Ողջույն ձմեռ ես քեզնից սպասում էի ձյուն, բայց ձյուն չի եկել։ Բայց ձմեռ մեկ է , իմ սիրելի եղանակն է և ես շատ էի սպասում ձմռանը։ Ես կուզենաի, ձնագնդի խաղալ, բայց չեմ խաղա։ Եթե ձյուն բերես, ես ամպայման կխաղամ ու քեզ շնորհակալ կլինեմ։
Սիրելի սովորողներ, <<Իմ ընտանիքը>> նախագծի շրջանակներում կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների վերաբերյալ խնդիրներ։ Ձեր ընտանիքի անդամների տարիքները դասավորեք նախ աճման, այնուհետև նվազման կարգով։
Նարեն 8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից քանի՞ տարով մեծ կլինի:
1)8+25=33 2)8+4=12 3)33+4=37 4)37-12=25
Պատ’.25
Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից քանի՞ տարով փոքր կլինի:
1)32-20=12
2)12+6=18
3)32+6=38
4)38-18=20
Պատ՛․20
Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
1)5×7=35
2)5+5=10
3)35+5=40
4)40:10=4
Պատ՛․4
Արթուրի պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։
1)70:7=10
2)10+5=15
3)70+5=75
75-15=60
Պատ՛․60
Արմենի և իր մայրիկի տարիքների գումարը 30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
1)30+4=34
Պատ՛․34
2 տարի առաջ եղբորս և իմ տարիքների գումարը 18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
1)18+2=20
Պատ՛․20
5 տարի առաջ իմ և տատիկիս տարիքների գումարը 66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3 տարի հետո։
66+3=69
Պատ՛․69
Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25 տարով, հայրիկս մայրիկիցս մեծ է 3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինի ինձանից։
25+9=34
34+3=37
9+6=15
34+6=40
37+6=43
43-15=28
Պատ՛․28
Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
8-3=5 5+28=33 33+4=37 8+5=13 37+5=42 42-13=29
Պատ՛․29
Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ 5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
35+5=40
40:5=8
Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո որքա՞ն կլինի իմ և Աստղիկի տարիքների գումարը։ 7:7=1
Մենք գնացել էինք Էրեբունի թանգարան, որտեղ տեսանք շատ հետաքրքիր հին իրեր կային, որոնց մասին ես ձեզ համար հիմա կպատմեմ: Մենք գնացինք Էրեբունի թանգարան երեկ այսինքն՝ 03.12.2020 թվականին: Թանգարում ցուցադրված էին հին դարերից գտնված իրեր, օրինակ՝ քարերի վրա փորագրված գծիկներով հին դարերի լեզուն, որը կոչվում էր սեպագիր, այդպես էին գրում, քանի որ այդ ժամանակ տառեր չկային: Եվ մենք թանգարանի բակի տարածքում պեղումներ էինք անում: Եվ ճամփորդության վերջում մենք գնեցինք փքաբլիթներ: Համտեսեցին և մեր օրը շատ լավ անցավ:
Մի գիշեր ես պառկեցի քնելու և տեսա շատ անհասկանալի երազ, ավելի ճիշտ շրջված երազ: Ես այդ երազում հանգիստ պառկած քնած էի և հենց որ ես արթնացա, ես պառկած էի վերևում, բայց ես քնում էի ներքևում: Ես իջա վերևից և հագնվեցի, գնացի ուտելու: Հենց որ ես կերա, վերջացրեցի իջա բակ: Այնտեղից ես գնացի դպրոց, բայց հենց որ հասաա դպրոց, մի դասը հինգ րոպեից վերջացավ, իսկ դասամիջոցը տևեց քառասուն րոպե: Ես շատ զարմացա, որովհետև մեր մոտ դասեր տևում էին քառասուն րոպե, իսկ դասամիջոց տևում էր հինգ րոպե:
Երթուղի Մխիթար Սեբաստավի կրթահամալիրի արևմտյան դպրոցից դեպի Էրեբունի արգելոց թանգարան
Էրեբունի ամրոց պատմական հուշարձանը, գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդի բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վարի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից:
Համաձայն Խորխորյան արձանագրության, Արգիշտի Ա-ն Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի):
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում:
Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն է Արման Աբրահամյանը: Էրեբունի վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի և Արարատի մարզերին: