Posted in Բնագիտություն

ՏՈՒՖ

Վարդագույն քաղաք․․․ Այսպես են անվանում Երևանը, որովհետև մեր մայրաքաղաքը կառուցապատված է վարդագույն գեղեցիկ տուֆի բազմաթիվ շենքերով։

Տուֆը հրաբխային ծագում ունեցող ապար է։ Այն բաղկացած է հրաբխային ժայթքման  ընթացքում դուրս մղված հրաբխային մոխրից, որը ժամանակի ընթացքում քարացել է։ Տուֆը կազմված է հրաբխային ապակուց և պեմզայի բեկորներից։

Մեզ մոտ կան տուֆի տասնյակ հանքավայրեր։ Հայկականը տուֆը բաժանվում է 5 տեսակի՝ Անիի (դեղին, նարնջագույ), Արթիկի (վարդագույն, մանուշակագույն), Երևանի (սև, կարմիր), Բյուրականի (վարդագույն՝ սև բծերով, մոխրագույն՝ սև բծերով) և ֆելզիիտային (նախշավոր)։

Տուֆը հիանալի շինանյութ է։ Այն հեշտ կտրվում, սղոցվում է, բայց բավականաչափ ամուր է և լավ դիմացկուն է եղանակային պայմաններին։ Ծակոտկայնության շնորհիվ տուֆը ձմռանը ենքի ներսը պահում է ցրտից, իսկ ամռանը՝ շոգից։ Տուֆե պատերը <<շնչում են>>, այսինքն՝ դրանց միջով բնական օօդափոխություն է կատարվում։

Հայերը դարեր շարունակ տուֆը օգտագործել են որպես շինանյութ։

Հայաստանում տուֆը տարածված է Արագածի լեռնազանգվածոււմ, Սյունիքում, Կոտայքում, Շիրակի դաշտում, Արարատյան դաշտի նախալեռնային շրջաններում, Բյուրականի և Ջավախքի բարձրավանդակներում։