Posted in Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետությունը և իր 4 հարևանները

Ողջու~յն, ես Գոհար Եգանյանն եմ: Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում՝ մայրաքաղաք Երևանում: Ես շատ եմ սիրում իմ երկիրը և քաղաքը: Երևանը շատ գեղեցիկ է:

Հյուսիսից մենք սահմանակից ենք Վրաստանին, որի մայրաքաղաքը Թբիլիսին է: Այն նույպես շատ գեղեցիկ քաղաք է:

Հարավից մենք սահմանակից ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի մայրաքաղաքը Թեհրանն է: Իրանի ժողովուրդը մեզ շատ է սիրում և փորձում է այս դժվարին օրերին մեզ աջակցել:

Արևմուտքից մենք սահմանակից ենք Թուրքիային, որի մայրաքաղաքը Անկարան է: Նրանք թեև մեր հարևաններն են, բայց մեզ չեն սիրում և թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ:

Արևելքից մեզ սահմանակից է Ադրբեջանը, որի մայրաքաղաքը Բաքուն է: Այս օրերին մենք պատերազմում ենք Ադրբեջանի հետ: Մեր զինվորները հերոսաբար պայքարում են հանուն մեր հայրենիքի և իրենց արյան գնով պահում են մեր հողերը. Հայրիկս նույնես Արցախում է և պաշտպանում է մեր հայրենիքը:

Posted in Հայրենագիտություն

Ճանապարհորդություն դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ։

Ես համադասարանցիներիս հետ ճամփորդություն կատարեցի դեպի Ամբերդ ամրոց և Քարե լիճ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Այժմ մի փոքր կպատմեմ Ձեզ Ամբերդ ամրոցի և Քարի լճի մասին։

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է, կառուցվել է 11-13-րդ դարերում՝ Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղի մոտակայքում: Նրա կողքով հոսում են Արքաշեն և Ամբերդ գետերը: Այն գտնվում է Արագածոտնի մարզում։

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Քարի լիճը, որը նաև անվանում են Սև լիճ։ Այն Արագած լեռան լանջին է։ Լիճը առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճում Իշխան ձուկ կա։

Լճի ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը։

Posted in Հայրենագիտություն

«Իմ ազգանվան ծագումը: Տոհմածառ»

Ողջույն: Ես Եգանյան Գոհարն եմ: Այսօր ես կպատմեմ իմ ազգանվան ծագման պատմությունը:

Իմ նախապապը եղել է Եգանը, որից էլ առաջացել է իմ ազագնունը: Նա ծնվել և մահցել է Պարսկաստանում: Նրա որդին՝ Ջհանը, ծնվել է Պարսկաստանում, ապա տեղափոխվել է Լեռային Ղարաբաղ՝ Հադրութի շրջան, Խծաբերդ գյուղ: Ջհանի որդին՝ Հովսեփն է, իսկ Հովսեփի որդին՝ Մելիքսեթը, որը հանդիսանում է իմ պապու պապը: Մելիքսեթի որդին՝ Ալեքսանդրը, որը իմ պապիկի հայրն է, երիտասարդության տարիների Լեռնային Ղարաբաղից գալիս է Երևան համալսարան ընդունվելու համար: Բարեհաջող ավարտելով Երևանի պետական համալսարանը որպես մաթեմատիկայի ուսուցիչ տեղափոխվում է Թալին: Այնտեղ ծնվում է պապս՝ Սամվելը: Այնուհետև տեղափոխվում են Երևան, քանի որ Ալեքսանդրը դասախոսում էր Երևանի պետական համալսարանում: Նա գիտությունների թեքնածու էր, ունի բազում գիտական հոդվածներ հրատարակած և թվաբանության երկրորդ դասարանի դասագրքի հեղինակ: Սամվելը՝ պապս, ունի երկու որդի, Ալեքսանդրը՝ հորեղբայրս և Վարդանը՝ հայրս: Ահա և իմ ազգավան պատմությունը և իմ տոհմածառը հակիրճ:

Posted in Մայրենի

Բառային առաջադրանքներ

  • Աջից կամ ձախից հերթով ջնջի՛ր մեկական տառ և ստացի՛ր նոր բառեր:

Փականք

Փական, ական, կան, կա

  • Ընդգծի՛ր այն բառերը, որնոց մեջ տառերն ավելի քիչ են, քան հնչյունները:

Շունչ, որդ, երես, պարտք

  • Տրված բառերին աջից կամ ձախից ավելացրո՛ւ մեկ տառ այնպե՛ս, որ ստացվի մի նոր բառ:

Ստել, կոճ, որդ, նայել, ոտ

նստել, կոճղ, որդի, խնայել, մոտ

  • Յուրաքանչյուր քայլին մեկ տառ փոխելով՝ ջուր-ից ստացի՛ր ձուկ:

ջուր, մուր, մուկ, ձուկ

  • Վանկը դի՛ր բառի աջից կամ ձախից և ստացի՛ր նոր բառեր:

աս-պետ, նը-կար, կը-տուր, ա-մուր, պար-տեզ

  • Ո՞ր բառն է ,,ավելորդ,,: Ինչո՞ւ:

կապույտ

մանուշակագույն

կանաչ

երկնագույն

կապտավուն

Իմ կարծիքով կանաչ, որովհետև մյուսները կապույտի երանգներ են:

  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ձայն կա. Ձայնավոր, ձայնազուրկ, ձայներիզ, ձայնապնակ, ձայնեղ:
  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ,,դպրոց,, բառը կա: Նախադպրոցական, ավտոդպրոց, դպրոցական:
Posted in Հորինուկ, Մայրենի

ԱՌԱԿ ՓՈՒՉԻԿԻ ԵՎ ԱՍԵՂԻ ՄԱՍԻՆ

Մի օր փուչիկը հոգնեց պատից կախված մնալուց և որոշեց փախչել տանից: Այդ մասին իմացավ ասեղը, որ նույնպես հոգնել էր տատիկի գուլպաները կարելուց և որոշեց միանալ փուչիկին: Այդպես փուչիկը և ասեղը փախան տանից: Նրանք երկար ճանապարհ անցան: Ասեղը շատ էր մտերմացել փուչիկի հետ և ցանկացավ գրկել նրան: Նա պտահաբար վնասեց փուչիկի բարակ մաշկը: Հանկարծ փուչիկը պայթեց ասեղի ջերմ գրկախառնությունից: Այդպես վերջացավ իրարից շատ տարբեր ընկերների ճամփորդությունը:

Սրանից հետևություն,որ փուչիը և ասեղը չեն կարող ընկերներ լինել:

Posted in Մայրենի

Տեսանյութ Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Որ պետք է ուժերդ չգերագնահատես և մնաս քո չփերի մեջ:

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։

Առաջ մտածիր, հետո խոսիր։

Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։

3. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նամաստակ մի փոքր համեստ եղիր, իսկ դու աղվես՝ մի քիչ բարի և հանդուրժող:

Լրացուցիչ աշխատանք

1. Առակը կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք; Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;