Posted in Մայրենի

Թեսթն 7 էքզյուպերի, Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորորդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 – Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
     դարձավ, գաղտնիքը, փորձեցի, խորորդավոր։

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

       ա/ չընդհատվող   

       բ/ ընդհանուր

      գ/ընդհանրապես

      դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
     ուղիղ-ծուռ, երկար-կարճ, գեղեցիկ-տգեղ, պարզ-բառդ։

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

      ա/ մեղմորեն – ածանցավոր

       բ/ ինքնաթիռ – բարդ

      գ/ մանչուկ – ածանցավոր

      դ/ տունածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

      ա/ հարց-հարցեր

      բ/ նկար-նկարներ

       գ/ գառ-գառներ

       դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

    Ո՞րն  է  սխալ.

     ա/երկար – ածական

     բ/ մոլորակ – գոյական

      գ/ ինքնաթիռ – գոյական

      դ/ փոքրիկթվական

7. Դու՛րս  գրիր տեքստի  մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

      Տեսավ, ընկավ, կապես, տխրեց։
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
     ենթակա-Նա     

     Ստորոգյալ-օրորում  

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական  և  բացականչական  նախադասություն:
    Որտե՞ղ է քո տունը, Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
       Սա ի՞նչ առարկա է

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
      

– Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

       Սահմանափակ է  այն մարդու միտքը ով նայում է միայն ուղիղ և չունի երեվակայություն։