1. Արամը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 30 տարով: 11 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի:
5+30=35
5+11=16
2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 25 տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:
3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 8 անգամ: 2 տարի առաջ հայրիկը Անիից քանի՞ տարով էր մեծ։
4. Կարինեի պապիկը 80 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 8 անգամ։ 3 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։
5. Թագուհին 36 տարեկան է։ Նա արքայազնից մեծ է 3 անգամ, իսկ արքայադուստրը եղբորից փոքր է 4 անգամ։ Քանի՞ տարեկան է արքայադուստրը։
6. Արմենը 20 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։