Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ


Հրազդան գետի մասին
122041065046

Հրազդան գետ

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։

Այլ անվանումներ Բջնիի ջուրԲջնիջուրԲջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
Գետամեջ գյուղի մասին

No photo description available.

Գետամեջ (Getamej, Гетамеч), պատմական անվանումներ` Աղջաղշլաղ, Գեդրոն, Գետրոն, Կեդրոն, Կետրան, Կետրոն, Կիտիրան, Կիտրան, Քեթրան, Քեթրոն, Քիդիրան, Քիդրան, Քիթիրան, Քիթրան – գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում (նախկին ՀՍՍՀ Նաիրիի շրջանում): Գյուղի բոլոր անվանումները ծագել են Կենտրոն բառից: Ենթադրվում է, որգյուղը այդպես է անվանվել Արայի և Շամիրամ լեռների կենտրոնում գտնվելու պատճառով: Հիմնադրվել է 1314 թվականին:
Գյուղի արևմտյան ծայրամասում հայտնաբերվել են հին ամրոցի և այլ շինությունների հետքեր, մեգալիթյան կառույցների մնացորդներ, երկաթի դարի և հելլենիստական դարաշրջանի նյութեր, որոնք վերագրվում են մ.թ.ա. X-I դդ.: Գիտական գրականության մեջ այդ հնավայրերը պայմանականորեն անվանված են Գետամեջ 1-ին և Գետամեջ 2-րդ անվանումներով:
Գետամեջ գյուղը գտնվում է նախալեռնային գոտում, ծովի մակերևույթից 1250 մետր միջին բարձրության վրա, Հրազդան գետի ձախակողմյան բարձրադիր ափին: Հեռավորությունը ք. Երևանից` 15կմ, մարզկենտրոնից` 35կմ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանից` 58 կմ է:
Գյուղի առանձնատները քարաշեն են և նորաձև, որոնց կից պարտեզներն ու բանջարանոցներըմի առանձին գեղեցկություն են տալիս գյուղին: Ունի խմելու առատ և սառնորակ ջուր:

Կլիման մեղմ է, հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է -4oC: Ամառը հով է լինում, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է +25oC:
Համայնքում առկա է 1 մշակույթի տուն (ներկայումս չի գործում), գրադարան և 1 ավագ դպրոց (աշակերտների թիվը` 72, 2013 թվականի դրությամբ):

Գյուղի եկեղեցին կառուցվել է 1316 թվականին:
Նոր Հաճն քաղաքի մասին

Նոր Հաճըն

«Նոր Հաճըն» քաղաքը մեր հանրապետության գեղեցիկ ու ինքնատիպ բնակավայրերից մեկն է իր յուրօրինակ կառուցապատմամբ:

Նոր Հաճնը (հիմնադրվել է’ 1958, քաղաք’ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հս-արմ.’ Հրազդան գետի աջ ափին’ 1338 մ բարձր, վրա: Անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով:Տարածքը 230 հա.է, բնակչությունը՝ 9, 3 հազար մարդ (2017):

 Նոր Հաճընին քաղաքի կարգավիճակ է տրվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1991 թ. օգոստոսի 12-ի թիվ 91 որոշմամբ, իսկ 1996 թ. մտել է Կոտայքի մարզի տարածաշրջանի մեջ: Քաղսովետը վերածվել է քաղաքապետարանի:

Նոր Հաճընի տարածքը բնակեցվել է հիմնականում հանրապետության տարբեր շրջաններից եկած ընտանիքներով` սկսած 1953-ից` Արզնի ՀէԿ-ի շինարարությանը զուգընթաց: Այն կրել Է Սիլավոյ պայմանական անունը, որը ծագում Է ՀԷԿ-ի ուժային հանգույցի ռուսերեն անվանումից: Սակայն որպես առանձին բնակավայր այն ձևավորվել է 1958-ից` ՏՃՔ -ի, այնուհետ` «Սապֆիր» արտադրական միավորման զարգացմանը զուգընթաց:

 Քաղաքում է Արզնիի ջրէկը, մերձակայքում’ Արզնիի կիրճի վրա կառուցված Նուռնուսի երկհարկանի կամուրջը, որով Մասիս քաղաքը երկաթուղով և ավտոճանապարհով կապվում է Նուռնուս կայարանի հետ:

First slide

Լևոնի աստվածային գետնափոր, հայտնի է նաև որպես «Լևոնի քարանձավ», «Լևոնի աստվածային գետնափոր թանգարան» կամ «Տոսյայի փոս», հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրն է Լևոն Առաքելյանը։ Գետնափոր-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գետնափորի խորությունը 21 մետր է, 7 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով։ Լևոնի մահից հետո թանգարանի այցելուներին դիմավորում է Լևոնի կինը` տիկին Տոսյան։

Լևոն Առաքելյանն ապրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ 1985 թվականի գարնանը Լևոնի կինը՝ տիկին Տոսյան ամուսնուն խնդրել է կարտոֆիլի համար հոր փորել։ Լևոնին տեսիլք է երևացել։ Տեսիլքում մառախուղի միջից մի ձայն նրան ասել է շարունակել փորել ինչ էլ որ լինի։ Վարպետը շարունակել է աշխատել, արել բազմաթիվ փորագրություններ ճիշտ այնպես, ինչես եղել են տեսիլքներում[3]։ Նա նաև էլեկտրալարեր է անցկացրել և լամպեր տեղադրել։ Լևոնի սկզբունքն է եղել աշխատել միայն հատիչով և մուրճով։ Չնայած հողի կոշտությանն ու աշխատանքի բարդությանը, վարպետը դեմ է եղել ցանկացած էլեկտրական գործիքի, մերժել տեխնիկա տրամադրելու առաջարկները։ Լևոնը գետնափորը փորել է շուրջ 23 տարի, աշխատել գրեթե ամեն օր առանց հանգստի[3]։

Գետնափորի խորությունը 21 մետր է, մակերեսը 300 քառակուսի մետր է, 6 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով։ Քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում` և ամռանը, և ձմռանը 10 աստիճան է։ Կան առանձնացված սենյակներ, փոսեր, պատերին արված յուրահատուկ փորագրություններ։ Պատերին կան վառվող մոմեր։ Լևոնը նպատակ է ունեցել փորել ևս 74 սենյակ՝ յուրաքանչյուրին տալով առանձնահատուկ դեկորացիա[3][5]։ Տան առաջին հարկը այսօր թանգարան է։ Այստեղ են պահվում վարպետ Լևոնի հագուստները, նրա մասին մամուլի հրապարակումները, մատյանները, որոնցում այցելուները գրել են իրենց տպավորությունները։ Տան բակում ցուցադրված են ծաղկամաններ, որոնք վարպետ Լևոնը պատրաստել է իր փորած քարերի մնացորդներից։ Բակի պատին նրա ստեղծագործած երկու նկարներն են. մեկում ինքն է՝ հատիչն ու մուրճը ձեռքին, մյուսում կինը՝ կարտոֆիլը ձեռքին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s