացրո՛ւ համապատասխան բառին։
Հայկական միրգ Երևան
Սուրբ լեռ Արագած
Վարդագույն քաղաք ծիրան
Քառագագաթ լեռ Արարատ
Հայկական միրգ-ծիրան, Սուրբ լեռ- Արարատ, Վարդագույն քաղաք- Երևան, Քառագագաթ լեռ -Արագած։
Միացրո՛ւ առածների սկիզբն ու վերջը։
1 Ով գարնանը քնի, 2 երկու ոտքով է փոսն ընկնում։
2Խորամանկ աղվեսը 3ծափ չի տա։
3Մի ձեռքը 1 աշնանը լաց կլինի։
4Արհեստ ունեցողը 4մինչև կեսօր է սոված լինում։
Մի ձեռքը ծափ չի տա։
Ով գարնանը քնի, աշնանը լաց կլինի։
Խորամանկ աղվեսը երկու ոտքով է փոսն ընկնում։
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված լինում։
Առածներից մեկը որպես վերնագիր ընտրի՛ր և մի պատմություն հորինի՛ր։
Մի ձեռքը ծափ չի տա։
Լինում է, չի լինում մի երկու ձեռքեր են լինում։ Նրանք միշտ ամեն ինչ միասին էին անում։ Միասին էին լվացվում, միասին էին ծափ տալիս նրանք շատ էին սիրում այդ գործերն անել միասին։ Մի անգամ ձեռքերը որոշում են առանձին ապրել։
-Ձախ ձեռք ես մի առաջարկ ունեմ։
-Ի՞նչ առաջարկ դու ունես աջ ձեռք։
-Արի առանձին ապրենք։
Ձախ ձեռքը չէր ուզում համաձայնվել, բայց աջ ձեռքը ավելի համուզող էր և կարողանում է համոզել ձախ ձեռքին։ Հենց սկսում են մենակ ապրելմ, ամեն ինչ դժվարանում է։ Եվ նրանք չեն կարողանում լվացվել ծափ տալ։ Մի գործը նրանք չէին կարողանում անել, մյուս գործը կիսատ էին թողնում։ Լավ տանջվելուց հետո, որոշեցին միանալ։
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
Առաջադրանքներ
- Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:
փողոց, վարդ, սիրտ, կրակ, շրթունք, գարուն, զնգոց։ - Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական
փողոց-լայն, վարդ-գեղեցիկ, սիրտ-կարմիր, կրակ-բոցավառ, շրթունք-վարդագույն, գարուն-ծաղկաշատ, զնգոց-բարձր - Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց»-բոլորը դուր վազեցին փողոց, «սրտերը կրակ են ու բոց»- բոլորը սիրահարված են, ուրախ են, ոգևորված են
- Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
Գարնանային մթնոլորտ, աշղուժություն։ - Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:
Գարուն և Ամառ-գարունը իմ սիրելին է, որովհետև գարնանը շատ գեղեցիկ է և իմ ծնունդ գարնանն է։