Ինքնամեկուսացման այս շաբաթը ես եղել եմ տանը: Տանից բացարձակ դուրս չեմ եկել, որպեսզի կանխեմ կորոնավիրուսի տարածումը: Գեղեցիկ եղանակին և արեգակին նայել եմ պատուհանից: Այս շաբաթ ինձ համար գիտելիքի շաբաթ էր, կարդացել եմ հետաքրքիր հեքիաթներ և զբաղվել եմ ինքնակրթությամբ:
Մասնակցել եմ տեսադաս Մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն և անգլերեն:
Ընտանեկան նախագծեր: Մայրիկիս հետ պատրաստել ենք Զատկական ծառ և երգել զատկական երգեր ծառի շուրջ պարելով, պատրաստել ենք ալկոգել Զատկական ծառ, ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱԼԿՈԳԵԼ, Թիթեռնիկ
Շաբաթս անցել է հետաքրքիր և բովանդակալից, սովորել եմ հետաքրքիր բանել, ծանոթացել եմ զատկական ծեսին: