149. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:
Օրինակ՝
Ինչպե՞ս մոտեցավ: — Արագ մոտեցավ: Իսկույն մոտեցավ: Լրջորեն մոտեցավ: Կամաց-կամաց մոտեցավ: Հազիվհազ մոտեցավ: Հետզհետե մոտեցավ: Եվ այլն:
Ո՞վ եկավ:-Նա եկավ։ Աղջիկը եկավ։ Տղան եկավ։ Ուսուցիչը եկավ։
Ի՞նչը քաղցրացավ:-Շոկոլադը քաղցրացավ։ Շաքարաքլորը քաղցրացավ։ Լեզուն քաղցրացավ։ Թեյը քաղցրացավ։
Տատը ի՞նչ է անում:- Տատը ճաշ է պատրաստում։
Գիրքը ի՞նչ է լինում:- Գեղարվեստական գիրք, ֆանտաստիկ ժանրի գիրք
Ինչպիսի՞շնիկ է:-Գեղեցիկ շնիկ է։ Ազնվացեղ շնիկ է։
Ինչպե՞ս գտավ:-Դժվարությամբ գտավ։ Նրա օգնությամբ գտավ։
Ե՞րբ եկավ;-Առավոտյան եկավ։ Երկար տարիներ անց եկավ։
150. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:
Ի՞նչը վերջացավ:-Ֆիլմը վերջացավ։ Անձրևը վերջացավ։
Ո՞վ մտավ:-Տատիկը մտավ։ Մայրիկը մտավ։ Հյուրը մտավ։
Տղան ի՞նչ արեց:-Տղան վերցրեց։ Տղան անջատեց։
Անձրևը ի՞նչ եղավ:-Անձրևը դադարեց։ Անձրևը ուժեղացավ։
Ինչպիսի՞ դաս էր:-Հեշտ դաս էր։ Դժվար դաս էր։ Անհասկանալի դաս էր։
Ո՞ր գզեստն է հագին:-Գեղեցիկ զգեստն է հագին։ Ներկայացման զգեստն է հագին։
Ինչպե՞ս մոտեցավ:-Արագ մոտեցավ։ Լրջորեն մոտեցավ:
Ե՞րբ կգամ:-Առավոտը կգամ։ Իրիկունը կգամ։
Ինչքա՞ն հետաքրքիր է:-Շատ հետաքրքիր է։ Շատ -շատ հետաքրքիր է։ Բացարձակ հետաքրքիր չէ։
151. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությանը բացատրի´ր:
Ա Բ
Անտառ — խշշում է
աղջիկ — խաղում է
մարդ — կանգնում է
մեքենա — սլացավ
քամի — դադարեց
Ա խմբում բոլորը շնչավոր գոյականներ են կամ իր էն։
Բ խմբում բոլորը գործողություններ են։
152. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:
Ա Բ
Պար — պարում է
երգ — երգել է
կանչ — կանչել է
հարց — հարցրել է
կապ — կապում է
Ա խմբում բոլորը գոյական են։
Բ խմբում բոլորը գործողություններ են։
153. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցերի են պատասխանում): Բ խմբի ր ստերին ին՞չ անուն կարելի է տալ:
Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցչուհի, թռչուն, հեղեղ, դերձակ:
Բ. Հնձում ենք, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղել է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
Ա խմբում բորորը իրերեն կամ մարդիկ և պատասխանում են ի՞նչ, ո՞վ հարցերին։
Բ խմբում բոլորը գործողություններ են
154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:
Բակում մի երիտասարդ սրինգ էր նվագում ։
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան էր գտնում։
Մի մարդ մութ գիշերով ձոր էր գնում։
Անձրևը անընդհատ տեղում էր։
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով արթնանում էր։
155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:
Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»:
156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):
Արջը տանձ է ուտում:-Ինչ
Մեր բարդին սոսափում է:-Ինչ
Սևաչյա աղջիկը երգում է:-Ով
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:-Ինչեր
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:-Ով
Նա մոտեցավ խշշացող գետին:-Ինչ