Սիրելի սովորողներ, այսօր կսովորենք հաշվել ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, ինչպես նաև կկատարեք գործնական աշխատանք։
Նախ ուսումնասիրենք ուղղանկյունանիստի փռվածքը։ Այն բաղկացած է 6 ուղղանկյուններից։
Օրինակի վրա հասկանանք, թե ինչպես պատրաստենք ուղղանկյունանիստ։ Ընտրեք 3 տարբեր չափումներ, օրինակ՝ 3 սմ, 5 սմ և 8 սմ։ Գունավոր ստվարաթղթից կտրեք 3 սմ և 5 սմ կողմերով 2 հատ ուղղանկյուն, կտրեք նաև 5 սմ և 8 սմ կողմերով 2 հատ ուղղանկյուն, որից հետո կտրեք 3 սմ և 8 սմ կողմերով 2 հատ ուղղանկյուն։ Այժմ սկոչի միջոցով այդ ուղղանկյունները միացրեք այնպես, որ ստանաք ուղղանկյունանիստի փռվածքը, դրանից հետո հեշտությմաբ կստանաք ուղղանկյունանիստ, որի չափումներն են՝ 3 սմ, 5 սմ և 8 սմ։
Ուղղանկյուանանիստի մակերևույթի մակերեսը նրա բոլոր նիստերի(ուղղանկյունների) մակերերսների գումարն է։
Ուղղանկյունանիստի չափումներն են՝ ուղղանկյունանիստի լայնությունը, երկարությունը և բարձրությունը։
Եթե ուղղանկյունանիստի չափումները նշանակենք a,b,c, քանի որ ուղղանկյունանիստի հանդիպակաց նիստերը իրար հավասար են, ուստի նրա բոլոր նիստերի մակերերսների գումարը կլինի՝ 2*a*b+2*b*c+2*a*c, որն էլ ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն է։
Օրինակ՝ հաշվենք 3 սմ, 5 սմ և 8 սմ չափումներով ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։
Ավելի լավ հասկանալու համար նախ պատկերենք ուղղանկյունանիստի փռվածքը՝
Նախ նկատենք, որ կա 2 հատ 3 սմ և 5 սմ կողմերով ուղղանկյուն։ Հաշվենք 3 սմ և 5 սմ կողմերով ուղղանկյուններից յուրաքանչյուրի մակերեսը՝ 3*5=15 սմ քառ․։
Այժմ նկատենք, որ կա 2 հատ 3 սմ և 8 սմ կողմերով ուղղանկուն։ Հաշվենք 3 սմ և 8 սմ կողմերով ուղղանկյուններից յուրաքանչյուրի մակերսը՝ 3*8=24 սմ քառ․:
Այնուհետև նկատենք, որ կա 2 հատ 5 սմ և 8 սմ կողմերով ուղղանկյուն։ Հաշվենք 5 սմ և 8 սմ կողմերով ուղղանկյուններից յուրաքանչյուրի մակերեսը՝ 5*8=40 սմ քառ․։
S(մակերևույթի մակերես)=2*15+2*24+2*40=30+48+80=158 սմ քառ․
Առաջադրանքներ․
1․Գործնական աշխատանք։
Գունավոր ստվարաթղթից պատրաստեք ուղղանկյունանիստ, առանձին պատրաստեք նաև նրա փռվածքը։
Քանոնով չափեք պատրաստած ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը։ Հաշվեք պատրաստած ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը։
2․Հաշվեք ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ, 8 դմ։ 5*7=35 7*8=56 8*5=40 35+35+56+56+40+40=260
3․Հաշվեք ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ, 12 սմ, 10 սմ։ 6*12=72 12*10=120 6*10=60 72+72+120+120+60+60=504
4․Հաշվեք ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 3 սմ, 5 սմ, 10 սմ։ 3*5=15 5*10=50 3*10=30 15+15+50+50+30+30=190
5․Հաշվեք ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝
Խորանարդի մակերևույթի մակերեսը նրա 6 նիստերի մակերեսների գումարն է։ Քանի որ խորանարդի 6 նիստերը իրար հավասար քառակուսիներ են, ուրեմն, խորանարդի մակերևույթի մակերեսը հաշվելու համար պետք է գտնել 1 քառակուսու մակերեսը և արդյունքը բազմապատկել 6-ով։
Օրինակ՝ Հաշվեք 8 սմ կող ունեցող խորանադի մակերևույթի մակերեսը։
Խնդիրը լուծելու համար նախ վերհիշենք, որ խորանարդի մակերևությի մակերեսը նրա 6 իրար հավասար նիստերի(քառակուսիների) գումարն է։ Հաշվենք 8 սմ կողմով 1 քառակուսու մակերսը և արդյունքը բազմապատկեն 6-ով(քանի որ 6 նիստերը իրար հավասար են)։
8*8=64 (սմ քառ․)
64*6=384(սմ քառ․)
Paint-ով գծեք խորանարդ․
Հաշվեք 12 սմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-864, ծավալն-4728
Հաշվեք 14 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-1296, ծավալն-2744
Հաշվեք 19 սմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-2166, ծավալն-6859
Հաշվեք 15 մմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-1350, ծավալն-3375
Հաշվեք 4 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-96, ծավալն-64
Հաշվեք 21 սմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-2646, ծավալն-9261
Հաշվեք 11 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-726, ծավալն-1331
Հաշվեք 14 մմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-1176, ծավալն-2744
Հաշվեք 21 սմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-2646, ծավալն-9261
Հաշվեք 1 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-6, ծավալն-1
Հաշվեք 9 մմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-486, ծավալն-729
Խորանարդի մակերևույթի մակերեսը նրա 6 նիստերի մակերեսների գումարն է։ Քանի որ խորանարդի 6 նիստերը իրար հավասար քառակուսիներ են, ուրեմն, խորանարդի մակերևույթի մակերեսը հաշվելու համար պետք է գտնել 1 քառակուսու մակերեսը և արդյունքը բազմապատկել 6-ով։
Օրինակ՝ Հաշվեք 8 սմ կող ունեցող խորանադի մակերևույթի մակերեսը։
Խնդիրը լուծելու համար նախ վերհիշենք, որ խորանարդի մակերևությի մակերեսը նրա 6 իրար հավասար նիստերի(քառակուսիների) գումարն է։ Հաշվենք 8 սմ կողմով 1 քառակուսու մակերսը և արդյունքը բազմապատկեն 6-ով(քանի որ 6 նիստերը իրար հավասար են)։
8*8=64 (սմ քառ․)
64*6=384(սմ քառ․)
Paint-ով գծեք խորանարդ․
Հաշվեք 5 սմ կող ունեցող խորանադի ծավալն ումակերևույթի մակերեսը։ մակերեսը-150, ծավալն -125
Հաշվեք 9 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-486, ծավալն-729
Հաշվեք 4 սմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-96, ծավալն-64
Հաշվեք 17 մմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-1734, ծավալն-4913
Հաշվեք 3 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-54, ծավալն-27
Հաշվեք 2 սմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-24, ծավալն-8
Հաշվեք 1 դմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-6, ծավալն-1
Հաշվեք 19 մմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ մակերեսը-2166, ծավալն-6859

Գտեք նկարում պատակերված մարմինների ծավալը։ Յուրաքանչյուր խորանարդիկի ծավալը 1 սմ3 է։