Posted in Մայրենի

Պոչատ աղվեսը

Պոչատ աղվեսը

Ուշադի՛ր կարդա՛ և դիտարկի՛ր տեքստերի բովանդակային տարբերությունները։

Առակ

Եզոպոս

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Փախավ աղվեսը,
Փախավ թակարից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակըձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։

որսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։
Աղվեսը պոջը թողեց դակարդում։ Նա չգիտեր ոնց ապրել առանձ պոջի։ Եվ նա որոշեց միուս աղվեսներինել համուզել որ թողնեն իրենց պոջեր։ Հավաքեց աղվեսներին և ասաց։
-Աղվեսներ նայեք ես պոջ չուն էմ, դուքել ձեր պոջեր կտրեք խանգարում են մեզ։
Իսկ միհատ աղվես ասաց։
-Դու դա կասեյր եթե դրա կարիք կունենաս։

Բնութագրի՛ր աղվեսին։

անգոհ, խորամանկ,

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։
Աղվես պետք է քո ունեցածը խնամես։

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։

Posted in Մայրենի

Թեսթն 7 էքզյուպերի, Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորորդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 – Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
     դարձավ, գաղտնիքը, փորձեցի, խորորդավոր։

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

       ա/ չընդհատվող   

       բ/ ընդհանուր

      գ/ընդհանրապես

      դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
     ուղիղ-ծուռ, երկար-կարճ, գեղեցիկ-տգեղ, պարզ-բառդ։

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

      ա/ մեղմորեն – ածանցավոր

       բ/ ինքնաթիռ – բարդ

      գ/ մանչուկ – ածանցավոր

      դ/ տունածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

      ա/ հարց-հարցեր

      բ/ նկար-նկարներ

       գ/ գառ-գառներ

       դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

    Ո՞րն  է  սխալ.

     ա/երկար – ածական

     բ/ մոլորակ – գոյական

      գ/ ինքնաթիռ – գոյական

      դ/ փոքրիկթվական

7. Դու՛րս  գրիր տեքստի  մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

      Տեսավ, ընկավ, կապես, տխրեց։
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
     ենթակա-Նա     

     Ստորոգյալ-օրորում  

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական  և  բացականչական  նախադասություն:
    Որտե՞ղ է քո տունը, Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
       Սա ի՞նչ առարկա է

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
      

– Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

       Սահմանափակ է  այն մարդու միտքը ով նայում է միայն ուղիղ և չունի երեվակայություն։

Posted in Մայրենի

Մայրենի

ԲԱՐԻ ԳՈՐԾԸ

Գայլը մոտեցավ դրախտի դռանը, թե.

— Ներս գամ։ Գիտեմ, որ աստված արդար դատաստան կանի, եթե մեղք գործել եմ, բարություն էլ եմ արել։

Հարցնում են.

— Ի՞նչ բարի գործ ես արել:

— Մի զառամյալ գուսան եմ կերել և մի գզիր:

ԱՂՎԵՍԸ ԵՎ ՍԱԳԵՐԸ

Աղվեսը մտավ սագերի բույնը: Իսկ սրանց բնությունն այնպիսին է, որ սվսվոց են արձակում, ասելով.

— Սո՜ւո՜ւս։

— Եթե դուք սուս եք,— ասում է աղվեսը,— ես ավեէթ սուս եմ ու սուս։


ԽԱԲԵԲԱ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

Մի վաճառական բարի անուն էր վաստակել, որովհետև ուրիշ մարդկանց ապրանքը, որ պահ էր տրվում նրան, հավատարմությամբ պահում և ետ էր վերադարձնում ժամանակին։ Բայց հենց որ առիթ էր լինում գողանալու, չէր հապաղում։ Մի օտարական, լսելով նրա բարի համբավը, ահագին գանձ տվեց նրան պահելու: Երեք տարի հետո այդ մարդը վաճառականից պահանջեց իր ունեցվածքը։ Իսկ վաճառակալը, գիտենալով, որ ո՛չ վկա կա, ո՛չ մուրհակ, ուրացավ։

— Ո՛չ քո ունեցվածքն եմ տեսել, ո՛չ էլ ճանաչում եմ քեզ։

Լսելով այս ամենը, մարդը տրտմեց։

Մի պառավ կին, տեսնելով նրան այդպես խիստ տրտում, հարցնում է պատճառը։

— Ով կի՛ն,— ասում է նա, դու չես կարող ինձ օգնել, ինչո՞ւ ես իզուր հարցնում։

— Աղաչում եմ, ասա՛, ի՞նչ է պատահել, թերևս կարողանամ բարի խրատ տալ։

Մարդը պառավին պատմում է իրեն պատահած դժբախտությունը:

— Ունե՞ս այս քաղաքում հավատարիմ բարեկամ մեկը։

— Շատ բարեկամներ ունեմ,— պատասխանում է մարդը:

— Գնա նրանց մոտ,— խրատում է պառավը,— ասա, թող շատ գեղեցիկ կողովներ գնեն, լցնեն անպետք իրերով, իբրև թե շատ մարգարիտներ, տեսակ-տեսակ ոսկեղեն գանձեր են լցրել մեջը։ Տանելով վաճառականի մոտ, թող ասեն, թե «Լսել ենք քո բարի համբավը, ուզում ենք այս գանձերը քեզ մոտ թողնել, որովհետև օտար աշխարհ ենք գնալու»։ Եվ երբ նրանք, այդ մասին խոսելիս կլինեն, այն ժամանակ դու, մոտենալով վաճառականին, կխնդրես նրանից քո գանձերը, որ նրա մոտ թողել ես։ Հուսով եմ, որ, ակնկալելով ավելի մեծ շահ և ամաչելով քո բարեկամներից, որպեսզի նրանց աչքում արդար երևա, նա անմիջապես քո ամբողջ ունեցվածքը ետ կվերադարձնի:

Մարդն արեց այնպս, ինչպես խրատել էր պառավը: Եվ երբ նրա բարեկամները վաճառականի հետ խոսում էին մտացածին գանձերի մասին, իբր թե կամենում են նրա մոտ թողնել, գալիս է մարդը վաճառականի մոտ և պահանջում իր ունեցվածքը։

— Շատ լավ եմ ճանաչում քեզ,— ասում է վաճառականը,— դու այսինչ մարդն ես և այսինչ օրն ես բերել ունեցվածքդ։ Ւնչ որ ինձ պահ ես թողել, ահա հավատարմությամբ վերադարձնում եմ քեզ:

Եվ գանձը ետ վերադարձրեց նրան։ Իսկ օտարականը, վերցնելով գանձը, ուրախությամբ գնաց իր տունը։

Այն եղկելի վաճառականը, խաբվելով իր ագահությունից, մնաց դատարկաձեռն:

ԿՆՈՋ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Մի մարդ երկրից երկիր էր շրջում, գրի առնելով կանանց խորամանկությունները։ Այսպես կազմեց երեք մեծ հակ ու դեռ շարունակեց հավաքելը։ Նա գնաց, մտավ մի քաղաք ու հանդիպեց մի շատ խորամանկ կնոջ:

— Բարի՛ եկար,— ասաց կինը նրան ու առաջնորդեց իր տուն, մտածելով, թե բեռների մեջ կերպաս, ոսկի ու արծաթ շատ կա։ Երեկոյան կինը դիմեց հյուրին։

— Բեռներդ ի՞նչ են, ուզում եմ ինձ անհրաժեշտ բաներ գնել։

— Ծախու ոչինչ չունեմ,— պատտասխանեց մարդը։

— Հապա ունեցածդ ի՞նչ է։

— Կնոջ խորամանկություններն են,—- ասաց հյուրը,– շրջել եմ երկրից երկիր, գրի առել։ Եկա այստեղ, որ էլի գրեմ։

Եվ կինը որոշեց վառել նրա բեռները։ Հնարը գտավ։ Տան մեջ կար մի մեծ փուռ, որ երեք բեռ թուղթ էր տեղավորում։ Կինը փուռը վառեց ու վերադառնալով՝ ձուկ տապակեց: Նա տապակած ձուկը դրեց հյուրի առջև ու փակեց տան երեք դռները։ Հյուրն սկսեց ձուկն ուտել։ Իսկ ինքը, օգնություն կանչելով, սկսեց ճչալ բարձր ձայնով։ Հարևանները սրեր ու բահեր առած եկան բախեցին դուռը:

— Վառի՛ր թղթերդ, թե չէ սպանել կտամ քեզ,–— ասաց կինը հյուրին։

Մարդն ստիպված վառվող փռի մեջ նետեց բոլոր թղթերը։ Կինը գնաց, բացեց դուռը և ասաց հավաքված հարևաններին.

— Այս քանի տարի է, չէի տեսել իմ միակ հորեղբորոր–

դուն։ Նա եկավ իմ տուն, ու ես հյուրասիրեցի ձկով: Փուշը մտավ կոկորդը, և նա մեռնելուց հազիվ ազատվեց։

Հարևանները՝ ներս մտան, տեսան, որ, իսկապես, ձուկ կար դրված սեղանին։ Հավատացին ու գնացին։

ԻՄԱՍՏԱՍԵՐՆ ՈԻ ԳԻՆԻՆ

Մի իմաստասերի հրավիրեցին թագավորական խնջույքի։ Նա իշխանների հետ սեղան նստեց, և մատռվակը ոսկե բաժակով գինի մատուցեց նրան

— Ո՛վ բարի թագավոր,– ասաց նա ոտքի կանգնելով,— խմում եմ այս գինին հանուն քո՛ փառքի:— Ու գինին թափեց գետնին:

— Հիմարացա՞ր, ով իմաստասեր,— ծիծաղելով հարցնում են, իշխանները։

— Դուք եք ծիծաղելի,— ասաց իմաստասերը,–– ես գետնին թափեցի գինին, եթե խմեի՝ գինի՛ն պիտի ինձ գետներ:

Posted in Մաթեմատիկա

Թեստ 14

  1. Վեց  հազար հինգ  հարյուր չորս թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
  2. միավորների         2) տասնավորների               3)հարյուրավորների                         4) հազարավորների             5) ոչ մի կարգում:
  3. Նշիր ամենափոքր  եռանիշ  թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
  4. 100            2) 101              3) 123              4) 102              5) 110
  5. Նվազելին մեծացրել են 10-ով, իսկ հանելին թողել են նույնը: Արդյունքում տարբերությունը
  6. կմեծանա 10ով               2) կփոքրանա 10-ով               3) կմեծանա 10-ով                              4) կփոքրանա 10-ով             5) կմնա նույնը:
  7. Մայրիկը գնեց 20 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:

1) 4                  2) 6                  3) 8                  4) 10               4) 12:

  • Նշեք այն տողը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով
  • 8356, 20001, 8999, 5790                
  • 4567, 4570, 5678, 999
  • 4378, 4387, 4389, 4379                  
  • 9830, 9849, 9856, 9870      
  • 10008, 6789, 1106, 587:
  •  75-թվի  մասը կլինի
  • 51                       2) 125              3) 13                4) 45                5) 35:
  •    ժամը րոպեներով արտահայտած կլինի
  • 35              2) 45                3) 72         4) 65            5) 50:
  •  8տ 4ց 60 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
  • 8460                    2) 84    3) 8406            4) 8046           
  • Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:

1)40 սմ      2) 280 սմ                     3) 34 սմ                       4) 68 սմ                      

  1. Գծագրում ներկված չէ պատկերի
  1.      մասը       2)  մասը                   

3)  մասը             4)  մասը                   5)  մասը:

  1. Դասը սկսվեց 12: 55 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը:
    13:40
  2. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 2 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը:
    1, 9, 121, 15129
  3. 420-ին գումարիր 15 և 8 թվերի արտադրյալը:
    15*8=120
    420+120=540
  4. Մեկ պատուհանը ներկելու համար պետք է 400 գ ներկ: 8 կգ ներկով քանի՞ պատուհան կներկեն:
    2000
  5. Երկնիշ թվի թվանշանների գումարը 15 է: Այս պայմանին բավարարող քանի՞ երկնիշ թիվ կա:
    1     96
  6. Ուղղանկյան մի կողմի երկարությունը 16սմ է, իսկ մյուս կողմինը՝ 14: Գտիր այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավսարար է այդ ուղղանկյան պարագծին:
     չէմ հասկացել
  7. Համակարգչային խաղի առաջին մակարդակը անցնելու համար Արմենին պետք է եղավ 5 րոպե 25 վայրկյան: Երկրորդ մակարդակը անցնելու համար 35 վայրկյան ավելի ծախսեց: Արմենին որքա՞ն ժամանակ պետք եղավ երրորդ մակարդակ հասնելու համար:
    5=300
    300+25=325
    325+35=360

Posted in Բնագիտություն, Բնագիտություն

Պարարտանյութեր

Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերի արդյունավետությունը կախված է մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկություններից, հողում սննդատարրերի պարունակությունից, խոնավությունից, հողի լուծույթի ռեակցիայից և այլն։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմիական հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Posted in Uncategorized

Մաթեմատիկա 06,05,2021

  1. Երկու պարկում կար  124 կգ շաքարավազ։ Երբ  |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում:
    124:2=62
    62+4=66(I)
    62-4=58(II)
  2. Երկու  արկղում կա  74կգ  խնձոր։ Երբ   |-ից 3կգ  լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները  հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։
    74:2=37
    37+3=40(I)
    37-3=34(II)
  3. Երկու  խմբում կային  150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների   քանակները հավասարվեցին։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր խմբում։
    150:2=75
    75+10=85(I)
    75-10=65(II)
  4. Երկու  պահեստներում  կար  540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրների   քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։
    540:2=

    5․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք տեղափոխության վերաբերյալ 5 խնդիր։