Posted in русский

Гуси лебеди

Жили да бли баба и муж. И у них была двое детеи. Старшая сестра и младши брат. Аднажди баба и муж сказали сестре.
-следи за младшим братом.
А девочка не послушала. Пошла гулят кагда она вернулас то не нашла брата. Она слишала о гуси лебеди которие похишают детей. И вдрук она увидила гуси лебеди которие похишали её брата. она побежала за ними и увидела печку.
-печка, печка потскажете куда улители гуси лебеди?
-сеш мою булачку и скажу.
сестра не села и пошла далше. Вдруг увидила она яблочное дерева.
-Яблана, яблана не потскажете куда полители гуси лебеди?
-если сеш одно из моих яблачек скажу.
Девочка не села и пошла далше. Видит малочная рика бежит.
-Малочная река кеселние берега потскажете куда улители гуси лебеди?
-если сеш

Posted in Հաշվետվություն, Մաթեմատիկա

Մաթեմատիկա Հաշվետվություն

Ես սիրում եմ մաթեմատիկա և ես լավ եմ մաթեմատիկաից։ Մաթեմատիկաից ես լավեյ 2-րդ 3-րդ դասարաններում։ Բայց հիմա ես միքանի բան մոռացելեմ։ Այսինքն ես մաթեմատիկաից միփոքր վատացելեմ բայց հույս ունեմ որ միուս տարի կլավանամ մաթեմատիկաից։

Մաթեմատիկա
Մաթեմատիկա
Թեստ 14
Մաթեմատիկա 05․05․2021
Մաթեմատիկա
Մաթեմատիկա
07.04
Գունային խաղեր
Մաթեմատիկա 02․04․2021

11.03.2021

Մաթեմատիկա 01․04․2021
Մաթեմատիկա 10․03․2021
Մաթեմատիկա 04․03․21
03.03
Մաթեմատիկա 01․03․21
Մաթեմատիկա 26․02․21
25.02
Մաթեմատիկա 23․02․21
19.02
ԽԱՉԲԱՌ 2
Խաչբառ 1
Խաչբառ
Կանոնավոր և անկանոն կոտորակներ
Մաթեմատիկա 11․02․21
Թեմա՝ Մաս և ամբողջ։ Թվի մաս գտնելը։
Մաթեմատիկա․09․02․2021
04.02
Մաթեմատիկա-04․02․2021
01.02.2021
Մաթեմատիկա
Հաշվետություն Մաթեմատիկա
Մաթեմատիկա
Մաթեմատիկա
Խնդիրներ տարիքների վերաբերյալ
Մաթեմատիկա․ 09․12․20
Վերջ
Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով, մաս 2 լուծումներով
Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով, լուծում
Մաթեմատիկա 20.03
Մաթեմատիկա 18.03
Մաթեմատիկա 17.03
Մաթեմատիկա. մարտի 2
Մաթեմատիկա 05.03
Մաթեմատիկա 04.03

Posted in Հաշվետվություն, Մայրենի

Հաշվետվություն մայրենի


Ես սիրում եմ մայրենի առարկան, այն շատ հետաքրքիր է ու շատ թեմաներ կան՝ սովորելու։ Մենք անցել ենք Հովհանես Թումանյանի, Մխիթար Գոշի ստեղծագործությունները և շատ այլ հեղինակների գործեր, այս պահին ես ունեմ 81 հատ նյութ։ Ես մի փոքր էլ տարվա ընթացքում ակտիվացա։ Ես այդքան էլ չեմ փոխվել, բայց հույս ունեմ, որ մյուս տարի կակտիվանամ ավելի ու շատ բան կանեմ։

Պոչատ աղվեսը
Թեսթն 7 էքզյուպերի, Փոքրիկ իշխանը (հատված)
մայրենի
ՌԱՖԱԵԼԻ ՄԱՍԻՆ
ԻՄ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ
Մեծամիտ գետը
Մայրենի 30․04․2021
Մայրենի
Ջելսոմինոյի արկածները․ թեսթ
Մայրենի
Հնարագետ Ջուլհակը
Մայրենի
Մարկ ՏվենԹոմ  Սոյերի արկածները
Ցախավելի գաղտնիքը
09․04․2021
Հիշողություն
Ինչպես են տոնում Զատիկը տարբեր երկրներում․ մի քանի հետաքրքիր ավանդույթ
Զատկական հանելուկներ ու բարեմաղթանքներ
Ինչպես ես անցկացրեցի իմ մարտ ամսվա արձակուրդները
Մայրենի
Անբախտ վաճառականներ
Մայրենի 10․03․21
ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
Մայրը
Մայրենի
Մայրենի
Հովհաննես Թումանյան Քառյակներ
Ինչպես ճանաչեցի Հովհաննես Թումանյանին
«Մոծակն ու մրջյունը»
Մայրենի 16․02․2021
ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ
Թումանյանի մասին
Մայրենի 11․02․21
Փոքրիկ Արտաշեսը
Համերգ

Posted in Մայրենի

Պոչատ աղվեսը

Պոչատ աղվեսը

Ուշադի՛ր կարդա՛ և դիտարկի՛ր տեքստերի բովանդակային տարբերությունները։

Առակ

Եզոպոս

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Փախավ աղվեսը,
Փախավ թակարից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակըձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։

որսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։
Աղվեսը պոջը թողեց դակարդում։ Նա չգիտեր ոնց ապրել առանձ պոջի։ Եվ նա որոշեց միուս աղվեսներինել համուզել որ թողնեն իրենց պոջեր։ Հավաքեց աղվեսներին և ասաց։
-Աղվեսներ նայեք ես պոջ չուն էմ, դուքել ձեր պոջեր կտրեք խանգարում են մեզ։
Իսկ միհատ աղվես ասաց։
-Դու դա կասեյր եթե դրա կարիք կունենաս։

Բնութագրի՛ր աղվեսին։

անգոհ, խորամանկ,

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։
Աղվես պետք է քո ունեցածը խնամես։

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։

Posted in Մայրենի

Թեսթն 7 էքզյուպերի, Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորորդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 – Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
     դարձավ, գաղտնիքը, փորձեցի, խորորդավոր։

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

       ա/ չընդհատվող   

       բ/ ընդհանուր

      գ/ընդհանրապես

      դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
     ուղիղ-ծուռ, երկար-կարճ, գեղեցիկ-տգեղ, պարզ-բառդ։

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

      ա/ մեղմորեն – ածանցավոր

       բ/ ինքնաթիռ – բարդ

      գ/ մանչուկ – ածանցավոր

      դ/ տունածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

      ա/ հարց-հարցեր

      բ/ նկար-նկարներ

       գ/ գառ-գառներ

       դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

    Ո՞րն  է  սխալ.

     ա/երկար – ածական

     բ/ մոլորակ – գոյական

      գ/ ինքնաթիռ – գոյական

      դ/ փոքրիկթվական

7. Դու՛րս  գրիր տեքստի  մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

      Տեսավ, ընկավ, կապես, տխրեց։
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
     ենթակա-Նա     

     Ստորոգյալ-օրորում  

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական  և  բացականչական  նախադասություն:
    Որտե՞ղ է քո տունը, Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
       Սա ի՞նչ առարկա է

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
      

– Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

       Սահմանափակ է  այն մարդու միտքը ով նայում է միայն ուղիղ և չունի երեվակայություն։

Posted in Մայրենի

Մայրենի

ԲԱՐԻ ԳՈՐԾԸ

Գայլը մոտեցավ դրախտի դռանը, թե.

— Ներս գամ։ Գիտեմ, որ աստված արդար դատաստան կանի, եթե մեղք գործել եմ, բարություն էլ եմ արել։

Հարցնում են.

— Ի՞նչ բարի գործ ես արել:

— Մի զառամյալ գուսան եմ կերել և մի գզիր:

ԱՂՎԵՍԸ ԵՎ ՍԱԳԵՐԸ

Աղվեսը մտավ սագերի բույնը: Իսկ սրանց բնությունն այնպիսին է, որ սվսվոց են արձակում, ասելով.

— Սո՜ւո՜ւս։

— Եթե դուք սուս եք,— ասում է աղվեսը,— ես ավեէթ սուս եմ ու սուս։


ԽԱԲԵԲԱ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

Մի վաճառական բարի անուն էր վաստակել, որովհետև ուրիշ մարդկանց ապրանքը, որ պահ էր տրվում նրան, հավատարմությամբ պահում և ետ էր վերադարձնում ժամանակին։ Բայց հենց որ առիթ էր լինում գողանալու, չէր հապաղում։ Մի օտարական, լսելով նրա բարի համբավը, ահագին գանձ տվեց նրան պահելու: Երեք տարի հետո այդ մարդը վաճառականից պահանջեց իր ունեցվածքը։ Իսկ վաճառակալը, գիտենալով, որ ո՛չ վկա կա, ո՛չ մուրհակ, ուրացավ։

— Ո՛չ քո ունեցվածքն եմ տեսել, ո՛չ էլ ճանաչում եմ քեզ։

Լսելով այս ամենը, մարդը տրտմեց։

Մի պառավ կին, տեսնելով նրան այդպես խիստ տրտում, հարցնում է պատճառը։

— Ով կի՛ն,— ասում է նա, դու չես կարող ինձ օգնել, ինչո՞ւ ես իզուր հարցնում։

— Աղաչում եմ, ասա՛, ի՞նչ է պատահել, թերևս կարողանամ բարի խրատ տալ։

Մարդը պառավին պատմում է իրեն պատահած դժբախտությունը:

— Ունե՞ս այս քաղաքում հավատարիմ բարեկամ մեկը։

— Շատ բարեկամներ ունեմ,— պատասխանում է մարդը:

— Գնա նրանց մոտ,— խրատում է պառավը,— ասա, թող շատ գեղեցիկ կողովներ գնեն, լցնեն անպետք իրերով, իբրև թե շատ մարգարիտներ, տեսակ-տեսակ ոսկեղեն գանձեր են լցրել մեջը։ Տանելով վաճառականի մոտ, թող ասեն, թե «Լսել ենք քո բարի համբավը, ուզում ենք այս գանձերը քեզ մոտ թողնել, որովհետև օտար աշխարհ ենք գնալու»։ Եվ երբ նրանք, այդ մասին խոսելիս կլինեն, այն ժամանակ դու, մոտենալով վաճառականին, կխնդրես նրանից քո գանձերը, որ նրա մոտ թողել ես։ Հուսով եմ, որ, ակնկալելով ավելի մեծ շահ և ամաչելով քո բարեկամներից, որպեսզի նրանց աչքում արդար երևա, նա անմիջապես քո ամբողջ ունեցվածքը ետ կվերադարձնի:

Մարդն արեց այնպս, ինչպես խրատել էր պառավը: Եվ երբ նրա բարեկամները վաճառականի հետ խոսում էին մտացածին գանձերի մասին, իբր թե կամենում են նրա մոտ թողնել, գալիս է մարդը վաճառականի մոտ և պահանջում իր ունեցվածքը։

— Շատ լավ եմ ճանաչում քեզ,— ասում է վաճառականը,— դու այսինչ մարդն ես և այսինչ օրն ես բերել ունեցվածքդ։ Ւնչ որ ինձ պահ ես թողել, ահա հավատարմությամբ վերադարձնում եմ քեզ:

Եվ գանձը ետ վերադարձրեց նրան։ Իսկ օտարականը, վերցնելով գանձը, ուրախությամբ գնաց իր տունը։

Այն եղկելի վաճառականը, խաբվելով իր ագահությունից, մնաց դատարկաձեռն:

ԿՆՈՋ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Մի մարդ երկրից երկիր էր շրջում, գրի առնելով կանանց խորամանկությունները։ Այսպես կազմեց երեք մեծ հակ ու դեռ շարունակեց հավաքելը։ Նա գնաց, մտավ մի քաղաք ու հանդիպեց մի շատ խորամանկ կնոջ:

— Բարի՛ եկար,— ասաց կինը նրան ու առաջնորդեց իր տուն, մտածելով, թե բեռների մեջ կերպաս, ոսկի ու արծաթ շատ կա։ Երեկոյան կինը դիմեց հյուրին։

— Բեռներդ ի՞նչ են, ուզում եմ ինձ անհրաժեշտ բաներ գնել։

— Ծախու ոչինչ չունեմ,— պատտասխանեց մարդը։

— Հապա ունեցածդ ի՞նչ է։

— Կնոջ խորամանկություններն են,—- ասաց հյուրը,– շրջել եմ երկրից երկիր, գրի առել։ Եկա այստեղ, որ էլի գրեմ։

Եվ կինը որոշեց վառել նրա բեռները։ Հնարը գտավ։ Տան մեջ կար մի մեծ փուռ, որ երեք բեռ թուղթ էր տեղավորում։ Կինը փուռը վառեց ու վերադառնալով՝ ձուկ տապակեց: Նա տապակած ձուկը դրեց հյուրի առջև ու փակեց տան երեք դռները։ Հյուրն սկսեց ձուկն ուտել։ Իսկ ինքը, օգնություն կանչելով, սկսեց ճչալ բարձր ձայնով։ Հարևանները սրեր ու բահեր առած եկան բախեցին դուռը:

— Վառի՛ր թղթերդ, թե չէ սպանել կտամ քեզ,–— ասաց կինը հյուրին։

Մարդն ստիպված վառվող փռի մեջ նետեց բոլոր թղթերը։ Կինը գնաց, բացեց դուռը և ասաց հավաքված հարևաններին.

— Այս քանի տարի է, չէի տեսել իմ միակ հորեղբորոր–

դուն։ Նա եկավ իմ տուն, ու ես հյուրասիրեցի ձկով: Փուշը մտավ կոկորդը, և նա մեռնելուց հազիվ ազատվեց։

Հարևանները՝ ներս մտան, տեսան, որ, իսկապես, ձուկ կար դրված սեղանին։ Հավատացին ու գնացին։

ԻՄԱՍՏԱՍԵՐՆ ՈԻ ԳԻՆԻՆ

Մի իմաստասերի հրավիրեցին թագավորական խնջույքի։ Նա իշխանների հետ սեղան նստեց, և մատռվակը ոսկե բաժակով գինի մատուցեց նրան

— Ո՛վ բարի թագավոր,– ասաց նա ոտքի կանգնելով,— խմում եմ այս գինին հանուն քո՛ փառքի:— Ու գինին թափեց գետնին:

— Հիմարացա՞ր, ով իմաստասեր,— ծիծաղելով հարցնում են, իշխանները։

— Դուք եք ծիծաղելի,— ասաց իմաստասերը,–– ես գետնին թափեցի գինին, եթե խմեի՝ գինի՛ն պիտի ինձ գետներ: