Posted in Մայրենի

Մայրենի 08․11․2021

Գործնական քերականություն փաթեթից

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ ասորեստան մի իմաստուն մարդ էր ապրում:
Թփութ մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար տուն կառուցել:
Տունը դարձրել ես հավաբուն տեղ:
Երեկոյան դարբնոցում կհսւնդիպենք:
Գետի ափին մի խռժիտ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրուոր նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակացի, Արտաշատ-արտաշատացի,Դվին-դվինցի, Կարս-կարսացի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյու-յորքցի, Լոնդոն-լոնդեցի, սար-սարացի, գյուղ-գյուղացի:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրանկար, ծովահարս, բ) ժանգագույն, արծաթապատ,
գ) հողմաղաց, ջրածին, դ) զորամաս, երկրագունդ:

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛րԱրմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր-ձոռք+ա+գիր
գեղանկար-գյուղ+ա+նկար
շրջագգեստ-շուրջ+ա+զգեստ
սիրահոժար-սեր+ա+հոժար
դեղնակտուց-դեղին+ա+կտուց
հոդակապ-հոդ+ա+կապ

105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

ա) Բոլոր բառերը հոդակապ էն բացի առևտուրից
բ) Բոլոր բառերը բառդ էն բացի դասաժամից

Posted in Հորինուկ, Մայրենի

Հեռավոր խորքերում

Հեռավոր խորքերում
Մի դայն է լսվում
Այդքան գեղեցիք անմեղ
Եվ երգող։

Աաա՜ երգում էր ձայնը
Այդքան գեղեցիկ և բարձր
Որ ոսկ է անտառում էր լսվում
Ոսկ է տերևները լուռ լսում էին այդ գեղեցիկ ձայնի երգը։

Հեռավոր խորքերում
Մի դայն է լսվում
Այդքան գեղեցիկ անմեղ
Եվ երգող։

Օօօ՜ երգում էր ձայնը
Այդքան գեղեցիկ և բարձր
Որ կարմիր անտառնում էր լսվում
Կարմիր տերևները լուռ լսում էին այդ գեղեցիկ ձայնի երգը։

Posted in Մայրենի

Մայրենի

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Աշնան օրերն

Դեղին թերթեր

Քամին շատ էր թափառել

Ծեր տանձենին

Ոսկի են թվում տերև ու ճյուղ

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ

Աշնան քամուն են ծափահարում

Քամին է այս ծով գանձերի տերը

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Դեղին հրդեհ, դեղին ծուխ

Աշնան քամի

ծով գանձեր

Քամու համբույր

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Քամու համբույր

Ու ոսկեզօծված
Հուզված անտառ
հեռավոր խորքեր
ոսկեզօծված գլուխ
ուրախ սուլել

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Աշնան խաշամ, Քամու ձեռքերն, Ամպի փեշերն
Մշուշների շղարշ

Posted in Մայրենի

Մայրենի 20․10․2021

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:
Այս պատմվածքը նրա մասին էր, որ երբեք չպետք է հուսահատվել։
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Որ չհուսահատվենք և հասնենք մեր ուզածին պահքարենք հասնենք։
Նմա՞ն ես այդ փղիկին:
Մի փոքր։
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծ, ամուր-ամրակուռ, ակնհայտ-ակնբախ, անասելի-անպատմելի, խելացի-մտացի, ջանք-փույթ, բազում-շատ:

Posted in Մայրենի

Մայրենի 19,10,2021

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյաք, մատյան, առյուծ, բազմամյա,

ստորոգյալ, լուսնյակ, կորյան, եղյամ, սյութաքել, կյասր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակյութ, անասնաբյուժ, մեղվաբյած,

համբյուր, եղջյուր, թյուաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կյուտ, շաբաթօրյակ,

հյուսն։

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի

երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,

մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,

հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,

յուրային։

Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների

ու բաղաձայնների քանակը։

Ակունք-3 բաղաձայն 2 ձայնավոր, բարձունք-5 բաղաձայն 2 ձայնավոր, խճանկար-5 բաղաձայն 2 ձայնավոր, անդունդ-4 բաղաձայն 2 ձայնավոր, հրաժեշտ-5 բաղաձայն 2 ձայնավոր, պայթյուն-5 բաղաձայն 2 ձայնավոր, դաստիարակ-5 բաղաձայն 4 ձայնավոր,

Մանրէ-3 բաղաձայն 2 ձայնավոր, սրբատաշ-5 բաղաձայն 2 ձայնավուր, հյուլե-3 բաղաձայն 2 ձայնավոր, անընդհատ-5 բաղաձայն 3 ձայնավոր, սրընթաց-5 բաղաձայն 2 ձայնավոր, մերթընդմերթ-8 բաղաձայն 3 ձայնավոր, մտավոր-4 բաղաձայն 2 ձայնավոր,

Դազգահ-4 բաղաձայն 2 ձայնավոր:

Ա – 1    Ժ – 10    Ճ – 100   Ռ – 1000

Բ – 2    Ի – 20    Մ – 200   Ս – 2000

Գ – 3    Լ – 30    Յ – 300   Վ – 3000

Դ – 4   Խ -40    Ն – 400   Տ – 4000

Ե – 5    Ծ – 50   Շ – 500   Ր – 5000

Զ – 6    Կ – 60   Ո – 600   Ց – 6000

Է – 7    Հ – 70    Չ – 700   ՈՒ – 7000

Ը – 8   Ձ – 80   Պ – 800   Փ – 8000

Թ – 9   Ղ – 90   Ջ – 900   Ք – 9000

Posted in Մայրենի

Մայրենի 18.10.2021

1.Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։

անաղարտ-մաքուր

բերդ-ամրոց

վեմ-ժայռ

տաղանդ-բանաստեղծ

2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։

արեգակ, լուսաբաց, գող, դալար։

3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։

վառել-մարել

կառուցել-քանդել

ալեհեր-ալեկոծ

հարազատ-օտար

4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։

ընձուղտ, երկուշաբթի, լուսնկա, անձրև

5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։

համերգ, ուրբաթ, ոսկեթել, յուրաքանչյուր

6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

սողնակ- դուռը փակելու ձող

խորտիկ-ընտիր կերակուր

ճարտար-մի կերպ վտանգից ազատված

7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։

գլուխ պահել- հուսահատվել

ձեռք մեկնել-հիասթափվել

մատով ցույց տալ- նշանավոր մարդ համարել

մեծ կտորը ականջը թողնել- կտոր-կտոր անել

8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։

ճախրող փիրուզե թիթեռներ

ոսկեթև մեղուներ

սոխակների մետաքսահյուս բներ

հոգնած ուղտերի քարավաններ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։

արևելք, կիսաեփ

աներկյուղ, համերկրացի

խմբերգ, ինքնաեռ

ամենաերջանիկ, ժպտերես

Posted in Մայրենի

Մայրենի 13,10,2021

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
Առակը մեզ սովրացնում է, որ չկորցնենք մեր հույսը և միշտ լավատես լինենք։
2.Բնութագրի՚ր թագավորին:
Նրա հարամանները կարճ ժամանակում պետք է կատարվեր, այլապես դու կզրկվեիր գլխիցդ։

Posted in Մայրենի

Մայրենի 12,10,2021

  1. Քանի՞ հնչյու և քանի՞ տառ կա տրված բառերում։
    Եղևնի-5 տառ 6 հնչյուն

Վերարկու-7 տառ 7 հնչյուն

Ժամացույց-8 տառ 8 հնչյուն

Տերևաթափ-7 տառ 8 հնչյուն

Անձրևանոց-9 տառ 10 հնչյուն

Ելևէջ-5 տառ 6 հնչյուն

խրճիթ-5 տառ 5 հնչյուն

կսմթել-6 տառ 6 հնչյուն

լուսնկա-6 տառ 7 հնչյուն

2.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Պերճ-շքեղ

Լռելյայն-լուռ

Սաղարթ-տերև

Զեփյուռ-քամի

Խրթին-բարդ

Զվարթ-ուրախ

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

տհաս-հասած

գոհունակ-դժգոհ

ստահակ-թշվառ

տգետ-գիտուն

շատախոս-քչախոս

հարուստ-ախքատ

 4. Դարձվածքների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-

Բ. Շունչ տալ-

Գ. Սիրտ անել-

Դ. Լույս սփռել-

Ե․ Առյուծ կտրել-խիզախանալ

5.. Բացատրի՛ր նույնանունները (համանուններ)։

Սեր-կաթի սեր

Բութ-դու բութ էս

Գլուխ-ով՞ էր ձեր գլուխը

Ափ-ձեռքի ափ,

Ակ-անիվ, մատանու քարը

5. Լրացրո՛ւ բաց թողնված ձայնավորները՝ է կամ ե։

եկրան, էակ, երաժիշտ, էներգիա, եզր, եղջյուր, Ելևէջ, երշիկ, էջ, երջանիկ, էջանիշ, անեանալ։

6. Առանձին սյունակներով դուրս գրի՛ր նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
սրբություն, գերադաս, կղզյակ,
հայրական,  անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն։

Նախածանց-Անհայտ, անմտություն, տգեղ, վերահաշվում, անհոգաբար, գերադաս, անհարմար, ապաշնորհ, անթիվ,
Վերջածանց-խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, չկամ, սրբություն, կղզյակ, հայրական, դժգոհություն, լսարան, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն

7. Յուրաքանչյուր տառի դիմաց գրի՛ր նրա գրաբարյան համարժեք անվանումը։

Ա-Այբ

Թ-Թո

Ե-Եչ

Ի-Ինի

Լ-Լյուն

Ն-Նու

Տ-Տյուն

Ց-Ցո

Ու-Ու

Փ-Փյուր

Posted in Մայրենի

Մայրենի 11,10,2021

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը-մորաքույր
դարպասը պահող-դարպասապահ
ժամանակը ցույց տվող-ժամացույց
ջրի աման-ջրաման
գաղտնիք պահող-գաղտնապահ
նավ վարող-նավավար
ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ
արագ վազող-արագավազ
ամենից մեծամաենամեծ
պոչ չունեցող-անպոչ
անուշ համ ունեցողանուշահամ
քարով շինվածքարաշեն
կին բժիշկ-բուժքույր
բալի ծառ-բալենի

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ
խիղճ չունեցող-անխիխճ
բարձր ձայնով-բարձրաձայն
միշտ ժպտուն-ժպտելերես
գանձը պահելու տեղ-գանձարան
կապույտ աչքերով-կապուտաչյա
արքայի որդի-արքայազմ
հույների երկիր-Հունաստան
փոքր էշ-իշուկ
ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ
քաղաքում ապրող-քաղաքացի
հայերի երկիր-Հայաստան

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող-Ավետաբեր
արագ ընթացող-արագընթաց
բաժակը ձեռքին արտասանվող ճառ-բաժակաճառ
վեպ գրող-վիպասան
բառարան գրող-թարքմանիչ
արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի
բույսերի մասին գիտություն-բնագիտություն

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:

Պահարան — պահ + արան:

Դուռ — չի բաժանվում:

Հականիշ-Հակ(Հակառակ)+ա+նիշ
բանջարանոց-բանջար(բանջարեղեն)+ա+նոց
աշակերտ-աշ+ա+կերտել
աշակերտական-աշ+ա+կերտ(կերտել)+ական
տարրական-տարր+ական
զլխավոր-գլխ(գլուխ)+ա+վոր
կարմիր-Չի բաժամվում
դաշտամուկ-դաշտ+ա+մուկ
հյուր-Չի բաժանվում
հարստություն-հարուստ+ություն
կերառատ-կեր+առատ
վտանգ-Չի բաժանվում

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի- բոլորը պարզ բառեր էն:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար-բարդ հոդակապավոր և ածանցավոր:

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում.

— Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացող խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից  փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։

Առաջադրանքներ

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։
խաբեբա-խափեբա
Թագավոր-Թաքավոր
գլուխդ-գլուխտ
ոսկի-վոսկի

Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։
խաբեբա-ստախոս
 չքացել է-անհետացել է
 ճիշտ-ճշմարիտ
 բանեցնես– գործածես, կիրառես
փող-դրամ
 վերադառնալ-հետ գալ
վախվորած- վախեցած

Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և փորձի՛ր բացատրել։
գլուխ չենք հանում- չենք հասկանում
քթից բռնած ման ածեց-անընդհատ խաբել, հարցին լուծում չտալ
Խելքին մոտ բաներ չես խոսում- ճխտին մոտ բան չես խոսում

Բնութագրի՛ր խաբեբային։
Խելացի, հմուտ, խորամանկ, լավ կարողանում էր մարդկանց պտտացնել, իր ուզածին հասնել։

Փորձի՛ր արդարացնել խաբեբային։
Նա որոշեց, որ թագավորը իրեն կպատժի և նա պիտի խաբի թագավորիին, որ իր կյանքը փրկել։

Խորհո՛ւրդ տուր թագավորին։
Թագավորն խորհուրդ եմ տալիս, որ անծանոթ մարդկանց չվստահի և չհավատա։