Posted in Uncategorized

ՓՈՔՐԻԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՊԵՌՆԻԿՈՍԻ, ԳԱԼԻԼԵՅԻ ԵՎ ԼևԻՆԳՈՒԿԻ ՄԱՍԻՆ

Նիկոլայ Կոպեռնիկոսն առաջինն է տվել Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, համաձայն որի` Արեգակը գտնվում է համակարգի կենտրոնում, իսկ մոլորակները որոշակի ուղեծրերով պտտվում են նրա շուրջը:

Գալիլեո Գալիլեյը ճշգրիտ բնագիտության հիմնադիրներից է:

Առաջարկել է շարժման հարաբերականության գաղափարը, հաստատել իներցիայի, ազատ անկման և թեք հարթությամբ մարմինների շարժման օրենքները:

               Անտոնի Վան Լևենգուկ Հոլանդացի բնագետ, մանրադիտակների կոնստրուկտոր, գիտական մանրադիտարկման հիմնադիր, օգտագործելով իր մանրադիտակները `ուսումնասիրել է կենդանի նյութերի տարբեր ձևերի կառուցվածքը:

Posted in Մայրենի

Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,  աստղացաույցերով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Օնլայն բառարանի միջոցով բացատրի՛ր տրված բառերը:
    գանգատ- բողոք
    տրտնջալ- բողոքել
    աստղադիտակ- սարք որի միջոցով կարող ես մոտիկից տեսնել աստղերին
    աստղացույց- աստղագիտական քարտեզ,  մոլորակացույց
    մանրադիտակ- Խիստ խոշորացնող ապակիների համակարգով տեսողական գործիք՝ անզեն աչքով անտեսանելի առարկաներ, մասնիկներ, մարմիններ տեսնելու համար:
  2.  Այս հեքիաթի շնորհիվ ի՞նչ իմացար Երկրի, ջրի, և աստղերի մասին

Որ երկիրը պտտվում է Արեգակի շուրջը:

Որ ջրի մի կաթիլում կա հազարավոր կենդանի էակներ:

Որ միլիոնավոր աստղեր կան, որոնք մեենք անզեն աչքով չենք տեսնում:

  • Ի՞նչ գիտես Կոպերնիկոսի, Գալիլեյի և Լևենգուկի մասին: Համացանցում փնտրի՛ր և կարդա՛ նրանց մասին: Ի՞նչ հայտնագործություններ են արել նրանք:

Նիկոլայ Կոպեռնիկոսն առաջինն է տվել Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, համաձայն որի` Արեգակը գտնվում է համակարգի կենտրոնում, իսկ մոլորակները որոշակի ուղեծրերով պտտվում են նրա շուրջը:

Գալիլեո Գալիլեյը ճշգրիտ բնագիտության հիմնադիրներից է:

Առաջարկել է շարժման հարաբերականության գաղափարը, հաստատել իներցիայի, ազատ անկման և թեք հարթությամբ մարմինների շարժման օրենքները:

               Անտոնի Վան Լևենգուկ Հոլանդացի բնագետ, մանրադիտակների կոնստրուկտոր, գիտական մանրադիտարկման հիմնադիր, օգտագործելով իր մանրադիտակները `ուսումնասիրել է կենդանի նյութերի տարբեր ձևերի կառուցվածքը:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 18.03

  1. Համեմատի՛ր և դի՛ր համապատասխան նշանը։

4500 ։ 50  < 4500 ։ 5

6300 ։ 9  > 63000 ։ 900

3200 ։ 80  <  3200 ։ 8

72000 ։ 9000  < 72000 ։ 900

210000 ։ 3000  <  210000 ։ 300

2. Լուծի՛ր խնդիրները։

Ա․9 փուչիկի համար Աննան վճարեց 720 դրամ, որից հետո մեկ փուչիկի գինը 20 դրամով էժանացավ։ Որքա՞ն արժեցավ մեկ փուչիկը։

Լուծում՝

1)720:9=80

2)80-20=60

Պատ․՝60

Բ․9  պաղպաղակի համար Վիլյամը վճարեց 810 դրամ, որից հետո մեկ պաղպաղակի արժեքը 10 դրամով թանկացավ։ Որքա՞ն արժեցավ մեկ պաղպաղակը։

Լուծում՝

1)810:9=90

2)90+10=100

Պատ․՝100

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 17.03

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

6545 + 3218 – 3 x 700 =7663

235 x 3 – 4200 : 60 =635

8100: 90 + (35×6): 7=120

3500 : 70 + (240 x 10) : 8=8

2. Կազմի՛ր արտահայտություններ

  •  3 հատ 5 -ով ստացի՛ր
    ա․15=5+5+5
    բ․ 5=5-5+5
    գ․ 0=(5-5)x5
    դ․ 4=5-5:5
  •  5 հատ 3-ով ստացի՛ր
    ա․ 4=3-3+3+3:3
    բ․ 13=3+3×3+3:3
    գ․ 3=3-3+3-3+3
    դ․ 31=33-(3-3:3)
  •  4 հատ 4-ով ստացի՛ր
    ա․ 3=(4+4+4):4
    բ․ 1=4:4+4-4
    գ․ 10=(44-4):4
    գ․ 6=(4+4):4+4
  • 3 տարբեր գույնի ափսեում տարբեր մրգեր են՝ խնձոր, նարինջ և բանան։ Խնձորը կապույտ և սպիտակ ափսեների մեջ չէ։ Նարինջը կապույտ և վարդագույն ափսեների մեջ չէ։ Բանանն ի՞նչ գույնի ափսեի մեջ է։

կապույտի

Posted in Մայրենի

Կենդանիների վեճը. Ղազարոս Աղայան

Posted on 

download

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր. «Մեր տերն ամենից շատ ինձ է սիրում»:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը,- և գիտե՞ք ինչու: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում: Հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:

— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտե՞ք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչն է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Թո՛ղ տուր դրանց, Բողա՛ր, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Posted in Մայրենի

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,— ասում է,— էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…— տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,— ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկուն,— ասում է,— ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.— Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ — Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին.— դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:

Խոսող ձուկը- կաղարդական

Աղքատ մարդը- բարի

Կինը- բարի

Անծանոթ օտարականը- խելացի

Ձկնորսը-չար:

  • Բառերի համար զույգեր հորինի՛ր:

 օրինակ՝ քաղաք- մաքուր քաղաք:

Հրեշ- սարսափելի հրեշ

 Ծով- կապույտ ծով

Անծանոթ- անվախ անծանոթ

Ախպեր- մաքրասեր ախպեր

Գիշեր- խավար գիշեր:

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Շալակատար- բեռնակիր

Պաղ- սառ

Մարդակերպ- մարդու նաման

Զարհուրելի- սարսափելի

Պախրա- եղնիկ

  • Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

  • Ինչպիսի՞ն էր ձուկը:

Խոսող

  • Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:

Շատ բարի ու խղճով:

  • Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր  բլոգումդ:

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

  • Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:
  • Նամակ գրի՛ր ձկանը:

Սիրելի խոսող Ձկնիկ: Ես շնորհակալ եմ քեզանից, որ դու փրկեցիր բարի ու աղքատ մարդուն: Այսպիսի մի ասացվածք կա Լավություն արա գցիրջուրը, դեմդ կգա: Ժամանակաին աղքատ մարդը քեզ փրկեց մահից, իսկ դու վարձահատույց եղար և նրան ու իր կնոջը փրկեցիր հրեշից:

Posted in Մայրենի

Հաշվերկություն.փետրվար

03.09.2020.

My friend

Dialog

English 20. 11. 2019

Իմ տունը

Չարի վերջը

<<Մեր սրտի գարուն>>

Անխելք մարդը. Հովհաննես Թումանյան

Հանելուկ

Խուլ այծերը

Աղջիկ գազարը

Дополни пропуски и нарисуй к тексту картинку Бабочки

Ճանապարհորդ տերևը

Ճամփորդություն կոտայքի մարզ Գյուղ Զառ