Posted in Մայրենի

Մայրենի 10․03․2022

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Բար- Պտուղ
ողբանվագ- Սգո նվագ։
նաիրյան- Նաիրի երկրին ու նրա ժողովրդին հատուկ՝ վերաբերող, հայկական:
բուք- Սաստիկ քամի։
վսեմ- Բարձր՝ վեհ բովանդակություն։
որբ- Ծնողներին կամ նրանցից մեկին կորցրած անչափահաս երեխա:
լուսապսակ- Լուսեղեն պսակ ունեցող:

  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
    արևահամ-Արևի ջերմությամբ գոյացած համ:
    արնանման-Արյունի նման գույն։
    վիշապաձայն-Վիշապի ձայն ունեցող, հանող, ուժեղ ձայն:
    արյունաքամ-Արյունը քամված։
  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
    վիշապաձայն-Վիշապի ձայն ունեցող հանող:
    ողբանվագ-Սգո նվագ։
    նաիրյան-Նաիրի երկրին ու նրա ժողովրդին հատուկ վերաբերող, հայկական:
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:
    Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
    Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
    Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
    Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Այստեղ խոսվում է Արարատ լեռան մասին և ես կարծում էմ, որն այն իսկապես գեղեցիկ է, աշխարհում ամենան։

  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
    վիշապաձայն բուք-Այսօր շատ ուժեղ վիշապաձայն բուք է դրսում, կարծես ձմեռը վերադարձե է։
    նաիրյան աղջիկներ-Մեզ հյուր են եկել ամենագեղեցիկ նայիրիան աղջիկները։
    ողբաձայն երգեր- Ես կարծում եմ, որ 6/8 ոճի երգերը դրանք ողբաձայն երգեր են։
    արյունաքամ վերքեր- Արյունաքամ վերքերով անգամ, առյուծը մնում է որպես իսկական արքա և չհանձնվող։
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
    բույր-բուրմունք
    ջինջ-մաքուր
    ողբաձայն-ողբի ձայն
    ճերմակ-սպիտակ
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

    ԱՅՍՏԵՂ բանաստեղծը սպիտակ մազերով է, ինչպես ալեհեր Արարատն է, միշտ սպիտակ ձյունով պատված։

Leave a comment