Posted in Մայրենի

Նամակ զինվորներին

Իմ սիրելի զինվորներ։ Ես ուզում եմ, որ դուք հաղթեք։ Ու ես ձեզ համար կբերեմ թխվածքաբլիթներ։ Ինձ թվում է ձեզ դուր կգա։ Ես ուզում եմ, որ դուք միշտ առողջ լինեք և շատ երազանքներ ունենաք։ Ու ես ուզում եմ, որ խաղաղ երկրում ապրենք, և պետք չլինի, որ դուք պատերազմ գնաք։ Կարևոր է որ դուք ողջ և առողջ վերադառնաք ձեր ընտանիքների մոտ։

Posted in Մայրենի

Թե ինչպես եղևնին դարձավ մշտադալար

Մի օր ծառը իր համար նստած էր։ Աշնան վերջին օրն էր։ Երբ եկավ գիշերը, բոլոր ծառերը քուն մտան, իսկ առավոտյան, բոլոր ծառերը արթնացան սարսափած։ Նրանց տերևները անհետացել էին։ Նրանք նկատեցին, որ ծառերից մեկը չքացել էր անտառից։Այդ ծառը եղևնին էր, որը փախել էր կախարդի մոտ։ Նա խնդրեց կախարդին, որ նա իր տերևները փուշ դարձնի։ Այդ օրվանից նրան անվանեցին փշատերև եղևնի։

Posted in Մայրենի

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Գեղամ Սարյան

Posted in Մայրենի

Մայրենիի տնային աշխատանք

Գրել տասական գոյական (ո՞վ, ի՞նչ,)-

Գոհար,սեղան,Իվետա,հեռուստացույց, Անետա,դուռ,Եվա,կոմպոտ,Աշոտ,պատուհան։

ածական (ինչպիսի՞)-գեղեցիկ,գունավոր,փայտե,փայլող,փշոտ,պինդ,կարմիր,կապույտ,փիրուզագույն,երկար։

թվական (քանի, ինչքա՞ն, որքա՞ն)  –

մեկ, չորս-չորս, տասական, չորրորդ, իննը,տասը, երեսուն,հարյուր իննսուն ութ, երկու հազար,

Ընտրել մի քանիսը և նախադասություններ կազմե:

Գոհարը գեղեցիկ աղջիկ է, նա իննը տարեկան է։

Ես չորրորդ դասարան եմ։

Իվետան փայլող աղջիկ է։

Աշոտը մեկ տարով ինձնից փոքր է։

Posted in Մայրենի

ՆԱՄԱԿ ՁՄՌԱՆԸ

Ողջույն ձմեռ ես քեզնից սպասում էի ձյուն, բայց ձյուն չի եկել։ Բայց ձմեռ մեկ է , իմ սիրելի եղանակն է և ես շատ էի սպասում ձմռանը։ Ես կուզենաի, ձնագնդի խաղալ, բայց չեմ խաղա։ Եթե ձյուն բերես, ես ամպայման կխաղամ ու քեզ շնորհակալ կլինեմ։

ՆԱՄԱԿԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ԳՈՀԱՐ ԵԳԱՆՅԱՆ

ՆԱՄԱԿ ԳՐՎԱԾ Է 09․12․2020 ԹՎԱԿԱՆԻՆ․

Posted in Հորինուկ, Մայրենի

Շուռ եկած աշխարհը

Մի գիշեր ես պառկեցի քնելու և տեսա շատ անհասկանալի երազ, ավելի ճիշտ շրջված երազ: Ես այդ երազում հանգիստ պառկած քնած էի և հենց որ ես արթնացա, ես պառկած էի վերևում, բայց ես քնում էի ներքևում: Ես իջա վերևից և հագնվեցի, գնացի ուտելու: Հենց որ ես կերա, վերջացրեցի իջա բակ: Այնտեղից ես գնացի դպրոց, բայց հենց որ հասաա դպրոց, մի դասը հինգ րոպեից վերջացավ, իսկ դասամիջոցը տևեց քառասուն րոպե: Ես շատ զարմացա, որովհետև մեր մոտ դասեր տևում էին քառասուն րոպե, իսկ դասամիջոց տևում էր հինգ րոպե:

Posted in Մայրենի

Իմ բնավորության գծերը

Բա՛րև: Ես Գոհարն եմ: Ինչպես բոլոր մարդիկ, ես նույնպես ունեմ բնավորության լավ և վատ գծեր: Օրինակ՝ ես ծույլ եմ և ալարկ: Դա իմ բնավորության վատ գծերից է: Իհարկե ունեմ նաև լավ գծեր, օրինակ՝ շատ բարի եմ, ընկերասեր և կենդանասեր: Սիրում եմ գեղեցիկը: Ինձ դուր է գալիս իմ բարությունը և ընկերասիրությունը, դուր չի գալիս ծուլությունս, և ես ամեն ինչ անում եմ, որպեսզի փոխեմ բնավորությանս այդ գիծը, քանի որ այն ինձ կյանքում շատ է խանգարում: Իմ ծույլ բնավորությունը շատ է զայրացնում մայրիկիս և հարազատներիս, չէ-որ ես շատ խելացի եմ, բայց ծույլ: Շատ կուզենայի լինել պարտաճանաչ:

Posted in Մայրենի

Բառային աշխատանք

Մեկ բառով գրի՛ր.

Զվարթ ձայն ունեցող- զվարթաձայն

Լրագիր վաճառող-լրագրավաճառ

Զվարճություն սիրող-զվարճասեր

Գիրք վաճառող-գրքավաճառ

Ժպտուն երես ունեցող-ժպտերես

Հաց վաճառող-հացավաճար

Միս վաճառող-մսավաճար

Նախադասություններն այնպես կետադրիր, որ տարբեր իմաստներ հաղորդեն։

Փոքրիկ, եղբայրդ տա՞նն է:

Փոքրիկ եղբայրդ տա՞նն է:

Պատմությունը կարդա՛.

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու են փոքրիկ ձկները մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

Պատմի՛ր այն մասին, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը։

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչո՞ւ է փոքրիկ ձուկը մտնում գրենլանդական շնաձկան բերանը:

Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով է նրանք խեղճ ձկնիկների հրապուրում են:

Ստացված պատմությունը կարդա՛։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին, գրի՛ր, օրինակ՝ է-են, շնաձուկ-շնաձկներ, ձուկ-ձկներ

Մեկ բառով կամ բառակապակցությամբ բացատրիր.

Ման գալ- զբոսնել

Հոգին ուտել- հոգու հետ խաղալ

Խելքից պակաս- անխելք

Խելքը գլուխը հավաքել- խելոքանալ

Գլխի ընկնել- հասկանալ

Խոսքը մեր մեջ մնա-գաղտնի մնա

Սիրտը փորն ընկնել-վախենալ

Գլուխ կոտրել-տարբերակ փնտրել

Շարունակիր այսպես.

Արջը ձմռանը քուն է մտնում:

Արջերը ձմռանը քուն են մտնում:

Դելֆինը փրկում է խեղդվող մարդուն:

Դելֆիները փրկում են խեղդվող մարդկանց:

Ոչ մեծ նավը երբեմն ավելի լավ է դիմանում փոթորկին, քան խոշոր նավը:

Ոչ մեծ նավերը երբեմն ավելի լավ են դիմանում փոթորկին, քան խոշոր նավերը:

Կետը կաթնասուն կենդանի է:

Կետներ կաթնասուն կենդանիներ են:

Առյուծը կուշտ լինելիս կենդանիների վրա չի հարձակվում:

Առյուծներ կուշտ լինելիս կենդանիների վրա չեն հարձակվում:

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Կարդալ առակը, դուրս գրել և բացատրել անծանոթ բառերը:

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճյուղը:

Ինչի՞ մասին է առակը: Մի քանի նախադասությամբ պատմի՛ր:

Առակը մի թագավորության մասին է, որի թագավորը շատ ծիծաղելի հրամաններ էր տալիս: Նա ուներ մի երիտասարդ խորհրդական որը շատ խելացի և ողջամիտ էր: Այդ խորհրդականը ամեն կերպ փորձում էր ժողովրդի մոտ այնպես անել, որ թագավորի խեղկատակ ու ծիծաղելի լինելը չերևար: