Օրվա գործունեություն․
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։
Թեմա՝ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ և ամենամեծ ընդհանուր բաժանարար/ մաս 2․
- Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի
բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը
կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Ամենամեծ ընդհանուր բաժանարարի նշանը կլոր փակագիծն է՝ ( ):
Օրինակ՝ Գտեք 10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
1-ին տողում գրենք 10-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ
տողում գրենք 15-ի բոլոր բաժանարարները՝
10՝1,2,5,10
15՝1,3,5,15։
10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 5 է, գրում ենք այսպես՝ (10,15)=5։
- Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ։
Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը
կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ։
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
նշանակելու համար օգտագործում ենք քառակուսի փակագծեր՝ [ ]։
Օրինակ՝ Գտեք 4 և 10 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
1-ին տողում գրենք 4-ի բազմապատիկները,
իսկ 2-րդ տողում գրենք 10-ի բազմապատիկները
4՝ 4,8,12,16,20,24,28,32,36,40,․․․
10՝ 10,20,30,40,50,60,․․․
20 և 40-ը 4-ի և 10-ի ընդհանուր բազմապատիկներ են, 20-ը այդ թվերի
ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։
Գրում ենք այսպես՝ [4,10]=20
Առաջադրանքներ
- Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
- 8 և 40=[8,40]=240
- 17 և 2=[17,2]=34
- 32 և 8=[32,8]=32
- 14 և 7=[14,7]=14
- 5 և 9=[5,9]=45
- 20, 6=[20,6]=60
- 11 և 7=[11,7]=77
- 3 և 5=[3,5]=15
- 5 և 12=[5,12]=60
- 35 և 5=[35,5]=70
- 7և 5=[7,5]=35
- 4 և 14=[4,14]=56
- 6 և 8=[6,8]=48
- 9 և 6=[9,6]=54
Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։ - 35 և 40=(35,40)=5
- 24 և 32=(24,32)=4
- 80 և 320=(80,320)=8
- 25 և 100=(25,100)=5
- 9 և 11=(9,11)=1
- 19 և 9=(19,9)=3
- 18 և 8=(18,8)=2
- 28 և 21=(28,21)=7
- 35 և 25=(35,25)=5
Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
32 և 64=[32,64]=64
13 և 5=[13,5]=65
32 և 16=(32,16)=16
20 և 24=(20,24)=4
35 և 25=[35,25]=875
40 և 20=(40,20)=20