Category: Uncategorized
Գյուտարարը
Շաբաթվա աշխատանքի ամփոփում:
- Ինքնամեկուսացման այս շաբաթը ես եղել եմ տանը: Տանից բացարձակ դուրս չեմ եկել, որպեսզի կանխեմ կորոնավիրուսի տարածումը: Գեղեցիկ եղանակին և արեգակին նայել եմ պատուհանից: Այս շաբաթ ինձ համար գիտելիքի շաբաթ էր, կարդացել եմ հետաքրքիր հեքիաթներ և զբաղվել եմ ինքնակրթությամբ:
- Մասնակցել եմ տեսադաս Մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն և անգլերեն:
- Մայրենի Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը» , Չարաճճի արևը, Ակլատիզը և Ուտիս տատը
Մաթեմատիկա – ֆլեշմոբ
Ռուսերեն В рамках проекта «Смышленый переводчик», Пес и кот
Անգլերեն English
Ընտանեկան նախագծեր: Մայրիկիս հետ պատրաստել ենք Զատկական ծառ և երգել զատկական երգեր ծառի շուրջ պարելով, պատրաստել ենք ալկոգել
Զատկական ծառ, ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱԼԿՈԳԵԼ, Թիթեռնիկ - Շաբաթս անցել է հետաքրքիր և բովանդակալից, սովորել եմ հետաքրքիր բանել, ծանոթացել եմ զատկական ծեսին:
Սովորողի անհատական պլան
- Ժամը 9:00-11:00
- Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝
Մայրենի՝ «Զատկի ծես» ուսումնական նախագիծ
Ռուսերեն՝ Смышленые переводчики
Անգլերեն՝ Easter - Ժամը 11:00-14:00
- Տեսադասեր
Թիթեռնիկ
Համակարգիչ
«Արև, Լուսին, Աստղեր»
ԱՐԵՎ
Մեր Արեգակը սովորական աստղ է՝ հիմնականում գերտաք ջրածնից ու հելիումից բաղկացած մի վիթխարի գունդ: Արեգակը շողում է մոտ հինգ միլիարդ տարի: Նրա ծավալը Երկրի ծավալից միլիոն անգամ մեծ է: Արեգակի միջուկում ջերմաստիճանը տասնհինգ միլիոն աստիճան է, իսկ մակերևութային ջերմաստիճանը հինգ հազար հինգ հարյուր աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
ԼՈՒՍԻՆ

Լուսինը Երկիր մոլորակի միակ բնական արբանյակն է։ Լուսինը չափերով Երկրի քառորդի չափ է: Միջին հեռավորությունը Երկրից կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։
Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է։
Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ: Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք է դրել։
ԱՍՏՂԵՐ
Մութ գիշերը կարող եք երկնքում առկայծող հազարավոր աստղեր տեսնել, բայց դրանք անհամար տրիլիոններով ավելի են տիեզերքի անհատակ խորքերում: Բոլոր աստղերը մեր Արեգակի նման ջերմ գազի գնդեր են, որոնք միջուկային այրման շնորհիվ կարող են շողշողալ միլիոնավոր տարիներ:
Պ. Սևակի ”Մոր ձեռքերը”

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող — լվացք անող,
Անվերջ դատող — անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…


