- Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:
Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
- Նշե՛ք ֆիզիկական երևույթի օրինակեր:
Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:
- Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:
Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
- Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:
Վառելանյութի այրվելը, Երկաթի ժանգոտելը, պղնձի սևանալը տաքացնելիս, արծաթի զարդի սևանալը, կաթի թթվելը:
Լրացուցիչ տնային աշխատանք
- Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.
1. սառույցի հալվելը-ֆիզիկական
2.ջրի գոլորշիանալը-ֆիզիկական
3. պղնձի սևանալը տաքացնելիս-քիմիական
4.բաժակի կոտրվելը-ֆիզիկական
- Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
1.ջրի եռալը-ֆիզիկական
2.արծաթի զարդի սևանալը-քիմիական
3.երկաթի ժանգոտվելը-քիմիական
4.կաթի թթվելը-քիմիական
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները:
Բերե՛ք օրինակներ:
Գույնի փոփոխությունը, համի փոփոխությունը, հոտի հայտնվելը կամ անհետանալը, գազի անջատումը կամ կլանումը, ջերմության անջատումը կամ կլանումը, լույսի անջատումը, նստվածքի առաջացումը կամ անհետացումը: