Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Ողջու՜յն։ Ես Գոհարն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցում՝ 4,2 դասարանում։ Այժմ մեզ մոտ ճամբարային ժամանակաշրջան է և մեր դասարանը բաժանվել է միքքանի ջոկատների։ Մեր ճամբարական ջոկատը կոչվում է Բիայնա։ Մենք հայրենագետների ջոկատն ենք։ Մեր ջոկատով ուրբաթ օրը գնացել էինք ճամփորդության դեպի Ջրվեժի անտառապարկ։ Այնտեղ բավականին շատ ձյուն կար։ Մենք շատ հետաքրքիր և ուրախ օր ունեցանք։ Մեզ հետ էին նաև մեր ջոկատավար ընկեր Սոնան, հարևան ջոկատի ջոկատավար՝ ընկեր Շուշանը։ Նարանց օգնում էր ընկեր Միքայելը։

Մենք ընկերներով սահնակով սահեցինք, որոշ երեխանր դահուկով սահեցին։ Իհարկե ցուրտ էր, բայց դա մեզ չէր խանգարում ուրախ ձնագնդիկ խաղալ։ Վերջում մենք տաքացանք տաք թեյ խմելով, և կերանք թխվածքաբլիթներ։ Մենք հիանալի օր անցկացնեցինք, որը զետեղված է ահա այս տեսահոլովակում։

2 Replies to “Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started