Posted in Մայրենի

Բառային առաջադրանքներ

  • Աջից կամ ձախից հերթով ջնջի՛ր մեկական տառ և ստացի՛ր նոր բառեր:

Փականք

Փական, ական, կան, կա

  • Ընդգծի՛ր այն բառերը, որնոց մեջ տառերն ավելի քիչ են, քան հնչյունները:

Շունչ, որդ, երես, պարտք

  • Տրված բառերին աջից կամ ձախից ավելացրո՛ւ մեկ տառ այնպե՛ս, որ ստացվի մի նոր բառ:

Ստել, կոճ, որդ, նայել, ոտ

նստել, կոճղ, որդի, խնայել, մոտ

  • Յուրաքանչյուր քայլին մեկ տառ փոխելով՝ ջուր-ից ստացի՛ր ձուկ:

ջուր, մուր, մուկ, ձուկ

  • Վանկը դի՛ր բառի աջից կամ ձախից և ստացի՛ր նոր բառեր:

աս-պետ, նը-կար, կը-տուր, ա-մուր, պար-տեզ

  • Ո՞ր բառն է ,,ավելորդ,,: Ինչո՞ւ:

կապույտ

մանուշակագույն

կանաչ

երկնագույն

կապտավուն

Իմ կարծիքով կանաչ, որովհետև մյուսները կապույտի երանգներ են:

  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ձայն կա. Ձայնավոր, ձայնազուրկ, ձայներիզ, ձայնապնակ, ձայնեղ:
  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ,,դպրոց,, բառը կա: Նախադպրոցական, ավտոդպրոց, դպրոցական:
Posted in Հորինուկ, Մայրենի

ԱՌԱԿ ՓՈՒՉԻԿԻ ԵՎ ԱՍԵՂԻ ՄԱՍԻՆ

Մի օր փուչիկը հոգնեց պատից կախված մնալուց և որոշեց փախչել տանից: Այդ մասին իմացավ ասեղը, որ նույնպես հոգնել էր տատիկի գուլպաները կարելուց և որոշեց միանալ փուչիկին: Այդպես փուչիկը և ասեղը փախան տանից: Նրանք երկար ճանապարհ անցան: Ասեղը շատ էր մտերմացել փուչիկի հետ և ցանկացավ գրկել նրան: Նա պտահաբար վնասեց փուչիկի բարակ մաշկը: Հանկարծ փուչիկը պայթեց ասեղի ջերմ գրկախառնությունից: Այդպես վերջացավ իրարից շատ տարբեր ընկերների ճամփորդությունը:

Սրանից հետևություն,որ փուչիը և ասեղը չեն կարող ընկերներ լինել:

Posted in Մայրենի

Տեսանյութ Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Որ պետք է ուժերդ չգերագնահատես և մնաս քո չփերի մեջ:

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։

Առաջ մտածիր, հետո խոսիր։

Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։

3. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նամաստակ մի փոքր համեստ եղիր, իսկ դու աղվես՝ մի քիչ բարի և հանդուրժող:

Լրացուցիչ աշխատանք

1. Առակը կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք; Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

Posted in Մայրենի

«Ես»

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դուրս գրի’ր հականիշները: Ոչ-այո, տաք-սառ, կոշտ-փափուկ, մոտիկ-հեռու, թաց-չոր, բարձր-ցածր, ճիշտ-սխալ, թարս-շիտակ, լույս-խավար, սև-սպիտակ:
  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ: Բառ բառը, որովհետև եթե բառ բառը չլիներ, չէրին լինի բոլոր բառերը:
  3. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում: Որովհետև մեծանում էր:
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել: Ես, ոչ, այո, դու:
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրիր նրանց։ Շշուկով արտատահայտվող մարդիկ խոսում էին շատ ցածրաձայն, իսկ լացողները՝ արցունքոտ աչքերով և հեկեկալով:
  6. Գրիր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ: Երբ հասկացան, որ ես բառից բացի կան նաև ուրշ շատ բառեր:
  8. Մտածի’ր ու գրի’ր, թե <<Ինչ բան է այս աշխարհը>> Այս աշխարհը շատ գեղեցիկ է և յուրօրինակ: Աշխարհը շատ զաարմանալի ու հրաշքներով լի է:
Posted in Մայրենի

Մեղուն և աղավնին

1.Ի՞նչ փորձանքի մեջ էր ընկել մեղուն:

Մեղուն ընկելեր ջրի մեջ:

2.Ի՞նչն օգնության հասավ մեղվին: Ինչպե՞ս նրան օգնեց:

Մեղվին օգնեց աղավնին՝ տերև գցելով ջրի վրա:

3.Ինչպե՞ս մեղուն իր երախտագիտությունը (շնորհակալությունը) հայտնեց աղավնուն:

Փրկելով նրան չար որսորդի կրակոցից:

4.Քո կարծիքով ինչի՞ մասին էր հեքիաթը:

Իմ կարծիքով հեքիաթը բարության մասին էր: Պետք է բարի լիներլ և օգնել բոլորին, ով ունի դրա կարիքը:

Posted in Հորինուկ, Մայրենի

ԾՈՒՅԼ ՄԵՂՈՒՆ

Լինում է, չի լինում՝ մի մեղու։ Նրա անունը Նիկա էր, բայց ոչ ոք նրան անունով չէր դիմում։ Բոլորը նրան <ծույլիկ> էին կանչում, քանի որ նա շատ ծույլ ու ալարկոտ էր։ Նիկան շատ երազկոտ մեղվիկ էր։ Բոլոր մեղուները օրնիբուն աշխատում էին, իսկ Նիկան ամբողջ օրը գետի ափին, ծաղկի վրա պառկած նայում էր երկնքին և երազում գեղեցիկ կյանքի մասին։ Մայրիկը շատ էր բարկանում նրա վրա, խրատում էր, ասում էր, որ չի կարելի այդքան անբան ու ծույլ լինել, դա սազական չէ իրենց աշխատասեր ցեղին, իսկ Նիկան երգում էր ու մայրիկին չէր լսում։

Continue reading “ԾՈՒՅԼ ՄԵՂՈՒՆ”

Posted in Մայրենի, Ընթերցանություն

«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

 Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

Continue reading “«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան”

Posted in Հորինուկ, Մայրենի

Իմ անվան պատմությունը

95410381_271940167158435_7454782045701537792_n

Բարև՛, իմ անունը Գոհար է: Գոհար, հայկական իգական անուն է։ Առաջացել է հայերեն գոհար՝ «ակունք» բառից։ Գործածվում է 12-րդ դարից։ Փաղաքշական ձևն է Գոհարիկ։ Գոհար նշանակում է  թանկաժեք քար՝ ադամանդ: Իմ անումը ժառանգել եմ տատիկիցս: Նրա անունը նույնպես Գոհար է: Ես նրան շատ եմ սիրում: Իմ անունը ինձ շատ է դուր գալիս: Մենք ունեցել ենք շատ հայտնի հայուհիներ, ում անունը նույնպես Գոհար է եղել, օրնակ՝ Գոհար իշխանուհին, ով հիշատակվում է Մուրացանի Գևորգ Մարզպետունի վեպում, Գոհար Գասպարյանը, ով եղել է հայ երգի սոխակը: Գոհար անունը նաև հիշատակվում է Հովհաննես Թումանյանի Ոսկե քաղաք հեքիաթում՝ Գոհար թագուհին:

download (1)

download

 

Posted in Մայրենի

Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի

prozrachnyi-dzhakomo-dzhanni-rodari-600x400

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Continue reading “Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի”

Posted in Մայրենի

Ջաննի Ռոդարի Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Continue reading “Ջաննի Ռոդարի Մեծ գյուտարարը”