Author: gohareganyan
Մեղուն և աղավնին
1.Ի՞նչ փորձանքի մեջ էր ընկել մեղուն:
Մեղուն ընկելեր ջրի մեջ:
2.Ի՞նչն օգնության հասավ մեղվին: Ինչպե՞ս նրան օգնեց:
Մեղվին օգնեց աղավնին՝ տերև գցելով ջրի վրա:
3.Ինչպե՞ս մեղուն իր երախտագիտությունը (շնորհակալությունը) հայտնեց աղավնուն:
Փրկելով նրան չար որսորդի կրակոցից:
4.Քո կարծիքով ինչի՞ մասին էր հեքիաթը:
Իմ կարծիքով հեքիաթը բարության մասին էր: Պետք է բարի լիներլ և օգնել բոլորին, ով ունի դրա կարիքը:
ԾՈՒՅԼ ՄԵՂՈՒՆ
Լինում է, չի լինում՝ մի մեղու։ Նրա անունը Նիկա էր, բայց ոչ ոք նրան անունով չէր դիմում։ Բոլորը նրան <ծույլիկ> էին կանչում, քանի որ նա շատ ծույլ ու ալարկոտ էր։ Նիկան շատ երազկոտ մեղվիկ էր։ Բոլոր մեղուները օրնիբուն աշխատում էին, իսկ Նիկան ամբողջ օրը գետի ափին, ծաղկի վրա պառկած նայում էր երկնքին և երազում գեղեցիկ կյանքի մասին։ Մայրիկը շատ էր բարկանում նրա վրա, խրատում էր, ասում էր, որ չի կարելի այդքան անբան ու ծույլ լինել, դա սազական չէ իրենց աշխատասեր ցեղին, իսկ Նիկան երգում էր ու մայրիկին չէր լսում։
«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:
Իմ անվան պատմությունը

Բարև՛, իմ անունը Գոհար է: Գոհար, հայկական իգական անուն է։ Առաջացել է հայերեն գոհար՝ «ակունք» բառից։ Գործածվում է 12-րդ դարից։ Փաղաքշական ձևն է Գոհարիկ։ Գոհար նշանակում է թանկաժեք քար՝ ադամանդ: Իմ անումը ժառանգել եմ տատիկիցս: Նրա անունը նույնպես Գոհար է: Ես նրան շատ եմ սիրում: Իմ անունը ինձ շատ է դուր գալիս: Մենք ունեցել ենք շատ հայտնի հայուհիներ, ում անունը նույնպես Գոհար է եղել, օրնակ՝ Գոհար իշխանուհին, ով հիշատակվում է Մուրացանի Գևորգ Մարզպետունի վեպում, Գոհար Գասպարյանը, ով եղել է հայ երգի սոխակը: Գոհար անունը նաև հիշատակվում է Հովհաննես Թումանյանի Ոսկե քաղաք հեքիաթում՝ Գոհար թագուհին:


Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:
Գյուտարարը
Ջաննի Ռոդարի Մեծ գյուտարարը
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Continue reading “Ջաննի Ռոդարի Մեծ գյուտարարը”
«Իմ կարծիքը ընկերոջս՝ Էվելինա Սաֆարյանի բլոգի մասին»:

Ողջու՜յն, սա իմ ընկերուհի Էվելինան է: Ես նրան շատ եմ սիրում: Մենք սովորում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում: Այսօր ես ուսումնասիրեցի Էվելինայի ուսումնական բլոգը և հաճելիորեն զարմացա: Նրա բլոգը շատ հետքրքիր էր ու բազմազան: Այտեղ կային շատ հետաքրքիր տեսանյութեր, հեքիաթների բեմադրություններ, հորինուկներ: Նա պարտաճանաչորեն կատարում է իր բոլոր հանձնարարությունները: Մի հետաքրքիր բան ինձ համար պարզ դարձավ, որ Էվելինան շատ է սիրում անգլերեն, որովհետև շատ նյութեր ուներ բլոգում,որոնք վերաբերվում են անգլերենի դասերին: Նա նույնիսկ այն նյութերն էր տեղադրել իր բլոգում, որոնք օրինակ ես word ֆայլով եմ կատարում եև ուղարկում ուսուցչուհուն առանց բլոգ տեղադրելու: Իմ կարծիքով Էվելինան ապագա անգլերենի մասնագետ կամ թարգմանչուհի կդառնա: Նրա բլոգում նկարները կարող են մի քիչ ավելի շատ լինեն, որպեսզի ավելի գեղեցիկ ու գունագեղ դարձնեն բլոգը:
