Posted in Բնագիտություն

Լրացնել բաց թողնված բառերը

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս.Եվրոպա և Ասիա: Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում`   Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ: Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է: Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Էվերեստ 8848մ, ամենախոշոր լիճը`  Կասպից լիճը և ամենախորը`   Բայկալ լիճը:

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետությունը և իր 4 հարևանները

Ողջու~յն, ես Գոհար Եգանյանն եմ: Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում՝ մայրաքաղաք Երևանում: Ես շատ եմ սիրում իմ երկիրը և քաղաքը: Երևանը շատ գեղեցիկ է:

Հյուսիսից մենք սահմանակից ենք Վրաստանին, որի մայրաքաղաքը Թբիլիսին է: Այն նույպես շատ գեղեցիկ քաղաք է:

Հարավից մենք սահմանակից ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի մայրաքաղաքը Թեհրանն է: Իրանի ժողովուրդը մեզ շատ է սիրում և փորձում է այս դժվարին օրերին մեզ աջակցել:

Արևմուտքից մենք սահմանակից ենք Թուրքիային, որի մայրաքաղաքը Անկարան է: Նրանք թեև մեր հարևաններն են, բայց մեզ չեն սիրում և թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ:

Արևելքից մեզ սահմանակից է Ադրբեջանը, որի մայրաքաղաքը Բաքուն է: Այս օրերին մենք պատերազմում ենք Ադրբեջանի հետ: Մեր զինվորները հերոսաբար պայքարում են հանուն մեր հայրենիքի և իրենց արյան գնով պահում են մեր հողերը. Հայրիկս նույնես Արցախում է և պաշտպանում է մեր հայրենիքը:

Posted in Հայրենագիտություն

Ճանապարհորդություն դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ։

Ես համադասարանցիներիս հետ ճամփորդություն կատարեցի դեպի Ամբերդ ամրոց և Քարե լիճ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Այժմ մի փոքր կպատմեմ Ձեզ Ամբերդ ամրոցի և Քարի լճի մասին։

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է, կառուցվել է 11-13-րդ դարերում՝ Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղի մոտակայքում: Նրա կողքով հոսում են Արքաշեն և Ամբերդ գետերը: Այն գտնվում է Արագածոտնի մարզում։

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Քարի լիճը, որը նաև անվանում են Սև լիճ։ Այն Արագած լեռան լանջին է։ Լիճը առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճում Իշխան ձուկ կա։

Լճի ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը։

Posted in Հայրենագիտություն

«Իմ ազգանվան ծագումը: Տոհմածառ»

Ողջույն: Ես Եգանյան Գոհարն եմ: Այսօր ես կպատմեմ իմ ազգանվան ծագման պատմությունը:

Իմ նախապապը եղել է Եգանը, որից էլ առաջացել է իմ ազագնունը: Նա ծնվել և մահցել է Պարսկաստանում: Նրա որդին՝ Ջհանը, ծնվել է Պարսկաստանում, ապա տեղափոխվել է Լեռային Ղարաբաղ՝ Հադրութի շրջան, Խծաբերդ գյուղ: Ջհանի որդին՝ Հովսեփն է, իսկ Հովսեփի որդին՝ Մելիքսեթը, որը հանդիսանում է իմ պապու պապը: Մելիքսեթի որդին՝ Ալեքսանդրը, որը իմ պապիկի հայրն է, երիտասարդության տարիների Լեռնային Ղարաբաղից գալիս է Երևան համալսարան ընդունվելու համար: Բարեհաջող ավարտելով Երևանի պետական համալսարանը որպես մաթեմատիկայի ուսուցիչ տեղափոխվում է Թալին: Այնտեղ ծնվում է պապս՝ Սամվելը: Այնուհետև տեղափոխվում են Երևան, քանի որ Ալեքսանդրը դասախոսում էր Երևանի պետական համալսարանում: Նա գիտությունների թեքնածու էր, ունի բազում գիտական հոդվածներ հրատարակած և թվաբանության երկրորդ դասարանի դասագրքի հեղինակ: Սամվելը՝ պապս, ունի երկու որդի, Ալեքսանդրը՝ հորեղբայրս և Վարդանը՝ հայրս: Ահա և իմ ազգավան պատմությունը և իմ տոհմածառը հակիրճ:

Posted in Մայրենի

Բառային առաջադրանքներ

  • Աջից կամ ձախից հերթով ջնջի՛ր մեկական տառ և ստացի՛ր նոր բառեր:

Փականք

Փական, ական, կան, կա

  • Ընդգծի՛ր այն բառերը, որնոց մեջ տառերն ավելի քիչ են, քան հնչյունները:

Շունչ, որդ, երես, պարտք

  • Տրված բառերին աջից կամ ձախից ավելացրո՛ւ մեկ տառ այնպե՛ս, որ ստացվի մի նոր բառ:

Ստել, կոճ, որդ, նայել, ոտ

նստել, կոճղ, որդի, խնայել, մոտ

  • Յուրաքանչյուր քայլին մեկ տառ փոխելով՝ ջուր-ից ստացի՛ր ձուկ:

ջուր, մուր, մուկ, ձուկ

  • Վանկը դի՛ր բառի աջից կամ ձախից և ստացի՛ր նոր բառեր:

աս-պետ, նը-կար, կը-տուր, ա-մուր, պար-տեզ

  • Ո՞ր բառն է ,,ավելորդ,,: Ինչո՞ւ:

կապույտ

մանուշակագույն

կանաչ

երկնագույն

կապտավուն

Իմ կարծիքով կանաչ, որովհետև մյուսները կապույտի երանգներ են:

  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ձայն կա. Ձայնավոր, ձայնազուրկ, ձայներիզ, ձայնապնակ, ձայնեղ:
  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ,,դպրոց,, բառը կա: Նախադպրոցական, ավտոդպրոց, դպրոցական: