Posted in Մայրենի

Պոչատ աղվեսը

Պոչատ աղվեսը

Ուշադի՛ր կարդա՛ և դիտարկի՛ր տեքստերի բովանդակային տարբերությունները։

Առակ

Եզոպոս

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Փախավ աղվեսը,
Փախավ թակարից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակըձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։

որսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։
Աղվեսը պոջը թողեց դակարդում։ Նա չգիտեր ոնց ապրել առանձ պոջի։ Եվ նա որոշեց միուս աղվեսներինել համուզել որ թողնեն իրենց պոջեր։ Հավաքեց աղվեսներին և ասաց։
-Աղվեսներ նայեք ես պոջ չուն էմ, դուքել ձեր պոջեր կտրեք խանգարում են մեզ։
Իսկ միհատ աղվես ասաց։
-Դու դա կասեյր եթե դրա կարիք կունենաս։

Բնութագրի՛ր աղվեսին։

անգոհ, խորամանկ,

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։
Աղվես պետք է քո ունեցածը խնամես։

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։