Posted in Մաթեմատիկա

19.02

  • Պոչատ աղվեսի պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։
  • 90։9*5=50 սմ
  • <<Կիկոսի մահը>> հեքիաթում  հայրը աղջկանը  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։
  • 5 լ կուժից 4 լ կուժի մեջ, կլինի 1 լ
  • 4 լ կուժը դատարկում ես, 1լ լցնւմ 5-ից 4-ի մեջ, կլինի 3
  • 3 լ լցնում ենք 5 լ կուժի մեջ, կմնա 2 լ
  • <<Շունն ու կատուն>> հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի համար անհրաժեշտ մորթու  երկարության  3/4  մասն էր։
  • Կատվի կարած գդակը 40։4*3=30 սմ
  • Երկու գդակ կլինի 2*30=60 սմ
  • <<Ոսկու կարասը >> հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։
  • 6-2 կլինի 4, 4/6 կլինի հողատիրոջը
  • <<Բարեկենդանը>> հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը   3 անգամ շատ էր կշռում յուղից։
  • 100 կգ -ում կլինի 3 մասը բրինձ և 1 մասը յուղ
  • 100կգ բաժանած  4 կլինի յուղի չափ, 100/4=25կգ
  • Բրինձը կլինի 3 անգամ ավել քան յուղը, 25*3=75կգ
Posted in Մայրենի

Ինչպես ճանաչեցի Հովհաննես Թումանյանին

Երբ ես 4 տարեկան էի տատիկս ինձ նվիրեց Հովհաննես Թումանյանի Փիսիկի գանգատը բանաստեղծության փոքրիկ պատկերազարդ գրքույկը։ Իմ ամենա սիրած բանաստեղծությունը դա Փիսիկի գանգատն է։ Տատիկս կարդաց ինձ համար այդ բանաստեղխությունը։
-Սա ո՞վ է գրել,-հարցրեցի ես տատիկիս։
-Ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանը,-պատասխանեց նա։
Այդպես ես ծանոթացա Հովհաննես Թումանյանի հետ։ Ես սիրում եմ նրա գործերը՝ բանաստեղծություները, քառյակները, հեքիաթները, պատմվածքները, պոեմները և այլն։ Ես շաուրնակում եմ կարդալ Հվհաննես Թումանյանի հեքիաթները և այլ ստեղծագործուցյունները։

Posted in Մաթեմատիկա

Խաչբառ 1

    

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000


Ուղահայաց
1․ Ո՞րն է 4-ի և 1000-ի արտադրայալը։
2․ Իվետտան ունի 20 դրամ, իսկ Գոհարը ունի Իվետայից 4 անգամ քիչ։ Քանի՞ դրամ ունի Գոհարը։
3․ 50-ի տասնապատիկը։
4․ 100-ի քառապատիկը։
Հորիզոնական
1․ Հայկը գնեց 500 մատիտ, Հարությունը գնեց Հայկից 10 անգամ քիչ։ Քանի՞ մատիտ գնեց Հարությունը։
2․Ամենա փոքր բնական թիվը։
3․ 10 թվի տասնապատիկը։

Posted in Մաթեմատիկա

Խաչբառ

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Ուղղահայաց

  • Գտիր  69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    69+1= Հ
  • Գտիր  ամենափոքր եռանիշ թվի վեցնապատիկը։
    100×6= Ո
  • Գտիր  27000  և 9 թվերի քանորդը։
    27000:9= Վ
  • Գտիր  245  թվի  2/7 մասը։
    245:7×2= Հ
  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
    1= Ա
  • Գտիր  600  թվի  2/3 մասը։
    600:3×2= Ն
  • Նարեն ու Նարեկը միասին ունեն  1000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը ունի Նարեից 200 դրամ ավելի շատ գումար 1000-200×2= Ն
  • Քանի՞  բաժանարար  ունի 16 թիվը։
    1, 2, 4, 8, 16- Ե
  • Գտիր  50  և 40 թվերի արտադրյալը։
    50×40= Ս

Հորիզոնական

  • Գտիր 15 թվի   3/5 մասը։
    15:5×3= Թ
  • Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։
    Ո
  • Ո՞րն է  ամենափոքր քառանիշ թվի  յոթնապատիկը։
    1000×7= Ւ
  • Գտիր  24000  և 120  թվերի քանորդը։
    24000:120= Մ
  • Ո՞ր թիվն է   հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։
  • Ն
  •   Գտիր ամենափոքր եռանիշ թվի եռապատիկը։
    100×3= Յ
  • Գտիր  24  թվի ամենափոքր  բաժանարարը։
    1= Ա
  • Տուփում կա 100  կարմիր, 299 կապույը և 50 կանաչ գնդիկ:
     Առանց նայելու   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ 3 տարբեր  գույնի գնդիկներից էլ  դուրս   կգա։
    100+299+1= Ն
     Թ   
     Ո   
     Ւ   
     Մ   
     Ա   
ՀՈՎՀԱՆՆԵՍ
     Յ   
     Ա   
     Ն   
Posted in Մայրենի

«Մոծակն ու մրջյունը»

%d5%b4%d5%ab%d5%ac%d5%b8%d6%82%d5%b7

Նկարի հեղինակ՝ Միլենա Հարությունյան

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, -ասավ,- Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Առաջադրանքեր։

1․ Բացատրիր ընդգծված բառերը և արտահայտությունները

Զարկեց-խփել
մըտիկ արավ-դիտել
պաղում– սառույց դառնալ
 դալկանում-դժգունել
տարաժամԱնժամանակ
ծերպ արավ-թեթևակիորեն
ածում-ձու դնել բերել
ցընծում-ուրախանալ
 մխրճվում-խցկվել:
զարկեց-խփեց
թուխպ-մառախուղ
արևակեզ-Արևից կիզված
կիտել-դիզել

2․ Համառոտ պատմի՛ր առակը։

3․ Բնութագրիր առակի հերոսներին՝ նշելով նրանց տարբերությունները։
Մոծակ-
Մրջյուն-

4․ Առակի համար նոր վերջաբան հորինիր։
-Հաբուրի, համբուրի ու համբուրի։ Ըտենց կսատկի, կսատկի ու կսատկի։
-Խնդում եմ ներս թող ինձ։
-Ոչ։
-ինչո՞ւ։
-Ես ծույլերին չեմ պահում։
Մրջունը տխուր, տխուրն պտտվեց ու գնաց։

5․ Նկարիր քեզ դուր եկած հատվածը և պատմի՛ր։
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Posted in Մայրենի

Մայրենի 16․02․2021

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ  չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Կարդա՛ հատվածները և գուշակի՛ր, թե ո՞ր հեքիաթներից են։ Գրի՛ր վերնագրերը։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։-Ճամփորդներ

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։-Ճամփորդորներ

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։-Ճամփորդներ

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։-Խելոքն ու հիմար

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։-Փոքրիկ Արտաշեսը

Ուշադի՛ր կարդա և ուղղի՛ր սխալները։

Որդնել, որտատունկ, վարդանոց, Նվարդ, ելևէջ, շուրերկրյա, երեկո, կեսօր, փղոսկր, ջրօրհնեք, աղբակույտ, նորաոճ, թռչուն, միոտանի, հնաոճ, նրբերշիկ, վերելք, աներևակայելի։

Բառերին ավելացրո՛ւ արար ածանցը և կազմի՛ր նոր բառեր։

Գյուտ-Գյուտարար, կազմ-կազմարար, կռիվ-կռվարար, գործ-գործարար, խաղաղ-խաղարար, հուշ-հուշարար, հաշտ-հաշտարար, սնունդ-սննդարար, ցույց-ցուցարար, ազատ-ազատարար, նոր-նորարար։

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառերի հականիշները և կարդա՛։

Դանդաղ քայլեմ՝ ծույլ կասեն, արագ քայլեմ՝ գիժ կասեն։

Օձը դրսից է նախշուն, մարդը՝ ներսից։

Տերը տարածն է ափսոսում, գայլը՝ բերածը։

Posted in Մաթեմատիկա

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից  անվանում  ենք կանոնավոր  կոտորակ։

Օրինակ՝    կոտորակը կանոնվոր է, քանի որ 5<8։

Այն կոտորակը, որի  համարիչը մեծ է հայտարարից  կամ հավասար է նրան  անվանում ենք անկանոն  կոտորակ։

Օրինակներ՝

   կոտորակը անկանոնէ, քանի որ 7>5

 կոտորակը անկանոնէ, քանի որ 7=7:

Առաջադրանքներ՝

Իրարից   առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները

կանոնավոր-19/25, 16/105, 7/8, 79/85, 7/31, 11/905, 79/95, 56/65։
անկանոն-17/15, 117/5, 27/4, 45/11, 151/151, 33/33:

Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս

 կանոնավոր կոտորակ

Անկանոն  կոտորակ

Համեմատեք

 >

 >

 >

1 < 

1 > 

1 = 

Արտահայտիր նշված միավորներով՝

Խնդիր1․

Մայրիկը իր պատրաստած պիցցայի  -րդ մասը տվեց   Նարեին, -րդ մասը՝ Աննային։ Պիցցայի ո՞ր մասը մնաց։
1+8+2+8=19

Խնդիր2․

Ավտոմեքենան  պետք  է անցներ   200 կմ ճանապարհ։ Նա  արդեն  անցել է ճանապարհի -րդ մասը։ Որքա՞ն ճանապարհ նրան մնաց անցնելու։
200:4×3=150

Խնդիր3․

Ամբողջ ճանապարհի -րդ մասը անցնելուց հետո  ո՞ր մասը կմնա անցնելու։
9-5=4

Խնդիր4․

Գիրքն ունի 500 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/4-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։
500:4×3=150