ԾՈՒՅԼ ՄԵՂՈՒՆ

Լինում է, չի լինում՝ մի մեղու։ Նրա անունը Նիկա էր, բայց ոչ ոք նրան անունով չէր դիմում։ Բոլորը նրան <ծույլիկ> էին կանչում, քանի որ նա շատ ծույլ ու ալարկոտ էր։ Նիկան շատ երազկոտ մեղվիկ էր։ Բոլոր մեղուները օրնիբուն աշխատում էին, իսկ Նիկան ամբողջ օրը գետի ափին, ծաղկի վրա պառկած նայում էր երկնքին և երազում գեղեցիկ կյանքի մասին։ Մայրիկը շատ էր բարկանում նրա վրա, խրատում էր, ասում էր, որ չի կարելի այդքան անբան ու ծույլ լինել, դա սազական չէ իրենց աշխատասեր ցեղին, իսկ Նիկան երգում էր ու մայրիկին չէր լսում։

Մի օր Նիկայի մայրիկի թևը վնասվում է, և նա չի կարողանում թռչել։ Նիկան տեսնելով այս ամենը շատ է վշտանում։ Նա ուզում է մայրիկին բուժել, բայց չի կարողանում, որովհետև նա ոչինչ անել չգիտեր՝ բացի պառկելուց և երազելուց։ Նա գրկում է մայրիկին և հարցնում, թե ինչով կարող է օգնել մայրիկին, որ նա շուտ լավանա։ Մայրիկը ասում է, որ ամենալավ օգնությունը նրա համար կլինի այն, որ Նիկան թողնի դատարկ երազելը և սկսի աշխատել ինչպես մյուս մեղվիկները։  Նիկան խոստանում է մայիկին, որ այսուհետ ամեն օր կաշխատի ու կօգնի մայրիկին։ Եվ այդպես մեր <ծույլիկը> սկսում է աշխատել։ Եվ այդ օրվանից նրան բոլորը կոչում էին <աշխատասեր երազկոտ>։

One Reply to “”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started