Posted in Մաթեմատիկա

19.02

  • Պոչատ աղվեսի պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։
  • 90։9*5=50 սմ
  • <<Կիկոսի մահը>> հեքիաթում  հայրը աղջկանը  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։
  • 5 լ կուժից 4 լ կուժի մեջ, կլինի 1 լ
  • 4 լ կուժը դատարկում ես, 1լ լցնւմ 5-ից 4-ի մեջ, կլինի 3
  • 3 լ լցնում ենք 5 լ կուժի մեջ, կմնա 2 լ
  • <<Շունն ու կատուն>> հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի համար անհրաժեշտ մորթու  երկարության  3/4  մասն էր։
  • Կատվի կարած գդակը 40։4*3=30 սմ
  • Երկու գդակ կլինի 2*30=60 սմ
  • <<Ոսկու կարասը >> հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։
  • 6-2 կլինի 4, 4/6 կլինի հողատիրոջը
  • <<Բարեկենդանը>> հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը   3 անգամ շատ էր կշռում յուղից։
  • 100 կգ -ում կլինի 3 մասը բրինձ և 1 մասը յուղ
  • 100կգ բաժանած  4 կլինի յուղի չափ, 100/4=25կգ
  • Բրինձը կլինի 3 անգամ ավել քան յուղը, 25*3=75կգ

Leave a comment