Posted in Մաթեմատիկա

Խաչբառ 1

    

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000


Ուղահայաց
1․ Ո՞րն է 4-ի և 1000-ի արտադրայալը։
2․ Իվետտան ունի 20 դրամ, իսկ Գոհարը ունի Իվետայից 4 անգամ քիչ։ Քանի՞ դրամ ունի Գոհարը։
3․ 50-ի տասնապատիկը։
4․ 100-ի քառապատիկը։
Հորիզոնական
1․ Հայկը գնեց 500 մատիտ, Հարությունը գնեց Հայկից 10 անգամ քիչ։ Քանի՞ մատիտ գնեց Հարությունը։
2․Ամենա փոքր բնական թիվը։
3․ 10 թվի տասնապատիկը։

Posted in Մաթեմատիկա

Խաչբառ

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Ուղղահայաց

  • Գտիր  69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    69+1= Հ
  • Գտիր  ամենափոքր եռանիշ թվի վեցնապատիկը։
    100×6= Ո
  • Գտիր  27000  և 9 թվերի քանորդը։
    27000:9= Վ
  • Գտիր  245  թվի  2/7 մասը։
    245:7×2= Հ
  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
    1= Ա
  • Գտիր  600  թվի  2/3 մասը։
    600:3×2= Ն
  • Նարեն ու Նարեկը միասին ունեն  1000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը ունի Նարեից 200 դրամ ավելի շատ գումար 1000-200×2= Ն
  • Քանի՞  բաժանարար  ունի 16 թիվը։
    1, 2, 4, 8, 16- Ե
  • Գտիր  50  և 40 թվերի արտադրյալը։
    50×40= Ս

Հորիզոնական

  • Գտիր 15 թվի   3/5 մասը։
    15:5×3= Թ
  • Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։
    Ո
  • Ո՞րն է  ամենափոքր քառանիշ թվի  յոթնապատիկը։
    1000×7= Ւ
  • Գտիր  24000  և 120  թվերի քանորդը։
    24000:120= Մ
  • Ո՞ր թիվն է   հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։
  • Ն
  •   Գտիր ամենափոքր եռանիշ թվի եռապատիկը։
    100×3= Յ
  • Գտիր  24  թվի ամենափոքր  բաժանարարը։
    1= Ա
  • Տուփում կա 100  կարմիր, 299 կապույը և 50 կանաչ գնդիկ:
     Առանց նայելու   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ 3 տարբեր  գույնի գնդիկներից էլ  դուրս   կգա։
    100+299+1= Ն
     Թ   
     Ո   
     Ւ   
     Մ   
     Ա   
ՀՈՎՀԱՆՆԵՍ
     Յ   
     Ա   
     Ն   
Posted in Մայրենի

«Մոծակն ու մրջյունը»

%d5%b4%d5%ab%d5%ac%d5%b8%d6%82%d5%b7

Նկարի հեղինակ՝ Միլենա Հարությունյան

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, -ասավ,- Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Առաջադրանքեր։

1․ Բացատրիր ընդգծված բառերը և արտահայտությունները

Զարկեց-խփել
մըտիկ արավ-դիտել
պաղում– սառույց դառնալ
 դալկանում-դժգունել
տարաժամԱնժամանակ
ծերպ արավ-թեթևակիորեն
ածում-ձու դնել բերել
ցընծում-ուրախանալ
 մխրճվում-խցկվել:
զարկեց-խփեց
թուխպ-մառախուղ
արևակեզ-Արևից կիզված
կիտել-դիզել

2․ Համառոտ պատմի՛ր առակը։

3․ Բնութագրիր առակի հերոսներին՝ նշելով նրանց տարբերությունները։
Մոծակ-
Մրջյուն-

4․ Առակի համար նոր վերջաբան հորինիր։
-Հաբուրի, համբուրի ու համբուրի։ Ըտենց կսատկի, կսատկի ու կսատկի։
-Խնդում եմ ներս թող ինձ։
-Ոչ։
-ինչո՞ւ։
-Ես ծույլերին չեմ պահում։
Մրջունը տխուր, տխուրն պտտվեց ու գնաց։

5․ Նկարիր քեզ դուր եկած հատվածը և պատմի՛ր։
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի: