Posted in Մայրենի

Մայրենի 11․02․21

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

շառագունում էր-կարմրում էր
բյուր-անչափ, անթիվ
քուլաների- Ծխի՝ ամպի՝ փոշու ևն գալարուն զանգված
ավերել-քանդել
գլխահակ-գլուխը ներքև, խոնարհած
խոնարհեն-ներքև իջացրած
թեժանալ-Բորբոքվել

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ
արևելքը- լսում ենք եվ, գրում ենք՝ և
բարձրանում- լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ
տերևների-լսում ենք՝եվ գրում ենք՝ և
արևին-լսում ենք՝եվ գրում ենք՝և
կեսօրին-լսում ենք՝ ո գրում ենք՝ օ
խոնարհեն-լսում ենք արանց՝ հ գրում ենք՝ հ-ով
երբ-լսում ենք՝փ գրում ենք՝բ

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել
լույս+բաց
ձյուն+գնդիկ
կես+օր
թերթ+երից
արև+ելք

Posted in Մայրենի, Uncategorized

Փոքրիկ Արտաշեսը

Փոքրիկ Արտաշեսը շվշվացնելով գնում էր ձորով: Հանկարծ լսեց, որ մի ուրիշն էլ է շվացնում. Հենց իմացավ ընկերն է, կանգնեց, ձայն տվավ.

-Վահա’ն, դո՞ւ ես:

-Ե՜ս…

-Ադա՜, մեր հորրթն ո՞ւր գնաց, տեսա՞ր:

-Սա՜ր…

-Հանա՞ք ես անում, ինչ է:

-Չէ՜…

-Վա՜յ, էդ հո գելը կուտի:

-Ուտի՜…
– Բա ու՞ր գնա՜ց
-Գելը կատաղա՞ծ էր, հա՞
-Հա՜
-Վահան հաստատ տեսելե՞ս, չէ՜
-Չէ՜
-Բա ո՞նց բռնենք
-Են՜ք
Արտաշեսը նեղանալով գնում է տուն։Տեսնում է որ հորթ տան է Վահանել հետը։

Արտաշեսը լալով վազեց տուն, տեսավ` հո՛րթն էլ է տանը, Վահա՛նն էլ:

Փորձի’ր շարունակել  երկխոսությունը: Չմոռանա’ս ճիշտ կետադրել:

Առաջադրանքներ

1.Ո՞ւմ կամ ինչի՞ էր հանդիպել փոքրիկ Արտաշեսը:
Արձագանքին։

2. Ըստ այս պատմության, որտեղի՞ց էին հայտնվում ձայները:
Ձորից։

3.   Քո կարծիքով որտե՞ղ են ապրում արձագանքները և ինչի՞ համար են դրանք:
Նրանք ապրում են ձորի ամենա ներքևում։ Նրանք նրա համարեին, որ պաշտպանել վտանգավոր գայլերից։

4. Թումանյանական ո՞ր հեքիաթին է նման այս պատումը: Նշի՛ր։

5.Վենի դիագրամի միջոցով նշի’ր բոլոր ընդհանրություններն ու տարբերությունները: Ներկայացրո’ւ և համեմատի’ր ընկերներիդ աշխատանքների հետ: 

6.Այժմ ինքդ փորձի՛ր նման մի պատմություն հորինել:

7.Գրեցի՞ր, շա’տ ապրես: Հիմա պատմությունդ կարդա՛  ընկերներիդ համար, իսկ նրանք թող փորձեն վերնագրել այն: 

8. Գրածդ պատմությունը բեմադրելով՝ ռադիթատրոն պատրաստի’ր: 

Կարդա’ նաև Ռոդարիական այս հեքիաթը և հեքիաթի շուրջ ինքդ փորձիր հարցադրումներ կազմել:

Արձագանքի մասին  հանելուկներ հորինի’ր և նկարի’ր քո պատկերացրած Արձագանքին:

Posted in Մայրենի

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Առաջադրանքների փաթեթ 

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վըտակը-առու
շաչել-բարձր ձայն հանել
մտախոհ-մտանծմունքի մեջ ընկած

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:
Ճըչում անհանգիստ-բարձր ձայն է հանում։
փըրփուրը բերնին-փրփրել։
Վըտակը ժայռից ներքև է թըռչում-հոսում է։
Ինչպես ծերունին ձենով պառաված-անտառից ջրի արձագանքն է դուրս գալիս։
ծերուկ անտառը-հին անտառ
բընության զըվարթ համերգի-կանաչ բնություն
ունկընդիրն անխոս-չարխագանքով
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի, Ետևից ընկած լըսում է նըրան- առանց շառժվելու լսել

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության- Վըտակը-անհանգիստ, ժիր
    Անտառ-ծերուկ, արձագանքող
    Ժայռը մտախոհ՝ մռայլ միտք ունեցող
  •  ըստ քո բնորոշման-
    Վտակը-երջանիկ
    անտառը-տեևաթափ ծառերով
    ժայռը-տխուր

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:
առուն ժայռից ներքև է իջնում, ընկնելով քարերի գլխին, ընկնելով ավազին բարձր ձայն հանելով և փրփուր բերանին։ Ծերունին իր ծեր

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

10. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Posted in Մայրենի

04.02

հինգշաբթի

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառի հականիշները։

Նախ մտածի՛ր, հետ գործն սկսի՛ր։

Ինքը՝ կարճ, լեզուն երկար։

Ինչ որ ցանես, էն էլ կհնձես։

Թանկից էժան չկա։

Ինչպե՞ս կասես մեկ բառով

Ցուրտն ընկնել- ցրտել

Դադար տալ- կանգնել

Ցուրտն ընկնել-ցրտել

Ճանապարհ դնել-ճանապարհել

Փախուստի դիմել- փախչել

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

եղևնի, էակ, վայրէջք, գրեթե, եղեգնուտ, բազմերանգ, երգ, էսկիմոս, ապերջանիկ, երգ, եկեղեցի, եղյամ, նրբերշիկ, եռուզեռ, տիեզերք, երթուղի։

Լրացրո՛ւ բաց թողնված օ կամ ո տառերը։

օձիք, անօթևան, անորսալի, ձկնորս, բացօթյա, օրորոց, տնորեն, բարորակ, շաբաթօրյակ, հանրօգուտ։

Ձևով նույն, բաց իմաստով տարբեր բառեր գրի՛ր։

Օրինակ՝ բազուկ, հոտ, գլուխ․․․․

իրան, մատ, հազար, գունդ, մարտ։

Գրի՛ր բառեր, որոնք ունեն մեկ տառի տարբերություն։

Օրինակ՝

Շուտ-շատ

մարտ-մարդ-վարդ-վարք-վարգ, սար-սուր-լուր-հուր-մուր, սարդ-սարք, սեր-տեր, կարճատև, կարճաթև, կլոր-շլոր-․․․, մատ-վատ-պատ, կանաչ-կակաչ։

Posted in Մայրենի

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

Continue reading “ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ”
Posted in Մայրենի

Մայրենի- 03․02․21

Դուրս գրել ուրիշի ուղղակի խոսքը
— Հայրիկ,
— Գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։
— Շատ լավ, աղջիկս,
— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…
— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։
— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։
— Ներս համեցեք
— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։
— Էս ի՞նչ հրաշք է
— Ոսկի քաղաքն է
— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,
— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։
— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Posted in Ճամբար, Մայրենի

Ճամբարի հաշվետու պատում

Մենք շատ հետաքրքիր անցկացրեցինք այս երեք շաբաթը։ Մենք մուլտֆիլմեր նայեցինք, որոնց անուներն են՝ Կլաուս և Բրեմենյան երաժիշտներ։ Մենք ֆիլմ նայեցինք, որի անունն է Հրաշք։ Մենք համեղ ուտեսներ ենք պատրաստել, արաջին դասարանցիներին սովորեցրեցինք word-ով աշխատել։ Մենք գնացինք Սահադաշտ, Ջրվեժի անտառապարկ և  Արատես: Արատեսում երեք օր ապրեցինք։ Հունվարյան ճամբարի ընթացքում մենք նաև շատ ազգային խաղեր խաղացինք՝ փայտ քաշոցի, թել։ Մեզ հյոր եկան քոլեջի ուսանողները և սովորեցրեցին թե ինչպես կարող ենք կողմնացույց պատրաստել։ Ընդհանուր առմամբ ես գոհ եմ մեր ճամբարից, շատ բան եմ հասցրել անել։

Posted in Մայրենի

Նամակ Ձմեռ Պապիկին

Բարև սիրելի Ձմեռ Պապիկ։ Ես Եգանյան Գոհարն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Սիրելի Ձմեռ Պապ ուզում եմ, որ այս տարի այցելես բոլորի տները և ուրախացնես բոլոր մանուկներին և մեծերին։ Կարծում եմ, որ բոլորը ունեն քո կարիքը ու սպասում են Ամանորի հրաշքի։ Ձմեռ Պապ ես ուզում եմ, որ ինձ այս տարի Ամանորին նվիրես պայուսակ, որպեսզի իմ երաժշտական գրքերը և նոտայի տետրերը կոկիկ դրվեն գեղեցիկ պայուսակում։

Սիրո՛վ, քո թոռնիկ Գոհարիկ /9 տարեկան/։


Posted in Հայրենագիտություն, Մայրենի

Ձմեռային ամսագիր <Ինչպե՞ս են ամանորը նշում Կուբայում

fireworks over Havana, Cuba

Կուբայում Ամանորը կոչվում է Թագավորների օր։ Ամանորը, ինչպես մնացած բոլոր տոները, Կուբան նշում է շատ ուրախ։ Նոր տարվա նախօրեին  կուբացիները ջրով են լցնում տան բոլոր սափորները, դույլերը, թասերն ու ամանները եւ երբ ժամացույցի սլաքը կանգնում է 12-ի վրա, ջուրը դուրս են շփում պատուհաններից: Դա նշանակում է, որ հին տարին հեռանում է եւ նրան մաղթում են ջրի պես մաքուր ճանապարհ։

Բացի այդ, ժամացույցի ամեն մի ղողանջի հետ կեսգիշերին յուրաքանչյուրը պետք է ուտի խաղողի մի հատիկ։ 20 ղողանջ՝ 20 խաղողահատիկ, որը բերում է երջանկություն։ Ջահերի լույսի ներքո ողջ Կուբան մասնակցում է կառնավալների, երգում է, պարում։

Posted in Հաշվետվություն, Մայրենի

Մայրենիի հաշվետվություն


Նամակ զինվորներին
Թե ինչպես եղևնին դարձավ մշտադալար
ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ
Մայրենիի տնային աշխատանք
ՆԱՄԱԿ ՁՄՌԱՆԸ
Շուռ եկած աշխարհը
Իմ բնավորության գծերը
Բառային աշխատանք
Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»
Հորեղբորս հետ համատեղ կարդում ենք Կոմիտաս
Բառային առաջադրանքներ
ԱՌԱԿ ՓՈՒՉԻԿԻ ԵՎ ԱՍԵՂԻ ՄԱՍԻՆ
Տեսանյութ Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»
«Ես»
Մեղուն և աղավնին
ԾՈՒՅԼ ՄԵՂՈՒՆ
«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան
Իմ անվան պատմությունը
Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի
Ջաննի Ռոդարի Մեծ գյուտարարը
«Իմ կարծիքը ընկերոջս՝ Էվելինա Սաֆարյանի բլոգի մասին»:
Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան
Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը»
Չարաճճի արևը
Ղազարոս Աղայան Հիշողություն
Վահագն Դավթյան
Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի
Կենդանիների վեճը. Ղազարոս Աղայան
Խոսող ձուկը
Հաշվերկություն.փետրվար
Չարի վերջը
<>
Անխելք մարդը. Հովհաննես Թումանյան
Ձախորդ Փանոսը
Հանելուկ
Խուլ այծերը
Աղջիկ գազարը