Posted in Մայրենի

Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ,  թիկն էր տվել ջրաղացպանը և  գոհ ծխում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ: Continue reading “Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան”

Posted in Իմ մասին

Իմ մասին

Ես Գոհար Եգանյանն եմ: Ես ինը տարեկան եմ: Սովորում եմ ՙՙՄխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում: Ես շատ եմ սիրում նկարել: Օտար լեզուներից սիրում եմ ռուսերեն, սիրում եմ մուտֆիլմներ դիտել և հեքիաթներ ընթերցել:  Ապագա  բժշկուհի եմ: Շատ եմ սիրում ուտել կծու հավի թևիկներ և պատրաստել պիցցա: Ես գիշերային մարդ եմ, սիրում եմ շատ ուշ քնել, այդ պատճառով գրեթե միշտ առավոտյան ուշանում եմ դասերից: Սիրում եմ համացանցով հետաքրքիր տեսանյութեր դիտել: Պարը իմ տարերքն է:

 

Posted in Հորինուկ

Թռչող ձվիկը

Զատիկի տոնին տատիկը խոհանոցում ձվիկներ էր ներկում: Հանկարծ մի ձվիկ, որը ներկված է կանաչ և դեղին գույներով թևեր է առնում ու թռչում: Տատիկը շատ է զարմանում:

-Դու կարող ե՞ս թռչել, -հարցնում է զարմացած տատիկը:

-Այո՛ պատասխանում է ձվիկը, – ու բաց պատուհանից թռչում դուրս:

Այդպես ուրախ թռչելով ձվիկը բարձրանում է վեր, շատ վեր, ծառերից էլ վեր:

Նա օդում հանդիպումէ մի սև բզեզի:

-Բարև՛ բզեզ,- ասում է ձվիկը:

-Բաաարև՜,- վախեցաց պատասխանում է բզեզը, որովհետև երբեք թռչող բզեզ չէր տեսել:

-Այդ ես եմ, կանաչ ձվիկը, մի՛ վախեցիր,- ուրախ արձագանքում է ձվիկը:

-Բարև՛ ձվիկ, – արդեն ավելի ուրախ պատասխանում է բզեզը:

Ձվիկը տեսնելով, որ բզեզը ուրախ է շարունակում է իր թռիչքը, որպեսզի հանդիպի այլ թռչունների և թռչող միջատների:

Posted in Ընթերցանություն

Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը

Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:

Մի օր ճուտիկը չի համբերում և փախչում է ճահիճ, որտեղ ապրում են վայրի սագերը: Նրանց հետ ծանոթությունը տխուր է ավարտվում: Չնայած որ երկու մեծ սագեր առաջարկում են նրան իրենց բարեկամությունը, սակայն նրանց սպանում են որսորդները: Որսաշունը անցնում է ճուտիկի կողքով, այնպես որ սա մտածում է, որ ինքն այնքան այլանդակ է, որ անգամ որսաշունը չհետաքրքրվեց իրենով: Գիշերը նա հասնում է մի խրճիթի, որում ապրում են ծեր կինը, կատուն և հավը: Պարարտ բադի տեղ ընդունելով անճոռնի ճուտիկին, կիսակույր կինը ապաստան է տալիս նրան: Սակայն կատուն և հավը, որոնք հավանում են միայն իրենք իրենց, ճնշում են անճոռնի ճուտիկին: Չէ՞ որ նա չի կարողանում ձվեր ածել և մլավել: Երբ բադիկը ցանկանում է լողալ, հավը հայտարարում է, որ դա հիմարությունից է:

Continue reading “Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը”

Posted in Uncategorized

Շաբաթվա աշխատանքի ամփոփում:

  1. Ինքնամեկուսացման այս շաբաթը ես եղել եմ տանը: Տանից բացարձակ դուրս չեմ եկել, որպեսզի կանխեմ կորոնավիրուսի տարածումը: Գեղեցիկ եղանակին և արեգակին նայել եմ պատուհանից: Այս շաբաթ ինձ համար գիտելիքի շաբաթ էր, կարդացել եմ հետաքրքիր հեքիաթներ և զբաղվել եմ ինքնակրթությամբ:
  2. Մասնակցել եմ տեսադաս Մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն և անգլերեն:

  3. Մայրենի Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը» , Չարաճճի արևը, Ակլատիզը և Ուտիս տատը

    Մաթեմատիկա – ֆլեշմոբ

    Ռուսերեն В рамках проекта «Смышленый переводчик», Пес и кот

    Անգլերեն English

    Ընտանեկան նախագծեր: Մայրիկիս հետ պատրաստել ենք Զատկական ծառ և երգել զատկական երգեր ծառի շուրջ պարելով, պատրաստել ենք ալկոգել
    Զատկական ծառ, ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱԼԿՈԳԵԼ, Թիթեռնիկ
  4. Շաբաթս անցել է հետաքրքիր և բովանդակալից, սովորել եմ հետաքրքիր բանել, ծանոթացել եմ զատկական ծեսին:
Posted in русский

В рамках проекта «Смышленый переводчик»

Дом мама,папа

и дети возвращались по

лесной дороге. Праздник продолжался, вокруг ликовала природа: пели птицы, сверкала на солнце зеленная трава, на пригорках и лужайках улыбались желтенькие веселые цветы мать-и-мачехи. В светлой березовой рощице и у Серебряного колодчика цвели подснежники, похожие на беленькие чистые колокольчики.

– Христос воскрес! – сказала

Таня, поцеловала Катеньку и подарила ей розовое яичко с нарисованным на нем голубым подснежником.

Posted in Մայրենի

Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը»

Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը:Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան, որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Continue reading “Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը»”