Ծագումով որտեղի՞ց ես

Ողջու՜յն: Ես Գոհար Եգանյանն եմ: Ես ծնվել եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Ես շատ եմ սիրում իմ քաղաքը և իմ երկիրը: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, այն նաև անվանում են վարդագույն քաղաք, քանի որ քաղաքի շենքերը կառուցված են հիմնականում վարդագույն տուֆից: Իմ հայրիկը և մայիրկը նույնպես ծնվել և մեծացել են Երևանում: Պապիկս և տատիկս նույնպես Երևանում են ծնվել և մեծացել: Արդյունքում մեր ընտանիքի բոլոր անդամները ծնվել և մեծացել են Երևանում, այնուամենայնիվ մեր նախնինրը սերում են Հայաստանի այլ շրջաններից, օրինակ՝ հայրկիս պապերը արմատնորով Արցախից են, իսկ մայրիկիս պապերը՝ Զանգեզուրից:

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Կարդալ առակը, դուրս գրել և բացատրել անծանոթ բառերը:

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճյուղը:

Ինչի՞ մասին է առակը: Մի քանի նախադասությամբ պատմի՛ր:

Առակը մի թագավորության մասին է, որի թագավորը շատ ծիծաղելի հրամաններ էր տալիս: Նա ուներ մի երիտասարդ խորհրդական որը շատ խելացի և ողջամիտ էր: Այդ խորհրդականը ամեն կերպ փորձում էր ժողովրդի մոտ այնպես անել, որ թագավորի խեղկատակ ու ծիծաղելի լինելը չերևար:

Լրացնել բաց թողնված բառերը

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս.Եվրոպա և Ասիա: Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում`   Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ: Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է: Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Էվերեստ 8848մ, ամենախոշոր լիճը`  Կասպից լիճը և ամենախորը`   Բայկալ լիճը:

Հայաստանի Հանրապետությունը և իր 4 հարևանները

Ողջու~յն, ես Գոհար Եգանյանն եմ: Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում՝ մայրաքաղաք Երևանում: Ես շատ եմ սիրում իմ երկիրը և քաղաքը: Երևանը շատ գեղեցիկ է:

Հյուսիսից մենք սահմանակից ենք Վրաստանին, որի մայրաքաղաքը Թբիլիսին է: Այն նույպես շատ գեղեցիկ քաղաք է:

Հարավից մենք սահմանակից ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի մայրաքաղաքը Թեհրանն է: Իրանի ժողովուրդը մեզ շատ է սիրում և փորձում է այս դժվարին օրերին մեզ աջակցել:

Արևմուտքից մենք սահմանակից ենք Թուրքիային, որի մայրաքաղաքը Անկարան է: Նրանք թեև մեր հարևաններն են, բայց մեզ չեն սիրում և թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ:

Արևելքից մեզ սահմանակից է Ադրբեջանը, որի մայրաքաղաքը Բաքուն է: Այս օրերին մենք պատերազմում ենք Ադրբեջանի հետ: Մեր զինվորները հերոսաբար պայքարում են հանուն մեր հայրենիքի և իրենց արյան գնով պահում են մեր հողերը. Հայրիկս նույնես Արցախում է և պաշտպանում է մեր հայրենիքը:

Ճանապարհորդություն դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ։

Ես համադասարանցիներիս հետ ճամփորդություն կատարեցի դեպի Ամբերդ ամրոց և Քարե լիճ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Այժմ մի փոքր կպատմեմ Ձեզ Ամբերդ ամրոցի և Քարի լճի մասին։

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է, կառուցվել է 11-13-րդ դարերում՝ Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղի մոտակայքում: Նրա կողքով հոսում են Արքաշեն և Ամբերդ գետերը: Այն գտնվում է Արագածոտնի մարզում։

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Քարի լիճը, որը նաև անվանում են Սև լիճ։ Այն Արագած լեռան լանջին է։ Լիճը առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճում Իշխան ձուկ կա։

Լճի ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը։

Design a site like this with WordPress.com
Get started