- Պոչատ աղվեսի պոչը նրա մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։
- 90։9*5=50 սմ
- <<Կիկոսի մահը>> հեքիաթում հայրը աղջկանը ուղարկում է աղբյուրից ջուր բերելու և տալիս է 5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։ Կկարողանա՞ այդ կուժերի օգնությամբ աղջիկը աղբյուրից բերել ճիշտ 2 լ ջուր։
- 5 լ կուժից 4 լ կուժի մեջ, կլինի 1 լ
- 4 լ կուժը դատարկում ես, 1լ լցնւմ 5-ից 4-ի մեջ, կլինի 3
- 3 լ լցնում ենք 5 լ կուժի մեջ, կմնա 2 լ
- <<Շունն ու կատուն>> հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած գառան մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը շան 1 գդակի համար անհրաժեշտ մորթու երկարության 3/4 մասն էր։
- Կատվի կարած գդակը 40։4*3=30 սմ
- Երկու գդակ կլինի 2*30=60 սմ
- <<Ոսկու կարասը >> հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ կարասի մեջ եղած ոսկու 2/6 մասը պետք է տալ վարող գյուղացուն, իսկ մնացած մասը հողատիրոջը, ապա հողատիրոջը ոսկու ո՞ր մասը կհասներ։
- 6-2 կլինի 4, 4/6 կլինի հողատիրոջը
- <<Բարեկենդանը>> հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե յուղն ու բրինձը միասին 100 կգ էին ու հայտնի է, որ բրինձը 3 անգամ շատ էր կշռում յուղից։
- 100 կգ -ում կլինի 3 մասը բրինձ և 1 մասը յուղ
- 100կգ բաժանած 4 կլինի յուղի չափ, 100/4=25կգ
- Բրինձը կլինի 3 անգամ ավել քան յուղը, 25*3=75կգ

