Ես շատ եմ սիրում գարունը: Այս նկարում իմ երազանքի գարունն է, որը լի է արևով, թարմությամբ, ծաղիկներով: Ցավոք ես հիմա արևը և գարունը վայելում եմ պատուհանից:

Ես շատ եմ սիրում գարունը: Այս նկարում իմ երազանքի գարունն է, որը լի է արևով, թարմությամբ, ծաղիկներով: Ցավոք ես հիմա արևը և գարունը վայելում եմ պատուհանից:

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և գոհ ծխում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ: Continue reading “Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան”


Զատիկի տոնին տատիկը խոհանոցում ձվիկներ էր ներկում: Հանկարծ մի ձվիկ, որը ներկված է կանաչ և դեղին գույներով թևեր է առնում ու թռչում: Տատիկը շատ է զարմանում:
-Դու կարող ե՞ս թռչել, -հարցնում է զարմացած տատիկը:
-Այո՛ պատասխանում է ձվիկը, – ու բաց պատուհանից թռչում դուրս:
Այդպես ուրախ թռչելով ձվիկը բարձրանում է վեր, շատ վեր, ծառերից էլ վեր:
Նա օդում հանդիպումէ մի սև բզեզի:
-Բարև՛ բզեզ,- ասում է ձվիկը:
-Բաաարև՜,- վախեցաց պատասխանում է բզեզը, որովհետև երբեք թռչող բզեզ չէր տեսել:
-Այդ ես եմ, կանաչ ձվիկը, մի՛ վախեցիր,- ուրախ արձագանքում է ձվիկը:
-Բարև՛ ձվիկ, – արդեն ավելի ուրախ պատասխանում է բզեզը:
Ձվիկը տեսնելով, որ բզեզը ուրախ է շարունակում է իր թռիչքը, որպեսզի հանդիպի այլ թռչունների և թռչող միջատների:
