Posted in Uncategorized

ԵՌԱՏՈՆ

Ես Գոհար Եգանյանն եմ: Սովորում եմ ՙՙՄխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

1945 թ-ին մեր պապիկների հայրիկները հաղթեցին Հայրենական մեծ պատերազմում, իսկ 1992-ին մեր պապիկները ազատագրեցին Շուշին:  Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով, Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ Նելսոն Ստեփանյանն էլ արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

Իմ մայրիկի պապիկը՝ Գրիգորը, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Նա շատ քաջարի զինվոր է եղել, կռվել է Թամանյան դիվիզիայի կազում: 1943 թ-ին վիրավորվել է և զորացրվել, իսկ հայրիկիս պապիկը՝ Բաբկենը, 1942-ին գերեվարվել է գերմանացիների կողմից, իսկ 1945-ի անգլիացիները ազատել են նրան և նա նորից շարունակել է կռվել գրմանացիների դեմ:

1992թ-ի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները «Հարսանիք լեռներում» օպերացայի արդյունքում ազատագրեցին Շուշին:

Ես հպարտ եմ, որ հայ եմ ու այդ հպարտ ու խիզախ հայորդիների ժառանգն եմ:shushi

Leave a comment