Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Առաջադրանքների փաթեթ
1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Վըտակը-առու
շաչել-բարձր ձայն հանել
մտախոհ-մտանծմունքի մեջ ընկած
2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:
Ճըչում անհանգիստ-բարձր ձայն է հանում։
փըրփուրը բերնին-փրփրել։
Վըտակը ժայռից ներքև է թըռչում-հոսում է։
Ինչպես ծերունին ձենով պառաված-անտառից ջրի արձագանքն է դուրս գալիս։
ծերուկ անտառը-հին անտառ
բընության զըվարթ համերգի-կանաչ բնություն
ունկընդիրն անխոս-չարխագանքով
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի, Ետևից ընկած լըսում է նըրան- առանց շառժվելու լսել
3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.
- ըստ բանաստեղծության- Վըտակը-անհանգիստ, ժիր
Անտառ-ծերուկ, արձագանքող
Ժայռը մտախոհ՝ մռայլ միտք ունեցող - ըստ քո բնորոշման-
Վտակը-երջանիկ
անտառը-տեևաթափ ծառերով
ժայռը-տխուր
5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:
առուն ժայռից ներքև է իջնում, ընկնելով քարերի գլխին, ընկնելով ավազին բարձր ձայն հանելով և փրփուր բերանին։ Ծերունին իր ծեր
6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:
7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:
8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:
9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:
10. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։