Posted in Մայրենի, Ընթերցանություն

«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

 Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

   — Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

   — Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

   — Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:

   — Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:

   — Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում:

 Հավը մեզ տալիս է ձու,իսկ մեղուն՝ մեղր: Երկուսն ել կարևոր գործ են անում: Մեղուն մեղր է տալիս, որը շատ համեղ  և ուղի շատ բուժիչ հատկություններ, իսկ հավը մեզ տալիս է ձու, որը շատ վիտամիններ ունի:

2. Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն:

Մեղրը, քաղցր սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից։  Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով։ Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնու, կեչու, բարդու, լորենու տերևներից։ Այս դեպքում մեղրն ունի պակաս դուրեկան համ և ցածր սննդային արժեք։

Runny_hunny

3. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ):

Ծիծաղել, թռչկոտել, պետք չգալ, շինել, ածել, կչկչալ, համարել, քաշ գցել:

4. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.

Քո խելքի բանը չէ- քո խելքին հասու չէ
պարապ-սարապ- անգործ, անբան

Leave a comment