ԱՐԵՎ
Մեր Արեգակը սովորական աստղ է՝ հիմնականում գերտաք ջրածնից ու հելիումից բաղկացած մի վիթխարի գունդ: Արեգակը շողում է մոտ հինգ միլիարդ տարի: Նրա ծավալը Երկրի ծավալից միլիոն անգամ մեծ է: Արեգակի միջուկում ջերմաստիճանը տասնհինգ միլիոն աստիճան է, իսկ մակերևութային ջերմաստիճանը հինգ հազար հինգ հարյուր աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
ԼՈՒՍԻՆ

Լուսինը Երկիր մոլորակի միակ բնական արբանյակն է։ Լուսինը չափերով Երկրի քառորդի չափ է: Միջին հեռավորությունը Երկրից կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։
Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է։
Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ: Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք է դրել։
ԱՍՏՂԵՐ
Մութ գիշերը կարող եք երկնքում առկայծող հազարավոր աստղեր տեսնել, բայց դրանք անհամար տրիլիոններով ավելի են տիեզերքի անհատակ խորքերում: Բոլոր աստղերը մեր Արեգակի նման ջերմ գազի գնդեր են, որոնք միջուկային այրման շնորհիվ կարող են շողշողալ միլիոնավոր տարիներ:

