Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Առաջադրանքներ
- Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
շյուղ-գործվածք անելու գործիք
կարկատել-կարել, կպցնել, կտրակցոն
հափշտակեց-գրավել, խլել
- Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
շինում-կառուցել
շյուղ-ծղոն
Այժմ -հիմա
սնուցած-կերակրած, պահած
հափշտակեց-գրավեց, խլեց, վերցրեց
կրկին-նորից
- Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
Ծիծեռնակի հիշողություն - Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
Մայր ծիծեռնակը - Նկարագրի՛ր ծիծեռնակին:
Բարի - Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
Բարի, լավ հիշողություն ունեցող, աշխատասեր - Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունաբու թշնամին։ - Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
- Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
Որովհետև ծիծեռնակը հիշում էր - Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
- Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
- Բանաստեղծության ծիծեռկանին համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ: