





Աշուն
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
Աշնան օրերն
Դեղին թերթեր
Քամին շատ էր թափառել
Ծեր տանձենին
Ոսկի են թվում տերև ու ճյուղ
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ
Աշնան քամուն են ծափահարում
Քամին է այս ծով գանձերի տերը
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Դեղին հրդեհ, դեղին ծուխ
Աշնան քամի
ծով գանձեր
Քամու համբույր
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Քամու համբույր
Ու ոսկեզօծված
Հուզված անտառ
հեռավոր խորքեր
ոսկեզօծված գլուխ
ուրախ սուլել
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Աշնան խաշամ, Քամու ձեռքերն, Ամպի փեշերն
Մշուշների շղարշ
1․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
8-ի բաժանելիս։
7 մնացորթ
2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 9 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 5։
32
3․ Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։
10
4․ Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։
14
5․ 10002, 4000015, 10071, 12214, 400004 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
100.002, 10.071.
6․ 3033003, 120014, 1972, 828, 1020006 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
120014, 828, 1020006.
7․ 220000, 1004, 1051, 2000924, 5011015 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
220000.
8․ Հաշվեք 13 սմ կող ունեցող խորանադի ծավալը։
13x13x13=2197
9․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 4 դմ, 7դմ, 9դմ։
4x7x9=252
10․Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․
16·40+16·25+16·35
(40+25+35)x16=1600
Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:
Այս պատմվածքը նրա մասին էր, որ երբեք չպետք է հուսահատվել։
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Որ չհուսահատվենք և հասնենք մեր ուզածին պահքարենք հասնենք։
Նմա՞ն ես այդ փղիկին:
Մի փոքր։
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծ, ամուր-ամրակուռ, ակնհայտ-ակնբախ, անասելի-անպատմելի, խելացի-մտացի, ջանք-փույթ, բազում-շատ:
Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճառով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրագնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինր տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն րնկնում է նրա վրա ե անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:
Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աստիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերաբար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:
Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրանալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շաբաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:
Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ապա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:
Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականաչափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հեռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղադիտակների և ավտոմատ կայանների օգնությամբ կատարված ուսումնասիրությունների շնորհիվ կազմվել է Լուսնի մակերևույթի մանրամասն քարտեզը:
Լուսնի մակերևույթը պատված է փոշու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնաքարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթվածնի և ջրի բացակայության հետևանքով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:
Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:
Հարցեր և առաջադրանքներ
Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ, 11 սմ։
2x9x11=198
2․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ, 8 դմ։
5x7x8=280
3․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ, 12 սմ, 10 սմ։
6x12x10=720
4․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ, 10 սմ։
13x15x10=195
5․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
11 սմ, 12 սմ, 10 սմ։
11x12x10=132
6․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝
3 դմ, 20 սմ, 10 սմ։
30x20x10=6000
7․ Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
11 սմ, 12 սմ, 14 սմ։
11x12x14=1848
8․Հաշվեք 2 դմ կող ունեցող խորանադի ծավալը։
2x2x2=8
9․ Հաշվեք 5 սմ կող ունեցող խորանադի ծավալը։
5x5x5=125
10․ Հաշվեք 11 սմ կող ունեցող խորանադի ծավալը։
11x11x11=1331
11․ Հաշվեք 10 սմ կող ունեցող խորանադի ծավալը։
10x10x10=1000
Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ, 8 սմ, 10 սմ։
6x8x10=480
2․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 9 դմ, 5 դմ, 10 դմ։
9x5x10=450
4․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 10 սմ, 12 սմ, 16 սմ։
10x12x16=1920
10․ Հաշվեք 10 սմ կող ունեցող խորանադի ծավալը։
12x12x12=1728
11․ Հաշվեք 9 սմ կող ունեցող խորանադի ծավալը։
9x9x9=729
Հաշվեք 15 սմ կող ունեցող խորանադի ծավալը։
15x15x15=3225

Գրիգոր Լուսավորիչը տարածում էր քրիստոնեության Տրդատ 3-րդ Մեծին այդ բանը դուր չեկավ։ ԵՒ նա որոշեց գցել Գրիգոր Լուսավորիչին Խոր Վիրապ։ Անցավ 14 տարի Տրդան 3-րդ Մեծը մտածում էր որ, Գրիգոր Լուսավորիչը արդեն մահացել է։ Բայց նա դեռ ողջ էր նրան կերակրում էր մի կին հացի կտորներով։ Իսկ Աստված տեսնելով Տրդատ 3-րդ Մեծի արածները որոշում է պատժել նրան։ ԵՒ նրա դեմքը դառնում է խոզի դեմքին նման։ Տրդատ 3-րդ Մեծի քույրը գալիս է նրա մոտ և ասում։
-Քեզ միյայն կարող է օգնել Գրիգոր Լուսավորիչը։ Ասում է քույրը։
-Նա արդեն մահացել է։ Ասում է Տրդատ 3-րդ Մեծը
Բայց քույրը գնում է և ասում զինվորներին, որ գնան եւ ազատեն Գրիգոր Լուսավորիչին Խոր Վիրապից։ Զինվորները գնում են Խոր Վիրապ և ազատում Գրիգոր Լուսավորիչին Խոր Վիրապից Գրիգոր Լուսավորիչը օգնում է Տրդատ 3-րդ Մեծին։


15 մմ, 18 մմ, 6 մմ։
15x18x6=720
Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյաք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյան, եղյամ, սյութաքել, կյասր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակյութ, անասնաբյուժ, մեղվաբյած,
համբյուր, եղջյուր, թյուաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կյուտ, շաբաթօրյակ,
հյուսն։
Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։
Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք-3 բաղաձայն 2 ձայնավոր, բարձունք-5 բաղաձայն 2 ձայնավոր, խճանկար-5 բաղաձայն 2 ձայնավոր, անդունդ-4 բաղաձայն 2 ձայնավոր, հրաժեշտ-5 բաղաձայն 2 ձայնավոր, պայթյուն-5 բաղաձայն 2 ձայնավոր, դաստիարակ-5 բաղաձայն 4 ձայնավոր,
Մանրէ-3 բաղաձայն 2 ձայնավոր, սրբատաշ-5 բաղաձայն 2 ձայնավուր, հյուլե-3 բաղաձայն 2 ձայնավոր, անընդհատ-5 բաղաձայն 3 ձայնավոր, սրընթաց-5 բաղաձայն 2 ձայնավոր, մերթընդմերթ-8 բաղաձայն 3 ձայնավոր, մտավոր-4 բաղաձայն 2 ձայնավոր,
Դազգահ-4 բաղաձայն 2 ձայնավոր:
Ա – 1 Ժ – 10 Ճ – 100 Ռ – 1000
Բ – 2 Ի – 20 Մ – 200 Ս – 2000
Գ – 3 Լ – 30 Յ – 300 Վ – 3000
Դ – 4 Խ -40 Ն – 400 Տ – 4000
Ե – 5 Ծ – 50 Շ – 500 Ր – 5000
Զ – 6 Կ – 60 Ո – 600 Ց – 6000
Է – 7 Հ – 70 Չ – 700 ՈՒ – 7000
Ը – 8 Ձ – 80 Պ – 800 Փ – 8000
Թ – 9 Ղ – 90 Ջ – 900 Ք – 9000