Posted in Ճամփորդություններ, Մաթեմատիկա, Մայրենի

Ճամփորդություն դեպի Հովհանես Թումանյանի թանգարան

Մինչ ճամփորդություն մենք ուսումնասիրելենք Հ․ Թումանյանի կյանքն ու ստեղծագործություն։ Կազմեցինք և լուծեցինք մաթեմատիկակական խաչբառ, որի ծածկազիրը կամ պատասխանը Հ․ Թումանյանի

Այսօր մենք գնացել ենք Հովհանես Թումանյանի թանգարան։ Այնտեղ մենք տեսանք Հովհանես Թումանյանի իրերը, նկարները, լսեցինք իր մասին պատմվող շատ հետաքրքիր այլ պատմություններ, որ մինչ այդ չգիտեինք։ Նաև մենք տեսանք Հովհանես Թումանյանին, ով քայլում էր իր Վերնատանը։ Մի վախեցեք, դա իրական Թումանյանը չէր, այլ թվայնացված, հոլոգրամա էր։ Հետո մենք բարձրացանք երկրորդ հարկ, այնտեղ Հովհանես Թումանյանի տան կնօրինակն էր, որը այժմ էլ կա Դսեղում։ Մենք տեսանք բանաստեղծի սենյակը, հանգստյան տեղը, խողանոցը ու շատ հետաքրքիր այլ մանրամասներ։ Հետո մենք գնացինք և ֆիլմ դիտեցինք Հովհանես Թումանյանի կենսագրության մասին։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, հետաքրքիր էր ու նոր շատ տեղեկություններ իմացա։