Posted in Մայրենի

«Իմ կարծիքը ընկերոջս՝ Էվելինա Սաֆարյանի բլոգի մասին»:

Ողջու՜յն, սա իմ ընկերուհի Էվելինան է: Ես նրան շատ եմ սիրում: Մենք սովորում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում: Այսօր ես ուսումնասիրեցի Էվելինայի ուսումնական բլոգը և հաճելիորեն զարմացա: Նրա բլոգը շատ հետքրքիր էր ու բազմազան: Այտեղ կային շատ հետաքրքիր տեսանյութեր, հեքիաթների բեմադրություններ, հորինուկներ: Նա պարտաճանաչորեն կատարում է իր բոլոր հանձնարարությունները: Մի հետաքրքիր բան ինձ համար պարզ դարձավ, որ Էվելինան շատ է սիրում անգլերեն, որովհետև շատ նյութեր ուներ բլոգում,որոնք վերաբերվում են անգլերենի դասերին: Նա նույնիսկ այն նյութերն էր տեղադրել իր բլոգում, որոնք օրինակ ես word ֆայլով եմ կատարում եև ուղարկում ուսուցչուհուն առանց բլոգ տեղադրելու: Իմ կարծիքով Էվելինան ապագա անգլերենի մասնագետ կամ թարգմանչուհի կդառնա: Նրա բլոգում նկարները կարող են մի քիչ ավելի շատ լինեն, որպեսզի ավելի գեղեցիկ ու գունագեղ դարձնեն բլոգը:

Posted in Նախագիծ

Գարունն իմ աչքերում

Ես շատ եմ սիրում գարունը: Այս նկարում իմ երազանքի գարունն է, որը լի է արևով, թարմությամբ, ծաղիկներով: Ցավոք ես հիմա արևը և գարունը վայելում եմ պատուհանից:

Posted in Մայրենի

Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ,  թիկն էր տվել ջրաղացպանը և  գոհ ծխում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ: Continue reading “Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան”

Posted in Իմ մասին

Իմ մասին

Ես Գոհար Եգանյանն եմ: Ես ինը տարեկան եմ: Սովորում եմ ՙՙՄխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում: Ես շատ եմ սիրում նկարել: Օտար լեզուներից սիրում եմ ռուսերեն, սիրում եմ մուտֆիլմներ դիտել և հեքիաթներ ընթերցել:  Ապագա  բժշկուհի եմ: Շատ եմ սիրում ուտել կծու հավի թևիկներ և պատրաստել պիցցա: Ես գիշերային մարդ եմ, սիրում եմ շատ ուշ քնել, այդ պատճառով գրեթե միշտ առավոտյան ուշանում եմ դասերից: Սիրում եմ համացանցով հետաքրքիր տեսանյութեր դիտել: Պարը իմ տարերքն է:

 

Posted in Հորինուկ

Թռչող ձվիկը

Զատիկի տոնին տատիկը խոհանոցում ձվիկներ էր ներկում: Հանկարծ մի ձվիկ, որը ներկված է կանաչ և դեղին գույներով թևեր է առնում ու թռչում: Տատիկը շատ է զարմանում:

-Դու կարող ե՞ս թռչել, -հարցնում է զարմացած տատիկը:

-Այո՛ պատասխանում է ձվիկը, – ու բաց պատուհանից թռչում դուրս:

Այդպես ուրախ թռչելով ձվիկը բարձրանում է վեր, շատ վեր, ծառերից էլ վեր:

Նա օդում հանդիպումէ մի սև բզեզի:

-Բարև՛ բզեզ,- ասում է ձվիկը:

-Բաաարև՜,- վախեցաց պատասխանում է բզեզը, որովհետև երբեք թռչող բզեզ չէր տեսել:

-Այդ ես եմ, կանաչ ձվիկը, մի՛ վախեցիր,- ուրախ արձագանքում է ձվիկը:

-Բարև՛ ձվիկ, – արդեն ավելի ուրախ պատասխանում է բզեզը:

Ձվիկը տեսնելով, որ բզեզը ուրախ է շարունակում է իր թռիչքը, որպեսզի հանդիպի այլ թռչունների և թռչող միջատների:

Posted in Ընթերցանություն

Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը

Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:

Մի օր ճուտիկը չի համբերում և փախչում է ճահիճ, որտեղ ապրում են վայրի սագերը: Նրանց հետ ծանոթությունը տխուր է ավարտվում: Չնայած որ երկու մեծ սագեր առաջարկում են նրան իրենց բարեկամությունը, սակայն նրանց սպանում են որսորդները: Որսաշունը անցնում է ճուտիկի կողքով, այնպես որ սա մտածում է, որ ինքն այնքան այլանդակ է, որ անգամ որսաշունը չհետաքրքրվեց իրենով: Գիշերը նա հասնում է մի խրճիթի, որում ապրում են ծեր կինը, կատուն և հավը: Պարարտ բադի տեղ ընդունելով անճոռնի ճուտիկին, կիսակույր կինը ապաստան է տալիս նրան: Սակայն կատուն և հավը, որոնք հավանում են միայն իրենք իրենց, ճնշում են անճոռնի ճուտիկին: Չէ՞ որ նա չի կարողանում ձվեր ածել և մլավել: Երբ բադիկը ցանկանում է լողալ, հավը հայտարարում է, որ դա հիմարությունից է:

Continue reading “Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը”