Օրվա գործունեություն․
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։
Թեմա՝ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ և ամենամեծ ընդհանուր բաժանարար
- Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի
բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը
կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Ամենամեծ ընդհանուր բաժանարարի նշանը կլոր փակագիծն է՝ ( ):
Օրինակ՝ Գտեք 10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
1-ին տողում գրենք 10-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ
տողում գրենք 15-ի բոլոր բաժանարարները՝
10՝1,2,5,10
15՝1,3,5,15։
10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 5 է, գրում ենք այսպես՝ (10,15)=5։
- Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ։
Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը
կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ։
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
նշանակելու համար օգտագործում ենք քառակուսի փակագծեր՝ [ ]։
Օրինակ՝ Գտեք 4 և 10 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
1-ին տողում գրենք 4-ի բազմապատիկները,
իսկ 2-րդ տողում գրենք 10-ի բազմապատիկները
4՝ 4,8,12,16,20,24,28,32,36,40,․․․
10՝ 10,20,30,40,50,60,․․․
20 և 40-ը 4-ի և 10-ի ընդհանուր բազմապատիկներ են, 20-ը այդ թվերի
ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։
Գրում ենք այսպես՝ [4,10]=20
Առաջադրանքներ
- Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
- 4 և 16=(4,16)=16
- 15 և 6=(15,6)=30
- 28 և 7=(28,7)=28
- 27 և 3=(27,3)=27
- 7 և 3=(7,3)=21
- 60, 3=(60,3)=60
- 7 և 9=(7,9)=63
- 3 և 19=(3,19)=57
- 8 և 12=(8,12)=24
- 60 և 12=(60,12)=60
- 50, 250=(50,250)=250
- Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
- 21, 7=(21,7)=7
- 28 և 35=(28,35)=7
- 240 և 40=(240,40)=40
- 32 և 16=(32,16)=32
- 2 և 9=(2,9)=1
- 19 և 5=(19,5)=1
- 17 և 8=(17,8)=1
- 24 և 16=(24,16)=8
- 35 և 45=(35,45)=5
Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
5 և 15=(5,15)=5
12 և 4=(12,4)=4
18 և 6=(18,6)=6
27 և 9=(27,9)=3
300 և 60=(300,60)=5
125 և 25=(125,25)=5
64 և 32=(64,32)=2