Posted in Մայրենի

Մայրենի 01․11․2022

Արմատ, ածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւԱրմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

Անամոթ – ան + ամոթ, ամպոտ – ամպ + ոտ, քարոտ – քար + ոտ, օդային – օդ + ային, դժգոհ – դժ + գոհ, հեռավոր հեռու + ավոր, բարություն + բարի + ություն, գրավոր – գիր + ավոր, անորոշ – ան + որոշ,  տհաճ – տհաճ:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վար
հազարավոր, հազարամյակ-հազար

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ

ային, արան, ավոր, անք, ավուն

քարային, հողային, դասարան, տնային, երկրային, հերոսանք, սխալանք

4. Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ հյուր+ա+խաղ

Օձաձուկ-օձ+ա+ձուկ, լայնարձակ-լայն+արձակ, մրգահյութ-միրգ+ա+հյութ,փորձանոթ-փորձ+անոթ, հողագունդ-հող+ա+գունդ, արծաթագործ-արծաթ+ա+գործ,նախշազարդ-նախշ+ա+զարդ, ալրաղաց-ալյուր+ա+ղաց, հայազգի-հայ+ազգի, ծաղկափոշի-ծաղիկ+ա+փոշի, նույնարմատ-նույն+արմատ, ծառատունկ-ծառ+ա+տունկ:

Posted in Մայրենի

Մայրենի 19․10․2022

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. կլանչ-Կլանչոց
  3. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
  4. Ես կանգնած խոսում էի երբ ինչ-որ մի մարդ մոտեցավ և ասաց “կներեք, որ ընդհատում էմ”, մի տարօրինակ մարդ հանդիպեցի վաճառասրահում արևտու կատարելիս, ես զարթնեցի առավոտյան ութին որ գնամ դպրոց;
  5. Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:
  6. Ահա թե վորտեղ է թաքնված շան գլուխը, Շան հետ ընկերացի՛ր, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր;
  7. Վերնագրիր հատվածը:
  8. Շան արցակվելը;
Posted in Մայրենի

Մայրենի 13․10․2022

1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:        «Քավության նոխազ» արտահայտությունը հին հրեաների կրոնական մի սովորություն է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ հերթականությաբ դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատում էին տալիս: Հիմա «քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ անելիքի համար:


2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Եզակի-մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց;

Հոքնակի-մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ:

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունը:

Ա. Ձև-ձևեր, արտ-արտեր, հարց-հարցեր, սարք-սարքեր, զենք-զենքեր, դեզ-դեզեր, օր-օրեր:Բ. Երկիր-երկրներ, տարի-տարիներ, գնացք-գնացքներ, նվեր-նվերներ, վայրկյան-վարկյաններ, ուղևոր-ուղևորներ:Գ. Թոռ-թոռներ, դուռ-դռներ, մուկ-մկներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռեր:Դ.  Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:

4.Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ։
Ա.Դասագիրք՝ դասի գիրք, հեռագիր՝ հեռուն ուղարկելու գիր, արոտավայր՝ արածելու վայր, լրագիր՝ լուրերի գիր, ծառաբուն՝ ծառի բույն, մրգաջուր՝ մրգի ջուր, մրջնաբույն՝ մրջույնի բույն, ծաղկեփունջ՝ ծաղկի փունջ, միջնապատ՝ միջին պատ:Բ.Վիպագիր՝ վեպ գրող, մեծատուն՝ մեծի տուն, զինակիր՝ զենք կրող, ժամացույց՝ ժամը ցուցադրող, կողմնացույց՝ կողմը ցուցադրող, երգահան՝ երգի հեղինակ, քարահատ՝ քար կտրող, պատմագիր՝ պատմություն գրող, քանդկագործ՝ քարի վարպետ;

Դասարանակն աշխատանք

5. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք-դասագրքեր, հեռագիր-հեռագրեր, արոտավայր-արոտավայրներ,լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբույներ, ծաղկեփունջ-ծաղկեփնջեր, միջնապատ-միջնապատեր:Բ.Վիպագիր-վիպագրեր, մեծատուն-մեծատներ, զինակիր-զինակրեր, ժամացույց-ժամացույցներ, կողմնացույց-կողմացույցներ, երգահան-երգահններ, քարահատ-քարահատներ, պատմագիր-պատմագրեր, քանդկագործ-քանդակագործներ:

6.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

երազուն, հստակ, տաք, դալար, մութ, օձագալար, ջինջ, խենթ, ուրախ;

7.Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գույնզգույն, գեղեցիկ, թանկ

այգի-կանաչ, գեղեցիկ, մեծ

ծաղիկ-հոտառատ, գույնզգույն, գեղեցիկ

գիրք-հաստ, հետաքրքիր, գեղեցիկ

գորգ-փափուկ, գեղեցիկ, հաստ

երկիր-գեղեցիկ, կանաչ, կապույտ


8.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

Posted in Մայրենի

Մայրենի 11․10․2022

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ:

Սաղարթ-սաղարթ սարսելով

Ոսկի տերև դարսելով՝

Աշուն քնավ:

Տարափ ու բուք փչելով,

Վայուն-մայուն ճչելով՝

Աշուն ծնավ:

2. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն-Լիքը, մառան-Գետնափոր տեղ, տարափ-Հորդ անձրև, սաղարթ-տերևներ, մառան-Գետնափոր տեղ:

3. Յուրաքանչյուր քառյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսին է:

1-ին քառյակ………../սնավ աշուն

2-րդ քառյակ ………../քնավ աշուն

3-րդ քառյակ …………./ծնավ աշուն

Posted in Մայրենի

Մայրենի 10․10․2022

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։

Երբ որ մարդ փաղ չունի կարող է մտածել շատ կարև բաները գնելու մասին;

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

Բեն, Էմմա, Վաճառող, դաշնամուր

գ. Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Նա լրացնում է Բենին և հույս է հայտնում, որ Բենի մոտ ամեն իչ լավ կլինի;

Posted in Մայրենի, Uncategorized

Մայրենի 09․10․2022

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:

Պայուսակում, գրադարակում, պահարանում, սեղանին, ձեռքին:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

ում, ին

21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ-որդ, որբ-երբ, որթ-որս, որձ-որթ, որմ-որդ , որջ-արջ, որս-որմ:

Հորդ-հարդ, հարդ-հարս, ուղտ-ուխտ, աղտ-ախտ, գիրք-գիրկ:

22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղիկ, արկղիկ, թիթեռուկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ:

Բ) Գետակ, նավակ, դռնակ, թռչոնակ, որդիակ:

Գ) Խոզուկ, տաքուկ, գառնուկ, հարսիկ:

23. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց աքլորը չեր հավատում…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև աքլորը գտնվում էր փակ հավաբնի ներսում…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը ցորեն էր ուտում…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին չկարողացավ բռնել…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից այդպիսի քաջություն չէր սպասում…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև շատ ոտել էր ուզում…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ տան տերը մոտեցավ հավաբնին…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ աքլորը մոտենա իրեն…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած աքլորի միսը այդքան համով չէր…

24. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:

Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):

Մենք հին դասարանով տեղափոխվելենք նոր դպրոց; Մեր դասարանում փոփոխություն չկա;

Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):

Անցնում էնք պատմություն հետաքրքիր էր իմանալ ացյալում ապրած մարդկանց մասին

Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:

Մաթեմատիկայի նոր ուսուսչուին է ընկեր Հասմիկը; Նրա պատմածները ինծ հետաքրքիր էն;

Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):

Դպրոցի շենքը փոխվել է, բակը ավելի մեծ է, ծառերը ավելի շատ էն;

Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:

Նոր դպրոցը և նոր ուսուչիցները ին շատ էն դուր եկել;

25. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են, հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախորը լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը քաղցր ու աղի ջուր ունի: Տաք ու սառը եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը մեծ-փոքր լճերով  երկիր է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ:

Posted in Մայրենի

Մայրենի 03․10․2022

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Մաս երրորդ

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

  1. Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:
  2. Իմ կախիքով տղաներկ արացքը գողություն էր քանի որ տղանենը գնացին խիրան վեչցնելու արանց հանցնելու;
  3. Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
  4. 1-ին մաս-Յուլիսիսի խանոթություն;
  5. 2-րդ մաս-ճանապար ըննել;
  6. 3-րդ մաս-Հենդերսոնի ծիրանը;
Posted in Մայրենի

Մայրենի 02․10․2022

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
    6․ Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար-պահեստ,առաջնորդ-Ղեկավար, վճռական-Կարևոր, հնազանդ-խելոք, հռչակավոր-նշանավոր:

Դասարանական

7․ Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն-տմարդի, վճռական-անվճռական, հնազանդ-ըմբոստ, մատղաշ-պառավ, խակ-հասած :

Posted in Մայրենի

Մայրենի 29․09․2022

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խ□ում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կարճ

թախտին

խփում

մարդ

   2. Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Դերձակ բառը նշանակում է շոր կարող;

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.
ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ-օգնել

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

կամակոր-Ածական

երկրի-Գոյական

երկար-Ածական

նա-Գոյական

դերձակը-Գոյական

ասում է-Բայ

թաքցնում-Բայ

հնարագետ-Ածական

6. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը ծաղկին նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա:

   / սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Որովհետև նա կամակոր էր և քմահաճ և ուզում էր որ դերձակները պատժվեին
8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Նա վերմակը կարում է կարճ
9. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն

մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Մի աղքատ մարդ ցանկանում էր ադամանդներով ոսկի ապարանջան գնել; Բայց քանի որ նա աղքատ էր, գումարը չբավարարեց; ՄԱՐԴ ԻՐ ՎԵՐՄԱԿԻ ՀԱՄԵՄԱՏ ՊԻՏԻ ՈՏՔԸ ՄԵԿՆԻ;

Posted in Մայրենի

Մայրենի 28․09․2022

Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Քո կարծիքով ինչո՞ւ է պատմվածքը վերնագրված «Հացը»:
  • Ես մտածումմ էմ որ պատմությունը վերնագրվում է հացը քանի որ տղան հացեր ուտում պատմության սկիզբը պատմության 3-րդ մասում և ամենա վերչում երբ հասկաավ որ այդ հացին առժանի չի;
  • Հաց բառով գտիր և գրիր առածներ, ասացվածքներ:
  • Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ:
  • Աշխատանքը սև է, հացը`սպիտակ:
  • Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:
  • Հաց ու պանիր, կեր ու պարիր։
  • Հաց ըսին հասավ,գործ ըսին փախավ:
  • Հաց ու պանիր, կեր ու բանիր։